Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ...  

 * ՓԱԶԼ *
 

 Իմ բոլոր նախորդ կյանքերում
ես փնտրել եմ քեզ.
երբ եղել եմ առաջին homo-sapiens-ը,
ծառ,
ծովի ավազ,
Ասորեստանի արքայադուստրը,
հեթանոս աստվածություն,
երբ եղել եմ զոհ,
հետո՝ զոհասեղան,
կրակապաշտ,
քրիստոնյա,
ագնոստիկ ու աթեիստ,
երբ սուրճ եմ խմել Կանտի հետ.
ես հոլանդական դաշտերի
արևածաղիկներից էի
ու Հեմինգուեյի կատուներից մեկը,
ես հիմնադրել եմ 3-րդ Ռեյխը,
ծրագրել Թեհրանի մահափորձը,
սկսել Բեռլինի պատի կառուցումը,
ներկա գտնվել Բիթլզի համերգին,
կրակել Ջոն Լենոնի վրա,
ես եղել եմ այն գետը,
որտեղ խեղդվեց Բաքլին:
 
 Ես Մերկուրիի դաշնամուրն էի:
 
 Բոլոր կյանքերից
ես հավաքել եմ քեզ
ու հասցրել իմ օրեր.
ես մաս առ մաս գտել եմ քեզ
նախորդ կյանքերիցս,
երբ դու դեռ քարանձավաբնակ էիր,
կանաչավուն տերև,
ծով,   
Մարաստանի թագավոր,
նորաստեղծ լեզու,
գերագույն աստվածություն,
երբ քեզ տաճարներ են նվիրել
ու մատուցել զոհեր,
երբ դու եղել ես մոգ,
բուդդայական,
աստվածամերժ
ու բողոքական,
երբ թեյ ես պատրաստել Նիցշեի հիվանդասենյակում,
երբ դու Վան Գոգն էիր,
Հեմինգուեյի՝ կատուներին հերթով գրկող զինակիցը,
դու կապիտալիզմի սկիզբն ես,
համակենտրոնացման ճամբարի հրեաներից,
դու մեկն ես Բեռլինի պատը քանդողներից,
իմ ձեռքի ատրճանակը,
Ջեֆֆ Բաքլին,
Ֆրեդի Մերկուրիի մատները.
մենք կտոր-կտոր հավաքվել
ու հասել ենք այսօրին:

Չգիտեմ՝
գտե՞լ ենք իրար,
Թե պակասող կտորներից ենք:

*******

Անահիտ Ղազախեցյան

Հ.Գ. (Հեղինակի կողմից)- Իմ գիտակցության ու ենթագիտակցության սահմանները ամեն անգամ վերացնում եմ նոր բանաստեղծություն գրելիս:Նախորդ կյանքերում լինելուց-չլինելուց հետո մենք միևնույնն է մեկն ենք...մեկն ենք հիմա, մինչև մեր սեփական վերջը:


-------------------------------------------
Armweeklynews.am [21.10.2016]
ՓԱԶԼ-Իմ բոլոր նախորդ կյանքերում ես փնտրել եմ քեզ...
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Քեսապ Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
  Մշակույթ  
19 Հոկտեմբեր 1829. Կարնոյ հայութեան մեծ գաղթը դէպի Արեւելահայաստան [19.10.2016]
Վահան Թէքէեանի «Կեսարիա » ուղեւորական նօթերի նոր հրատարակութիւն [10.10.2016]
Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում…. [05.10.2016]
Համաշխարհային, ազգային վիճակ եւ հայկական մշակոյթ [29.09.2016]
Հերմինե Զարմանյան- Քառաչափ թախիծ մետաքս քուրձերով [29.09.2016]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ - ԽԵՆԹՈՒԹԻ՞ՒՆ [29.09.2016]
Մելգոնեան Կրթական Հաստատութեան Մեր Դաշտագնացութիւնները [26.09.2016]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս -Տէ՜ր, կեցո՛ դու զհայս [25.09.2016]
Մելգոնեանի Սկաուտական Շարժումը (թիվ 9 ) [19.09.2016]
Մելգոնեանի Սկաուտական Շարժումը (Բ, թիվ 8 ) [19.09.2016]
Մելգոնեանի Արիական Շարժումի պատմութիւնը (Թիւ 7)[19.09.2016]
Մարիանա Պերթիզլյան - Քնացած Տօնածառը ... Ծառ, եղ՛իր Տոնածառ [17.09.2016]
Հայ Երգը Քեսապի Մէջ - Թնդացին սրտերը, Խոնաւցան աչքերը [15.09.2016]
ԱՐԱՔՍ. ԼՈՒՅՍ, ԵՐԱԶ և ԹԱԽԻԾ ԿԱՐՕՏԻՆ ՄԵՋ [10.09.2016]
Էլի ազգովին վերածնվենք, բայց նախածննդյան բեղմնավորիչը փոխեք [08.09.2016]
Ավստրալիացի ռազմագերիներըՙ Ցեղասպանության ականատեսներ [06.09.2016]
 Արխիվ » 2011-2018