Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Աւետիս Նազարեան . Իրանահայութեան հայրենադարձութիւնը  

Հայի դառն ճակատագիրը…

Երկրորդ Աշխարհամարտից յե­տոյ, երբ արդէն ջախջախուած էր Ֆաշիզմը, Սովետական Միութեան Գերագոյն Խորհուրդը, ընդառաջելով Սովետական Հայաստանի պետութեան, ինչպէս նաեւ ժամա­նակի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ.ի դիմումնագրերի՝ 1946 թուին արտօնեց ներգաղթը։

Ըստ եղած կարգադրութեան, աւելի քան 100,000 հայեր սփիւռքից, այդ թւում՝ Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից, Յունաստանից, Ֆրանսիայից պիտի հաստա­տուէին Մայր Հայրենիքում։ Նրանք պիտի օգնէին վերականգնելու երկրի քայքայուած տնտեսական վիճակը, գիւղատնտեսութիւնը եւ լրացնէին հազարաւոր զոհուած­ների թափուր մնացած տեղերը։ Առ այդ, Իրանից Հայաստան մեկնեցին 20-25 հազար, իննսուն տոկոսով գիւղացիներ, որոնք լծուեցին աշ­խա­տանքի եւ շատերը արժանա­ցան պետական մրցանակների։

Հայրենադարձութեան պատճա­ռով հայաթափուեցին Չարմահալ գաւառի հայաբնակ գիւղերը։ Հայա­թափուեցին նաեւ Բուրվարի (Արա­քի շրջան) Քազազի գիւղերը, ինչ­պէս նաեւ Փերիայի եւ Ղարաղան գաւառակների մի շարք շրջաններ։ Այսօր Փերիայում ապրում են միայն 60-70 հայ ընտանիքներ։ Սա­կայն իրանահայութեան խանդա­վառութիւնը երկար չտեւեց։

1947-ին ինչ-ինչ պատճառներով կանգ առաւ ներգաղթը եւ հազարաւոր հայ գիւղացիներ, որոնք հերթա­գրուած էին, մնացին Թեհրանի փողոցներում, բաց երկնքի տակ։

Սովետական եւ ամերիկեան բա­նակները Թեհրան եղած տարինե­րին, ունէին իրենց զօրանոցները։ Իրանի կառավարութեան թոյլ­տուու­թեամբ, անպաշտպան հայ գիւղա­ցիների մի մասը տեղաւո­րուեց «քեմփերում»։ Բազմահարիւր հա­յեր Թեհրանի Բեհջաթաբադ թա­ղամասի աւերակների վրայ կա­ռու­ցեցին թիթեղեայ եւ ցեխէ «տներ»։ Օգնութեան հասաւ Հայկական Բա­րեգործական Ընդհանուր Միու­թիւ­նը, որը շատ խոշոր գումարների յատկացումով, յաջողեց հայ գիւղա­ցիների մի մասին տեղաւորել Թեհ­րանից դէպի Արեւմուտք 50 քիլո­մեթր հեռու գիւղերում, ստեղծելով նրանց համար ապրելու սովորա­կան պայմաններ։

Բայց ինչո՞ւ կանգ առաւ ներգաղ­թը։ Պատճառները յստակ չեն։ Ոմանք պնդում են, որ Իրանի պե­տութիւնը չէր զրկուել հայ աշխա­տունակ հողագործներից։ Ի դէպ, պաշտօնական այցելութիւնների ընթացքում, Իրանի Շահը յաճախ հարցնում էր խորհրդարանի հայ պատգամաւորներին թէ՝ հայերը ինչո՞ւ են լքում Իրանը։ Այսքանը միջանկեալ։

Տարիներ ծանր վիճակ ապրելուց յետոյ, անօգնական հայ գիւղացինե­րը կամաց-կամաց բարելաւեցին իրենց կեանքը։ Բեհջաթաբադ թա­ղամասի հողատէրերը բռնի ուժով տեղահան արեցին հայ բնա­կիչ­նե­րին։

Շատերը տեղափոխուեցին Թեհրանի արուարձանները – որոնք անմարդաբնակ էին – եւ էժան արժէքներով գետիններ գնելով, սկսեցին տներ կառուցել։ Այդ շրջաններն էին՝ Նարմաք, Զարքէշ, Վահիդիէ, Մաջիդիէ եւ այլն։ Բնա­կարանների կառուցման հետ, մի շարք բարերար անձինք այդ թաղե­րում կառուցեցին հայկական դպրոց­ներ եւ եկեղեցիներ։ «Թով­մասեան» դպրոցը հիմնեց բարե­րար Պապիկ Թովմասեանը։ Սա­հակեան գեր­դաստանը Մաջիդիէ թաղում ժողո­վրդին նուիրեց ար­դիական դպրոց­ներում մի կառոյց։

Մէկը միւսի ետեւից հիմնուեցին «Սողոմոն­եան», «Նայիրի», «Արա­րատ», «Թուն­եան», «Նոր Անի» դպրոցները։ Դրանց զուգընթաց երկինք խոյացան Ս. Գրիգոր եւ Ս. Թարգմանչաց եկե­ղեցիների գմբէթ­ները, եւ այլն։

Երի­տասարդները գործի անցան զա­նազան գործա­րաններում, հիմնե­ցին մեքենաների նորոգման կենտ­րոններ, հաս­տոցաշինական խա­նութներ, եւ կարճ ժամանակից յե­տոյ հազա­րաւոր հայեր արդէն բարեկեցիկ վիճակ ունէին, եւ օգնում էին երկրի զարգացմանը եւ բարգաւաճմանը։ Իրան-Իրաք պա­տերազմի տարի­ներին հարիւ­րա­ւոր հայ մասնա­գէտներ մեկնում էին ռազմա­ճակատներ եւ նորոգում աւերուած եւ վնասուած մեքենա­ները։

Բազ­մաթիւ հայ բժիշկներ ամիսներ մնում էին պատերազ­մական հի­ւանդանոցներում եւ օգ­նում, բժշկում վիրաւորներին։ Ի դէպ, այդ ութը տարիների ընթաց­քում հայութիւնը տուեց 200 զոհ եւ մի քանի հարիւր գերիներ, որոնց մի մասի ճակատագիրը դեռ մինչեւ այսօր էլ անյայտ է։

1979 թուին երբ տեղի ունեցաւ Իրանի իսլամական յեղափոխու­թիւնը, երբ եւրոպացի ճարտարա­գէտները եւ մասնագէտները լքում էին Իրանը, յեղափոխութեան առաջ­նորդն ասել էր.

– Ով ուզում է թող գնայ, մենք կա­րիք չունենք դրանց. մենք մասնա­գէտներ շատ ունենք Իրանում, որոնց մէջ հայեր էլ կան։

Եւ ի զուր չէր, որ Հայաստանի 1988 թուի աւերիչ երկրաշարժին Իրանի կառավարութիւնը առա­ջինն էր, որ շտապեց օգնել Հայաս­տանին, մէկ տասնեակ օդանաւե­րով ուտելիք, հագուստ եւ անհրա­ժեշտ իրեր ղրկելով Հայաստան։ Այդպիսով, Իրանի Իսլամական Պետութիւնը ուզեց մասամբ փոխա­րինել իրանահայութեան ծառայու­թիւններին։

1946 թուին ներգաղթի պատ­ճա­ռով դատարկուեցին երբեմնի շէն ու պայծառ հայաբնակ գաւառների գիւղերը։ Տասնեակ հազարաւոր հայ գիւղացիներ թողեցին իրենց ճակատի արդար քրտինքով վաս­տակածը, ծախեցին անասունները շատ էժան արժէքներով, լեցուեցին Թեհրան, Հայաստան մեկնելու հա­մար։ Սակայն եկան չարա­բաստիկ 1947-48 տարիները եւ կասեցուեց ներգաղթը, որի հետեւանքով հա­զա­րաւորներ մնացին անտուն ու անճարակ։ Իսկ այսօր, 21-րդ դա­րասկզբին, երբեմնի հայաշատ մեր գաղութում, նուազել է հայութեան թիւը։

Շատերը թողնելով երկիրը մեկնում են Մ. Նահանգներ։ Իրանի նախկին հայաբնակ շատ քաղա­քներ ու գիւղեր հայաթափուել են։ Անգործածելի են մնացել այն վայ­րերի եկեղեցիները, դպրոցա­կան փառաւոր շէնքերը ու բազում կալուածներ։

Հայի դառն ճակատագիրը…։

ԱՒԵՏԻՍ ՆԱԶԱՐԵԱՆ
Կլենտէյլ

noror.org/Armweeklynews.am
Աւետիս Նազարեան . Իրանահայութեան հայրենադարձութիւնը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  Մշակութային լրահոս  

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ - HANNIBAL ANTE PORTAS! [26.02.2016]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՄԱՐՍԷՅԼԻ ՊՈՒԼՎԱՐ ՕՏՏՈՅԻ Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ [20.11.2015]

Ազրպէյճանի Մէջ Եկեղեցին Վերածուած Է Թէյարանի [24.04.2016]

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՇՈՒՆԵՐԸ ՇԱՏՑԵՐ ԵՆ [24.04.2016]

ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ- Ինչ որ անցնի մարդուն մտքէն եթէ կ՛ուզէ հերոսանալ այդպէս կ՛ընէ [23.04.2016]

ՄԱՆՈՒԿ ՀՈՓԱԼԵԱՆ - Գրիգոր Զօհրապի Եւ Վարդգէսի Վերջին Գիշերը Ու Անոնց Մահը [18.04.2016]

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ - Աստուած հոգին լուսաւորէ [18.04.2016]

Արա Օշական. «Լուսանկարել սովորեցի Ղարաբաղում» [17.04.2016]

Խրամատներում Կորյուններ են զոհվել, այնտեղ մի՚ լուսանկարվեք [14.04.2016]

Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքըն [14.04.2016]

Ապրիլեան Խոհեր -Մինչեւ 100-ամեակ եւ Անկէ Անդին [07.04.2016]

Գիրք տպել՝ չի նշանակում ունենալ ընթերցող [06.04.2016]

Ջեմմա Բաղդադյան - Վեհափա՛ռ, հույսն այսպես հավատ չի՛ դառնա… [02.04.2016]

(Slideshow/ Byzantine and Christian Museum)- The spirit of Ararat from the Bronze Age to the 20th century[22.03.2016]

Էդիկ Հովսեփյան. ԻՄ ԽԱՉԱՓԱՅՏՆ ԻՆՁ ՇՆՈՐՀ ԱՐԵՑԻՆ[16.03.2016]

Արաքս. Հայելի՛ս, եկուր հաշտուինք, մահկանացու եմ եւ մեղաւոր [07.03.2016]

Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը[12.12.2015]

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ [24.02.2015]

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2016]

 Արխիվ » Արխիվ 2010-2018