Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքը

Հարցազրույց գրող, թարգմանիչ Խորեն Գասպարյանի հետ

Մ.Ղ- Պարոն Գասպարյան ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական ուղին:
Յոթ տարեկանից: Առաջին բանաստեղծությունս նվիրել եմ լուսահոգի տատիս, որովհետև ինքն է իմ մեջ սերմանել սերը դեպի գրականությունը, արվեստը, երգը և երաժշտությունը:

Մ.Ղ- Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ՝ ո՞րն է առաջնայինը:
Առաջնայինը՝ մարդ լինել և մարդ մնալ: Իսկ ինչ վերաբերում է կոչումին՝ կոչումով ինձ համարում եմ գրականության մարդ, գրականության սիրահար և մշակ: Մնացած ամեն ինչը կյանքն է թելադրում: Այդուհանդերձ՝ ամեն ինչ անցողիկ է:

Մ.Ղ- Ինչպե՞ս եք համատեղում:
Աստված գիտի, ես չգիտեմ..:

Մ.Ղ- Քանի՞ բանաստեղծությունների և պատմվածքների հեղինակ եք:
Քանակը չեմ կարող ներկայացնել, որովհետև շա՜տ շա՜տ են։ Բայց ես ինձ առաջին հերթին համարում եմ թարգմանիչ և կարևորում եմ թարգմանություններս՝ գրածներիցս ավելին:

Մ.Ղ -Եթե կարելի է՝ կներկայացնե՞ք մի փոքր հատված Ձեր թարգմանություններից մեկից:
Սիրով կառանձնացնեմ Օմար Խայյամի իմ թարգմանած քառյակներից մեկը.
***
Հույսի ճյուղն եմ թափահարում, ու՞ր է բարը ցանկալի,
Ինչպե՞ս փնտրեմ մութ-խավարում բախտի լարը ցանկալի:
Նեղ է զնդանը կեցության, լի թախիծով ու վշտով,-
Ա՜խ թե՝ գտնեմ ճշմարտության ճանապարհը ցանկալի:

Մ.Ղ- Ձեր ստեղծագործությունները կյանքի պատկերներ են, թե՞...
Իմ ստեղծագործությունները բխում են կյանքից և փորձում են իմաստավորել իմ կյանքը:

Մ.Ղ -Դուք արժանացել եք բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների: Ո՞րը կառանձնացնեք:
Կառանձնացնեի «Լեզվի պետական տեսչության» պատվոգիրը, որը ստացել եմ մայրենին անաղարտ պահելու համար:

Մ.Ղ -Դասավանդել եք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Որո՞նք են այն հիմնական խուրհորդները, որ տվել եք մեր ապագա բանասերներին:
Առաջին հերթին լինել լավ մասնագետ, բայց հիշել, որ գիտելիքն առանց մարդկային բարոյականության կարող է չարիք բերել: Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքը:
Մ.Ղ - Շնորհակալություն հետաքրքիր և անկեղծ զրույցի համար: Եվ ինչպիսի՞ խոսքերով կավարտեք մեր զրույցը:
Որպեսզի շատ երկարաշունչ չհնչի՝ բավարարվեմ իմ հեղինակած բանաստեղծություններիցս մեկի քառյակով, որը հեղինակել եմ 25 տարեկանում.
***
Ամբողջ մի կյանք արդեն անցավ,
նորն ես փնտրում դու նորից,
Դու ուզում ես ապրել անցավ,
խորն ես փնտրում դու նորից: -
Դաշնությունը մահվա՛ն մեջ է,
որից սարսում ես, սակայն,-
Ընտրի՛ր հիմա՝ կա՛մ մահ, կա՛մ ցավ,
որն ես փնտրում դու նորից:

Մանե Ղարդյան /Armweeklynews /3:16 PM 08-Apr-16
Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքը
 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  Մշակութային լրահոս  

Ապրիլեան Խոհեր -Մինչեւ 100-ամեակ եւ Անկէ Անդին [07.04.2016]

Գիրք տպել՝ չի նշանակում ունենալ ընթերցող [06.04.2016]

Ջեմմա Բաղդադյան - Վեհափա՛ռ, հույսն այսպես հավատ չի՛ դառնա… [02.04.2016]

(Slideshow/ Byzantine and Christian Museum)- The spirit of Ararat from the Bronze Age to the 20th century[22.03.2016]

Էդիկ Հովսեփյան. ԻՄ ԽԱՉԱՓԱՅՏՆ ԻՆՁ ՇՆՈՐՀ ԱՐԵՑԻՆ[16.03.2016]

Արաքս. Հայելի՛ս, եկուր հաշտուինք, մահկանացու եմ եւ մեղաւոր [07.03.2016]

Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը[12.12.2015]

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ [24.02.2015]

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2016]

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին [16.02.2016]

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [20.11.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [13.02.2016]

Գագիկ Շոլինյան- Մոնթե [28.01.2016]

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

 Արխիվ » 2012-2018