Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

Ջեմմա - Վեհափա՛ռ, հույսն այսպես հավատ չի՛ դառնա…

Հայ ժողովրդի հավատն առ Աստված հազարամյակների ծանր փորձություններով է անցել, դա ապացույցի կարիք բնավ չունի: Սակայն, նա անարժան որդոց պակաս երբե՛ք չի զգացել:

Կյանքը փոխել է իր առանցքը. սասանվել են ազգային և հոգևոր արժեքների հիմքերը, ուր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում գերակա է նյութական շահը: Առուծախն է այսօր ընդգծում հայի դիմագիծը, ակոսում՝ կյանքի ուղին. ամեն ինչ կարելի է գնել՝ պատիվ, արժանապատվություն, փառք ու կարողություն: Երերում է միտքս, թվարկածներիս արդյոք ավելացնե՞մ ևս մեկը՝ հավատը: Եթե կար մի ժամանակ, երբ հավատը համարվում էր ամենասուրբը, վեհագույնը, անբասիրն ու անսակարկելին, ապա այսօր դժվարանում եմ հաստատ համոզմունքով ասել՝ հիմա էլ է այդպես:

Իրականությունն այլ բան է հուշում. իշխանության և հասարակության միջև առկա անջրպետը խոստումներով անկարելի է ծածկել. վստահությունն է կորել: Մեր հոգևոր այրերը այլևս չեն վայելում ժողովրդի հարգանքը. հավատն է կորել:

Եվրոպական ապազգային չափորոշիչներին համապատասխանելու համար մեր իշխանավորները թույլ տվեցին տասնյակ կրոնական կառույցների մուտքը Հայաստան, որոնք, աղերս չունենալով հայ մշակույթի և առաքելական եկեղեցու հետ, բառի բուն իմաստով, ասպատակեցին Հայաստանը: Դրանց կործանարար հետևանքներն ակնհայտ են հասարակության բոլոր շերտերում: Սոցիալ-տնտեսական ծանր պայմանները դեռևս նահանջի քայլեր չեն անում, իսկ իշխանական վերնախավի խոստումներն էլ լոկ խոսքեր են, որ տասնամյակներ շարունակ շռայլորեն հրամցվում են մեր ժողովրդին, որի գերակշիռ մեծամասնության կենսակերպում այսօր դրված է միայն գոյատևելու խնդիրը: Ասել է, թե ապրելու համար մեր իրականության մեջ խաբելու կամ խաբված լինելու իրողությունը «յուրովի արդարացում է գտնում». ում ուզում են խաբում են, այնպես, ինչպես կամենում են:

Այն, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները Աստծո տաճարում՝ խորանի առաջ, համարձակություն կունենան խաբել ժողովրդին, դա կարելի է միայն սրբապղծություն համարել. անցյալ տարվա հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան Պատարագին էի մասնակցում, մոտեցա մոմ գնելու, իմ տված թղթադրամի մանրադրամը մոմավաճառն ամբողջությամբ չվերադարձրեց, չնկատելու տվեցի, մտածեցի՝ մոռացավ. սպասողները շատ էին:

Ամիսներ անց՝ Հարության տոնի Պատարագին կրկնվեց նույնը. մանրադրամն ամբողջությամբ չվերադարձրեցին: Իրողությունը գրավեց ուշադրությունս: Մեծ թղթադրամի մանրադրամի վերադարձը, գուցե ժամանակի խնդիր է, չեն հասցնում, չնայած՝ այդ օրերին նվազագույնը երեք հոգի է սպասարկում, իսկ ի՞նչ կասեն՝ մանրադրամի դեպքում…: Եվ այսպես, արդեն քանիերորդ անգամ:

Նույնը կրկնվեց նաև վերջերս՝ Ծաղկազարդին. մինչ անշտապ քայլերով հերթից դուրս գալս, նկատեցի՝ շատերի մանրադրամը չեն վերադարձնում:

Այստեղ ամենևին մանրադրամի չափը չէ, իմ և շատերի նյութական կարողությունը դրանից հաստատ չի տուժի: Դա այնքան քիչ է, որ ես եկեղեցու բակում օգնություն խնդրող մուրացիկին կամաչեմ անգամ տալ: Այստեղ երևույթը, իրողությունն է զարմանալի ու ցավալի՝ Առաքելական եկեղեցու սպասավորները ժողովրդին խաբում են անգամ Աստծո տաճարում՝ մայրաքաղաք Երևանի եկեղեցիներում: Տաճարի ներսում, ուր մեր ժողովրդի առ Աստված հավատի ու մխիթարության վերջին հյուլեն է պահվում, խաբելով վերջնականապես ոչնչացնում են հավատը տեսակի՝ մարդու նկատմամբ:

Խաբելն ու խաբվելը մեզ համար դարձել է «սովորական» երևույթ, բայց հավատացեք՝ սա արդեն սրբապղծություն է: Ազնիվ և ընդունելի կլինի մանրադրամը վերադարձնելիս՝ մոմավաճառն ասի. «Սա նվիրաբերեք եկեղեցուն», և ոչ թե ձևացնի, իբր խիստ զբաղված է, կամ պատահաբար է ստացվել, մոռացել է վերադարձնել, հերթը մեծ էր: Այլևս միամտություն է կարծել, թե այս արևի տակ միայն Աստծո տաճարում է, որ մեր ժողովրդին չեն խաբում: Սարսափելի է տեսակիդ նկատմամբ հավատի կորուստը, հիասթափությունն անբացատրելի է…. Վեհափա՛ռ, հորդորեք վերադարձնեն հավատի վերջին հյուլեն՝ մանրադրամը: Հավատը վերջին ակորդն է, որ մեր ժողովրդին դեռ կառչած է պահում Հայրենի հողին:

Գոնե Աստծո տաճարում թույլ մի՛ տվեք խաբեն ժողովրդին, նա դրան արժանի չէ:

Ջեմմա Բաղդադյան / Armweeklynews [02.04.2016]
Ջեմմա - Վեհափա՛ռ, հույսն այսպես հավատ չի՛ դառնա…
 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
 Ջեմմա Բաղդադյան
  Մշակութային լրահոս  

(Slideshow/ Byzantine and Christian Museum)- The spirit of Ararat from the Bronze Age to the 20th century[22.03.2016]

Էդիկ Հովսեփյան. ԻՄ ԽԱՉԱՓԱՅՏՆ ԻՆՁ ՇՆՈՐՀ ԱՐԵՑԻՆ[16.03.2016]

Արաքս. Հայելի՛ս, եկուր հաշտուինք, մահկանացու եմ եւ մեղաւոր [07.03.2016]

Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը[12.12.2015]

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ [24.02.2015]

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2016]

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին [16.02.2016]

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [20.11.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [13.02.2016]

Գագիկ Շոլինյան- Մոնթե [28.01.2016]

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

Երկրաչափական արվեստը- 1.618 [08.01.2016]

Էդիկ Հովսեփյանի ՏԵՐ, ԸՆԴՈՒՆԻՐ ԻՆՉՊԵՍ ԿԱՆՔ նովելների շարքից [03.01.2016]

 Արխիվ » 2012-2018