Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը

Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը

Սա առաջին անգամը չէ, վստահաբար՝ և վերջինը չի լինելու: Արդեն որերո՞րդ անգամն է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը և վարչապետ
Դավութօղլուն արտերկրյա և ներերկրյա այցերի ժամանակ երկրի խնդիրների կարգավորման ֆոնին <երբեք չեն մոռանում հայերին>:
Այսպես իշխանության խաթարված հեղինակությունը փրկելու փորձեր են անում՝ ազգայնական ուժերի և հիասթափված հասարակության
նեցուկն ունենալու համար: Եվ ամեն առիթ օգտագործում են հայերին վիրավորելու, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակն անարգելու համար:

Օրերս՝ Բինգյոլ այցի ժամանակ, Դավութօղլուն կոտորածի ակնհայտ սպառնալիքով, մեղադրեց քրդերին ու կրկին հիշեց հայերին. <Հայկական ավազակախմբերի նման Ռուսաստանի հետ են համագործակցում։ Գնում Մոսկվայում <ներկայացուցչություն> են բացում>:
Հայկական լրատվամիջոցները թուրք վարչապետի ելույթին անդրադարձան միայն այն տարածելով: Մեր քաղաքագետ-վերլուծաբանները աչքի չզարնեցին. մտայնությամբ, որ <շուն է, կհաչի, կանցնի>, և մեկ էլ՝ նրանց այդ օրերին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի իշխանական օթյակի վերադասավորումը: Դե, իսկ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ դիվանագետին բնորոշ կեցվածքի՝ զսպվածության մեջ էր:

Ասել է, թե ազգովին հանդուրժող դառնանք ամեն տեսակ վիրավորանքին:

Դավութօղլուի հայտարարությունը քրդերի շրջանում բուռն քննադատության արժանացավ, քանի որ հենց այդ <ավազակախմբերի համագործակցությունն> էլ, թուրքական պաշտոնական թեզերի համաձայն, ներկայացվում է որպես <հայեր ի տեղահանություն>, այսինքն՝ Հայոց ցեղասպանության իրողության արդարացում:

<Հայկական ավազակախմբեր> ասելով՝ թուրք վարչապետը, անկասկած, նկատի ուներ Զեյթունի, Սասունի, Մուշի, Վանի, Մուսա լեռան ինքնապաշտպանական ջոկատներին՝ մեր հայդուկներին, ովքեր մոսինով Հայրենիք էին պաշտպանում, իսկ այսօր մենք՝ <արժանավոր> հետնորդներս, նրանց պատիվն արժանապատվորեն չենք պաշտպանում, ի պատասխան <դիվանագիտորեն> լռում եք: Ցավը նրանում է, որ, կարծեք՝ վիրավորանքը մեզ չէր ուղղված:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մենք աշխարհին մեզ ներկայացնում ենք արևմտահայերի ժառանգորդ, իրավահաջորդ, նրանց ոտնահարված շահերի և ինչո՞ւ ոչ՝ նրանց նյութական ժառանգության պաշտպան, սակայն ամեն անգամ կուլ ենք տալիս արևմտահայ նահատակներին ուղղված վիրավորանքը, նվաստացումը:

Դա արվում է ՀայաստանիՀանրապետության իշխանության դիվանագիտական մակարդակով: Որքա՞ն կարելի է լռել: Մի՞թե վիրավորանքին՝ լռությամբ կամ ուշացած պատասխանելը դիվանագիտական նոր մոտեցում է, նոր չափանիշ: Դժվա՞ր էր նույն օրն իսկ ՀՀ ԱԳՆ կողմից բողոքի մի նամակ ուղարկել ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, միջազգային իրավապաշտպան կառույցներին ու լրատվամիջոցներին:
Վստահաբար, համոզված եմ, որ մեր քայլը Դավութօղլուին ավելի կոռեկտ ու զուսպ չէր դարձնի: Բայց, ամեն դեպքում, արժանապատվության հարց էր...

ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը պաշտոնական այցով նույն օրը Ժնևում էր, այդ մասին լռեց: Մարտի 1-ին Երևանում նա հյուրընկալեց, ԵՄ արտաքին գործերի ևանվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին:
Անշուշտ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպման օրակարգում այդպիսի հարց չկար, բայցկարելի էր չէ՞ առիթն օգտագործել, սեփական ժողովրդի արժանապատվությանը տեր կանգնել միջազգային լայն լսարանի առաջ:

Միայն օրեր անց ՀՀ ԱԳ Նախարարն օգտվեց <Լավ է ուշ, քան երբեք> ասույթից. ԵՊՀ գիտխորհրդի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ բացթողումը շտկեց.<Մարդկության դեմ հանցագործությունների պատմությունը ունի բազմաթիվ ընդհանրություններ: Դրանցից մեկը զոհին վարկաբեկելն է, որպես դավաճան և անարժան պիտակավորելը: Նրանց նկատմամբ հալածանքները, սպանությունները դահիճների հիվանդ երևակայության մեջ արդարացված են:

<Պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին հենց հայերի վրա, որոնց Ռուսաստանը դրդեց դուրս գալ մեր դեմ>. սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարասկզբի`Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի` Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի` Թալեաթ փաշայի:
100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել>: Մի նկատառում՝ <փաշա> թուրքերեն նշանակում է՝ հերոս, իսկ ոճրագործ Թալեաթը հայի համար չի կարող փաշա լինել: Ուստի, ոչ միայն հայ պատմագիտական, այլև դիվանագիտական լեզվամտածողությունից պետք է հանել <փաշա> բառ կիրառումը:

Նախարար Նալբանդյանի խոսքը հայկական լսարանին չէ որ պետք էր, մեզ համար նորություն չէ, որ թուրքը չի փոխվել: Օտարազգի լսարանին է շատ պետք:

Այն, ինչ մենք չարեցինք, արեց պոլսահայ Գարո Պայլանը: Վճռական մենակի պայքարն էլ է պայքար. երեկ Թուրքիայի մեջլիսում հայազգի պատգամավոր ԳարոՓայլանը փրկեց ՀԱՅԻ պատիվը, Դավութօղլուին մեղադրելով խտրական քաղաքականություն վարելու մեջ. <Այսօր և թուրքերն են <Իսլամական պետության>-ը անդամակցում, և քրդերը:

Հիմա եթե ես ասեմ՝ <թուրք հրոսակախմբերը>, դա ինչպիսի՞խտրականություն կլինի, էդպես կարելի՞ է: Պարոն վարչապետն էլ է բացահայտ խտրականություն դրսևորել>: Հայ ժողովուրդը կորցրել է ամենանվիրականը՝ ողջ Արևմտյան Հայաստանը, բայց ոչ՝իր արժանապատվությունը:

Այսօր Հայաստանի իշխանական էլիտայի ոչ մի անդամ իրավունք չունի եվրոկոմիսարներին ու էմիսարներին հաճոյանալու, եվրոբարքերի ու կարգերի չափանիշներին համապատասխանելու համար ստվեր գցել սեփական ժողովրդի արժանապատվության վրա:

Armweeklynews.am
Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ՄՇԱԿՈՒՅԹ

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ [24.02.2015]

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2016]

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին [16.02.2016]

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [20.11.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [13.02.2016]

Գագիկ Շոլինյան- Մոնթե [28.01.2016]

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

 Արխիվ » 2012-2018