Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

ԱԶԷԶԻ ՀԱՅԵՐԸ - ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ.ՊՕՂՈՍԵԱՆ

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ

Ժողովրդավարութեան անուամբ Սուրիոյ իշխանութիւնը տապալելու նպատակով հրահրուած ընդդիմադիր խմորումներուն սկիզբը զարմանքս ռէի կրցած զսպել երբ Արաբական Լիկան ջնջեր էր սուրիոյ անդամակցութիւնը ու անոր տեղ աթոռներ շնորհած էր թուրքիոյ, Միացեալ Նահանգներուն, Ֆրանսային, ու սուրիոյ բարեկամ կոչուած, հիմա ցնդած երկիրներուն։

Սուրիոյ Ազատ Բանակին արձանագրած առաջին յաջողութիւններէն Ազէզի գրաւումն ու թուրքիոյ սահմանին բացումը թուրքաց Հալէպ ազատ երթևեկին թափ տուաւ քաղաքական, և զինուորական օժանդակութիւն հասցնելու համար ըմբոստներուն և Հալէպը կողոպտելու։

Այն ատեն Ազէզը ուշադրութեանս կիզակէտը չէր, գիտէի որ թուրքմէններէ բնակուած էր։ Ընտանեկան և գաղութային և յարակից հոգերուս աւելցաւ Հալէպի համար սրտիս զարկը։ Այս պահուն թափառումներուս շարժառիթը Հալէպը չէ, Ազէզն է։ Օրին չէի կրցած մանկական յիշատակներս պեղել երևան հանելու համար մանկական յիշատակներուս ծրարին մէջի եղածները։
Հիմա, Ազէզի կորուստին սուգը ընելու անհրաժեշտութիւնը կը զգամ և յանցաւոր՝ մինչև հիմա ծրարը չբանալուս համար։ Ինքնութեանս կազմին մէջ Ազէզի յիշատակներուս պարկը ծանր է։

ԱԶԷԶԻ ՀԱՅԵՐԸ - ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ.ՊՕՂՈՍԵԱՆ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ՄՇԱԿՈՒՅԹ

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2016]

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին [16.02.2016]

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [20.11.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [13.02.2016]

Գագիկ Շոլինյան- Մոնթե [28.01.2016]

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

Երկրաչափական արվեստը- 1.618 [08.01.2016]

 Արխիվ » 2012-2018