Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ
***
Ծածկագիր, դրոշմ հայ լեզուին վրայ
Արեան մէջ մեր սուրբ,խնկահոտ բուրում
Հայկէն Արգիշտի,Մեսրոպէն մինչ մենք
Հրաբուխն հայոց դուք վառ պահեցիք։
Արեան հոսքով մեր երակներուն
Նոր աւիշով բորբ կը գոյատեւէք։
Հայ արեան համար,հին կսկծող ցաւով
Մեր համն ու հոտը կ՛օծէք ջերմ բոյրով,
Որ նաեւ գարնան ու ազնիւ որթի
Բոյր ունի ,կնքուած սիրով
Եւ շունչով արբշիռ։

Ու կ՛ըմպենք ձեզ
Հնչիւններ սուրբ հաղորդութեան
Հայ հանճարին ու հոգիին։
***

Բառեր ուրախ
Բարի բառեր
Կողոպտուած
Բայց խրոխտ
Միշտ հարուածուած
Բայց անխորտակ
Աներեր բայց նորոգուող
Ու միշտ տուող
Վճիտ աղբիւր․․․

Արեւի բոցը ըմպած
Աստուածային գիտութեան
Յուսոյ ամրոց։

Աղիողորմ կանչն էք քարացած
Հայոց լեռներուն
Ցիրուցան մեր խաչքարերուն
Յոյսի աղբիւրը մեկնող։

Ակոռիէն Նորատուզ ու Գանձասար
Դուք քնքուշ սիրոյ նազանք թրթռուն
Սէրը քնքշացնող անոր շունչ տուող
Մութ ծածկագրերու մեկնութիւնը լոյս ։
Ու կիմաստնանանք
Դուրս կը հանենք ձեզ
Հին բառարանէն
Երգով ու տաղով․․․
***
Առեղծուած գաղտնիք տիեզերքի
Ձայն առաջին ,հասկի շշուկ արփափայլ
Վանկը դարձաւ հայ բառ,աղօթք
Կաթեցաւ շրթներուն առաջին հային
Հրաշք ․գոյութիւնդ համազօր է
Մեր գոյութեան
Լոյսի գոյութեան
Ու ծիր կաթինի․․․

Ձայնի սլացքով
Խոհեր յաւերժող
Դուք հայոց բառեր
Ձայն Աստուածային
Ժպիտի լոյսով
Շոյող ու փաթթող
Բարիին ուժով
Միշտ ողջագուրող
Ու յաղթանակող
Սրտին ամրոցը
Սիրոյ կապերով
Շունչ առ շունչ
Ձայն առ ձայն
Օրհնութեան փոխող
Նոր կեանքի համար
Հայ կեանքի համար։ -
Armweeklynews.am /4:15 PM 22-Feb-16
Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ՄՇԱԿՈՒՅԹ

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին [16.02.2016]

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [20.11.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [13.02.2016]

Գագիկ Շոլինյան- Մոնթե [28.01.2016]

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

Երկրաչափական արվեստը- 1.618 [08.01.2016]

Էդիկ Հովսեփյանի ՏԵՐ, ԸՆԴՈՒՆԻՐ ԻՆՉՊԵՍ ԿԱՆՔ նովելների շարքից [03.01.2016]

Վանաս – Չէ՞ որ գիտեմ ինձ սիրում ես... [02.01.2016]

Օվսաննա Բաղումյան – Հուսահատ երազողների ժամանակը [27.12.2015]

(Տեսանյութ) Հեղափոխություն շոու բիզնեսում.ձայնը հաղթեց կիսամերկ մարմիններին [26.12.2015]

 Արխիվ » 2012-2018