Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին

 Վանաձորը հիշում է իր երախտավորներին

Բաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մարզա, այժմ՝ Բարձրավան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան: 1928թ. տեղափոխվելով Երևան ընդունվել է Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկում: Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ: Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որոնցով հարստացած նա 1936-ին ավարտեց այդ հաստատությունը:

Որպես տեխնիկ-նախագծող, աշխատանքի անցնելով ճարտարապետ Միքայել Մազմանյանի արվեստանոցում, նա մասնակցել է տարաբնույթ շենքների նախագծերի մշակմանը, որոնցից առավել նշանավոր է Գրքի պալատը (այժմյան հրատարակչությունների շենքը՝ կառուցված Կորյունի և Տերյան փողոցների անկյունում):

Աշխատակցելով հեղինակներին՝ Միքայել Մազմանյանին և Հովհաննես Մարգարյանին, Բաղդասար Արզումանյանը հրապուրվում է ճարտարապետությամբ, որոշում է կատարելագործվել՝ 1938թ-ին ուսումը շարունակելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: Բաղդասար Արզումանյանը 1942-ին զորակոչվում է խորհրդային բանակ: Զենիթահրետանային ուսումնարանում նախապատրաստվելով՝ նույն տարվա մարտ ամսին լեյտենանտի կոչմամբ մեկնում է գործող բանակ:

1946-ին զորացրվում է և շարունակում ուսումը՝ այնպիսի ճարտարապետ-դասախոսների մոտ ինչպիսիք են Սամվել Սաֆարյանը, Մարկ Գրիգորյանը, Տիրան Երկանյանը, Ռաֆայել Իսրայելյանը, Գրիգոր Աղաբաբյանը, Գևորգ Մուշեղյանը և այլք: 1949 թվականին ավարտելով ինստիտուտը Բաղդասար Արզումանյանը ճարտարապետ Շմավոն Ազատյանի հետ միասին անցնում են աշխատանքի Երևաննախագիծ ինստիտուտում, որտեղ իր հիսունամյա գործունեության քսան տարին է անցկացնում Բաղդասար Արզումանյանը:

Ճարտարապետն իր գործունեությունը սկսում է որպես շարքային նախագծող, իսկ երբ ծլարձակվում են նրա մասնագիտական կարողությունները, արժանանում է արվեստանոցի գլխավոր մասնագետի, ապա՝ ղեկավարի պաշտոններին: Իր բազմաբեղուն կյանքի տարիներին նա ծավալում է ստեղծագործական բուռն գործունեություն, մասնակցում Երևանի, Վանաձորի և Հայաստանի տարբեր բնակավայրերի կառուցապատման ու բարեզարդման հայրենանվեր գործին՝ ներդնելով իր ստեղծագործական կարողությունը, շինարարի փորձը:

Անհատապես ու հեղինակությամբ կազմված նախագծերով շարք են կազմում հասարակական շենքներ, գիտահետազոտական և արտադրական համալիրներ, մետրոպոլիտենի ստորգետնյա կայան, կոթողներ, որոնք ծանրակշիռ ներդում են մեր նորօրյա ճարտարապետական գանձարանում:

Վանաձորցիները պարտավոր են հիշել և հիշատակել ճարտարապետ Բաղդասար Արզումանյանին, քանի որ նրա հեղինակած և համահեղինակությամբ կառուցված շենքներից են Վանաձորի ՛՛Գուգարք՛՛ հյուրանոցը, մարզպետարանի շենքը և բնակելի տներ Հայքի հրապարակում:

Համաձայնենք, որ առանց այդ ճարտարապետական կոթողների, Վանաձորի Հայքի հրապարակը չէր համարվի ճարատարապետա-մշակութային արժեք և չէր լինի վանաձորցիների հպարտության արգասիքը:

Ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը մահացել է 2001 թվականի մայիսի 19-ին Երևանում և նրա կյանքը և գործունեությունը մանրակրկիտ ներկայացված է Վարազդատ Հարությունյանի հեղինակած ՛՛Նորօրյա ոսկեձեռիկը, ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի կյանքն ու ստեղծագործական վաստակը՛՛ գրքում, Ս.Էջմիածին 2004թ.:

Իրինա Սարիբեկյան

Armweeklynews.am /11:59 AM 16-Feb-16
Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ՄՇԱԿՈՒՅԹ

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [20.11.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [13.02.2016]

Գագիկ Շոլինյան- Մոնթե [28.01.2016]

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

Երկրաչափական արվեստը- 1.618 [08.01.2016]

Էդիկ Հովսեփյանի ՏԵՐ, ԸՆԴՈՒՆԻՐ ԻՆՉՊԵՍ ԿԱՆՔ նովելների շարքից [03.01.2016]

Վանաս – Չէ՞ որ գիտեմ ինձ սիրում ես... [02.01.2016]

 Արխիվ » 2012-2018