Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

Գագիկ Շոլինյան- Մոնթե

Բերքլիի համալսարանի 4 տարվա կուրսն 2,5 տարում ավարտած, Օքսֆորդի համալսարան ընդունված պատանին չշարունակեց կրթությունը` նվիրվելով հայրենիքի պայքարի վեհ գաղափարին...

***
Դուռը բացվեց, և ճաշասենյակի խորքում՝ մթության մեջ, օջախի առաջ դրված փոքրիկ սեղանի վրա մոմերով լուսավորված տորթ տեսավ։

- Այսօր քո տարեդարձդ է, դուն արդեն 3 տարեկան ես, - հայրը Մոնթեյի ձեռքից բռնած մոտեցրեց տորթին, ու այդ պահին սենյակը լուսավորվեց։

Տորթի մոտ սպասող մայրը հավելեց․

- Իսկ հիմա ցանկություն մը պահե և փչելով մոմերը մարե, հետո կաթոն կկտրենք։

Երբ փոքր էր, հորից տանը բազմաթիվ անգամ լսած խոսքերը կրկնում էր որպես ամենաառաջին ցանկություն, բայց մեծանալով՝ նոր միայն հասկացավ ու վերաիմաստավորեց հորից լսած խոսքերի իմաստը։ Որպես ցանկություն կրկնեց հոր խոսքերը․

- Ամեն հայու առաջին փափագը պիդի ըլլա հայրենիքի ազատագրումը։

***
Երեկ Մոնթեյի հետախույզը լուր էր բերել հակառակորդի սպասվելիք օգնություն ստանալու մասին։ Մոնթեն ուրախացավ․ զինամթերքը քիչ է, հագուստի վիճակը վատ, հակառակորդն այն բերում է ճիշտ ժամանակին․․․․իրենց համար։ Եկող օգնությանը դիմավորելու ու <<ստանալու>> համար անհրաժեշտ էր նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն արագ ավարտել, այնուհետև կարճ ժամանակում դժվարանցանելի տեղանքով երկար ճանապարհ անցնել։

Լուրը բերող հետախույզն իր հերթին հաստատեց հակառակորդի կողմից չվերահսկվող ու անանցանելի համարվող հատվածով աննկատ թիկունք անցնելու հնարավորությունը։

Պատուհանից նայող Սեդան ճաշարան գնացող զինախմբի մեջ նրան չնկատեց։ Մոնթեն երբեմն ոչ միայն ժամերով, այլև օրերով էր մոռանում սննդի մասին ու այս անգամ էլ ըստ երևույթին խիստ պատասխանատու գործընթացից առաջ քարտեզն առաջին դրած իրավիճակին վերաբերվող հրատապ հարցերի լուծումներն էր փնտրում։


Armweeklynews
Գագիկ Շոլինյան- Մոնթե
Շարունակությունը կարող եք ընթերցել այս հղումով Մոնթե
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ՄՇԱԿՈՒՅԹ

Վարդգէս Գուրուեան-Հայերս շինենք, թուրք սրիկաները թող վայելեն [19.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.11.2015]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛[13.01.2016]

Էդիկ Հովսեփիան - Յ. Շտրաուսի անձրևի մեղեդին կաթիլ առ կաթիլ [12.01.2016]

Երկրաչափական արվեստը- 1.618 [08.01.2016]

Էդիկ Հովսեփյանի ՏԵՐ, ԸՆԴՈՒՆԻՐ ԻՆՉՊԵՍ ԿԱՆՔ նովելների շարքից [03.01.2016]

Վանաս – Չէ՞ որ գիտեմ ինձ սիրում ես... [02.01.2016]

Օվսաննա Բաղումյան – Հուսահատ երազողների ժամանակը [27.12.2015]

(Տեսանյութ) Հեղափոխություն շոու բիզնեսում.ձայնը հաղթեց կիսամերկ մարմիններին [26.12.2015]

Отец Савва. что такое Божий промысел и как он проявляется [26.12.2015]

Էլդար Ռյազանովի հրաժեշտի բանաստեղծությունը. մնաս բարով անարդարություն [12.12.2015]

Վարդգէս Գուրուեան-Պապենական հողերուս, արիւնաթաթախ Հայրենիքիս «ցտեսութիւն» պիտի ըսէի քանի մը ժամէն [04.12.2015]

ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ-Ի՞ՆՉ Կ՛ԸՍԷ ԹԷ՝ WHAT IS SHE SAYING [25.11.2015]

 Արխիվ » 2012-2018