Իրինա Սարիբեկյան--Անցյալն է ներկան, ներկան աշունն է
Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

Իրինա Սարիբեկյան

Անցյալն է ներկան, ներկան աշունն է

Խոստովանանք. աշունը տարվա եղանակ չէ, աշունը գունագեղ կենսակերպ է

******
Անցյալն է ներկան, ներկան աշունն է

******
Աշունը համառ, աշունն ամաչկոտ,
Փարվել է լուսնին հուշեր մաղելով
Ու հուշաթաթախ երկնակամարում
Կապել ծիածան լուռ արտասվելով:

Երկնել է մենությունը կարոտներ թաքուն,
Երկնել է թախիծ մոտ հորիզոնում,
Հովերն աշուն են դրոշմել ամպերում,
Իսկ սրինգները՝ սիրո սոնետներում:

Մշուշն ամաչկոտ նորահարսի պես
Հավաքել է փեշերն ու ետ է քաշվում,
Իսկ այգաբացի շողերը հեզ`
Ցրում են հուշերն աշնան մշուշում:

Աշունը թախծոտ, աշունն ամաչկոտ,
Տրվել է քամու խենթ սիրո խաղին,
Աշունն արբել է կրքի ծովերում
Օծել մարմինը գինով վայելքի:

Աշունը այրող, աշունը կարոտ,
Իր գիրկն է առել լուսինը ամպոտ,
Անցյալն է ներկան, ներկան աշունն է
Սիրիր անմոռաց՝ աշունը քոնն է….

Իրինա Սարիբեկյան /Armweeklynews.am 3:23 PM 25-Nov-15
Անցյալն է ներկան, ներկան աշունն է
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
 Արխիվ » 2012-2018