Armweeklynews.am   » »  ՄՇԱԿՈՒՅԹ
 

 

Հրանտ Մաթևոսյան - Որ էս երկիրը երկիր դառնա…

 « Մեր անպատասխանատվությունը մեր իսկ հանրապետության նկատմամբ, յուրաքանչյուր հայ քաղաքացու անպատասխանատվությունը երեկ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, այսօր՝ Անկախ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մենք, մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ...

Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին... շատ անպատասխանատու ենք...

Իսկապես, անիշխանություն է, անարխիստներ կան մեջներս. այս անիշխանությունը մենք հակադրում ենք որպես թե ազատամարտիկի մեր կեցվածքին, որպես թե ազատություն սիրողի, բանակային կարգի մեջ չմտնողի մեր ինչ-որ մի կեցվածքին, և փաստորեն դա փախստականություն է ինքներս մեզանից, փախստականություն՝ ազգային պարտականությունից...

Պետությունը միայն բանակով է կայանում... Եվ խորհրդարանն էլ խուսանավել է այդ հարցերին պատասխանելուց, և յուրաքանչյուր հայ պատանի՝ աղջիկ, տղա, լավ դաշնակցել են ահա. որպես թե բռնակալական երկրի քայքայման ժամանակներին, դաշնակցել՝ որպես թե ազգայնաբար, որպես թե հանուն համաշխարհային դեմոկրատիայի հաղթանակի մի բան ենք անում...

Բայց իրականում ոչ մի բան չենք անում, իրականում մենք դավաճանում ենք մեր ազգին »:

Հատված Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԻ հարցազրույցից Վարպետի հետ
«Հայաստանի Հանրապետություն», 20–21.08.1992 թ.

Իրինա Սարիբեկյան /Armweeklynews.am/ 25 հունիս 2015 թ
Հրանտ Մաթևոսյան - Որ էս երկիրը երկիր դառնա…
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
 Վարդգէս Գուրուեան
  Մշակութային լրահոս  

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ - HANNIBAL ANTE PORTAS! [26.02.2016]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՄԱՐՍԷՅԼԻ ՊՈՒԼՎԱՐ ՕՏՏՈՅԻ Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ [20.11.2015]

Ազրպէյճանի Մէջ Եկեղեցին Վերածուած Է Թէյարանի [24.04.2016]

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՇՈՒՆԵՐԸ ՇԱՏՑԵՐ ԵՆ [24.04.2016]

ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ- Ինչ որ անցնի մարդուն մտքէն եթէ կ՛ուզէ հերոսանալ այդպէս կ՛ընէ [23.04.2016]

ՄԱՆՈՒԿ ՀՈՓԱԼԵԱՆ - Գրիգոր Զօհրապի Եւ Վարդգէսի Վերջին Գիշերը Ու Անոնց Մահը [18.04.2016]

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ - Աստուած հոգին լուսաւորէ [18.04.2016]

Արա Օշական. «Լուսանկարել սովորեցի Ղարաբաղում» [17.04.2016]

Խրամատներում Կորյուններ են զոհվել, այնտեղ մի՚ լուսանկարվեք [14.04.2016]

Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքըն [14.04.2016]

Ապրիլեան Խոհեր -Մինչեւ 100-ամեակ եւ Անկէ Անդին [07.04.2016]

Գիրք տպել՝ չի նշանակում ունենալ ընթերցող [06.04.2016]

Ջեմմա Բաղդադյան - Վեհափա՛ռ, հույսն այսպես հավատ չի՛ դառնա… [02.04.2016]

(Slideshow/ Byzantine and Christian Museum)- The spirit of Ararat from the Bronze Age to the 20th century[22.03.2016]

Էդիկ Հովսեփյան. ԻՄ ԽԱՉԱՓԱՅՏՆ ԻՆՁ ՇՆՈՐՀ ԱՐԵՑԻՆ[16.03.2016]

Արաքս. Հայելի՛ս, եկուր հաշտուինք, մահկանացու եմ եւ մեղաւոր [07.03.2016]

Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը[12.12.2015]

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ [24.02.2015]

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2016]

 Արխիվ » 2011-2018