Armweeklynews.am   » »  ՍՊՈՐՏ   »  » ՄՇԱԿՈՒՅԹ
 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԵՐԵՄՅԱՆ - Ես կին եմ

ԵՍ կին եմ։

-*-*-*-*-*-*-
Տարբեր բոլորից։ Տարբերությունս միայն արտաքին տեսքիս մեջ չէ։ Շարժուձևերիս ու նազանքներիս մեջ չէ։ Այլ հիմնականում, այն բացատրվում է իմ ներաշխարհով։ Իմ հոգեբանությամբ ու աշխարհին նայելու իմ փիլիսոփայական հայացքներով։
Ես կին եմ։
Բարեբախտաբար դեռ ջահել եմ։ Նաև սիրուն։ Գուցե և հմայիչ։ Դեռ կարող եմ իմ աչքերով սրտեր վառել։ Հոգիներ շարժել։ Հրապուրել տղամարդկանց։
Սա նույնպես ես համարում եմ առավելություն։ Քանի, որ այնքան կանայք կան աշխարհում, որոնք արտաքնապես ուշագրավ լինելով հանդերձ, ոչինչ չեն ասում տղամարդկանց։ Այսինքն արձանային երևույթ ունեն։ Զուրկ են կրակից։ Չեն այրում։ Չեն ներշնչում։ Նրանց զգացմունքները չեն շարժում։ Փոթորիկ ու մրրիկ չեն բերում։ Ներաշխարհային ալեկոծումներ չեն առաջացնում։
Ես կին եմ։
Մանկությունս և պատանեկությունս ապրել եմ արդեն։ Բալզակի "Երեսնամյա" կնոջ տարիքից էլ եմ անցել մեկ տարով։ Գնում եմ դեպի առաջ։ Տարիքային նոր հանգրվաններ։ Այդ նշանակում է , որ ես ավելի՛ եմ հասունանում։։ Իհարկե չեմ ուզում հասունանալ այնքան, որ ծառից վաղաժամ հասունացած մրգի պես պոկվեմ, ընկնեմ գետին, որ տղամարդիկ ինձ չնայեն այլևս։ Որ նրանց հայացքների ջերմությամբ չտաքանա հոգիս։
Ես կին եմ
Բուռն, ամիջական, անկառավարելի։ Ինձ երևի հաճախ սխալ են հասկանում։Իմ բնածին փոթորկայնությունը շփոթում են անառակ կանանց հետ։ Ես նման չեմ ոչ մի բանաստեղծուհու կամ բանաստեղծի։ Աստղերի հետ ընկերություն եմ անում։ Արևի հետ վիճում եմ ։ Փորձում եմ խառնվել Աստծո գործերին։
Ես կին եմ։
Գունագեղ , զգլխիչ ու բարի։ Համ ու հոտ ունեմ։ Նաև վայրագ եմ։ Վագրի պես մռնչում եմ ու անսանձ քամու պես սլանում։
Ես կին եմ։
Ծաղկի պես բուրումնավետ եմ ու վարդի պես էլ փշոտ։ Խոնարհ եմ ցորենի ծփուն արտերի նման։ Հովիտների հեզությունն ունեմ ու նրանց առիքնող խորհուրդը։
Ես ունեմ անլուծելի հանելուկներ։ Ինձ ճանաչելն ու հասկանալը համարյա թե անկարելի է։ Իզուր մի փորձեք։
Ես կին եմ։
Իմ նմանները շատ քիչ են։ Այն էլ ասեմ ,որ Աստված երջանկությունից ինձ բաժին չի հանել։ Մոռացել է իր ըմբոստ դստրիկին։ Այդ պատճառով էլ հաճախ տխուր եմ։ Մռայլվում եմ։ Աչքերս թաց են։ Միշտ հեռուն են նայում։ Իմ ծիծաղի մեջ անգամ ղողանջում են տխրության զանգերը։ Ու ես ավելի եմ հզորանում։
Ես կին եմ։
Երանի և ոչ երանի այն մարդկանց, որոնք շփվում են ինձ հետ։ Ընկերություն են անում։
Ես զարմանալիորեն զարմանում եմ զարմանքիս վրա։ Հետաքրքիր, ուրախ-տխուր մի արարած եմ , որ նույնիսկ անուն ազգանուն ունեմ։
Տարօրինակ է․․․ չկա ոչինչ․․․ ոչինչ չկա․․․
Զարմանալի են անգամ իմ գրությունները։
Ես կին եմ։
Լսողաց Ամեն։
-*-*-*-*-*-*-

ԱՆԱՀԻՏ ԵՐԵՄՅԱՆ
Armweeklynews.am 5:15 PM 3/13/2015
ԱՆԱՀԻՏ ԵՐԵՄՅԱՆ - Ես կին եմ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
ՄՇԱԿՈՒՅԹ
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]

Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]

Ֆրանսան այնքան ազատ է , որ երկրին մեծերն իրենց ընտրած ժողովուրդին դէմ կ՛ելլեն [27.05.2016]
Սուրիա – խոյս տալ թէ մնալ` Հալէպի բնակիչներուն ողբերգութիւնը [27.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս [25.05.2016]
Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]
Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [18.04.2016]
Моника Белуччи: я верю в важность религии, верю... как в философию![14.05.2016]
 Արխիվ » 2011-14