Արմենուհի Դիլանյան-Չծնած որդիս լացում է իմ մեջ…
Armweeklynews.am   » »  ՄՇԱԿՈՒՅԹ


Արմենուհի Դիլանյան

Չծնած որդիս լացում է իմ մեջ…
Կարո՞ղ ես, մի քիչ հայրություն արա

*******
Հարբած կին տեսե՞լ ես, պանդո՛կ

Դո՛ւռդ բաց, գալիս եմ քեզ մոտ…
Իմ ձայնը Աստծուն չհասավ…
Քեզ պիտի հայհոյեմ, պանդո՛կ…

Վաղն էլի քնքուշ կինն եմ նույն,
Ում շատերը կերազեն սիրել
Ու շոյել մազերը սիրուն…
Ե՛կ, լացենք, պանդո՛կ… Մեր ցավը մեկ է…

Պղծաշուրթերն են ինձնից սեր հայցում,
Թափթփուկներն էլ՝ քեզ են այցելում…
Պանդո՛կս, պանդո՛կս , դուռդ բաց…

*****
Քաշի՛ր այս սիրո քղանցքից, քաշի՛ր…
Օրս թեքվում է արդեն մայրամուտ,
Այս ինչքա՜ն կիսատ բաներ մնացին,

Իսկ դու ասում ես՝ Աստծով սրբացիր:

Ինձ համար ուրիշ մի սեր հորինիր,
Քո Աստծո սերը չի փրկելու մեզ,
Չծնած որդիս լացում է իմ մեջ…

Կարո՞ղ ես, մի քիչ հայրություն արա:

Թո՛ղ իմ ցավերը էլի ինձ մնան,
Դու Աստծո հետ քո ճամփով գնա…
Ճշմարիտ եմ ես ասում քեզ հիմա,

Ինձ չսիրելը մեղք է ու հանցանք…

*****

Սեր չէ, մեղք ու թույն …
Տե՛ր, փորձության մի տար,
Զսպի՛ր այս խև հոգուն…

Կինը զարթնել է իմ մեջ
Ավերներ է անում…

Գինի չէ սա, մեղքն է գիտեմ…
Ես ծարավ եմ այնպե՜ս…

Տե՛ր, ներիր ինձ այսօր,
Մեղքն այդ խմել կուզեմ…

Armweeklynews.am
12:04 PM 06-Sep-14


ՄՇԱԿՈՒՅԹ
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]

Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]

Ֆրանսան այնքան ազատ է , որ երկրին մեծերն իրենց ընտրած ժողովուրդին դէմ կ՛ելլեն [27.05.2016]
Սուրիա – խոյս տալ թէ մնալ` Հալէպի բնակիչներուն ողբերգութիւնը [27.05.2016]
Գարեգին Նժդեհի կոչը՝ Մեծ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը-1918, մայիս [25.05.2016]
Այս ի՜նչ ողորմելիութիւն է. ո՞ր դարուն մէջ կ'ապրինք արդեօք [16.05.2016]
Վարդգէս Գուրուեան - Պոյքոթենք Թրքական Արտադրութիւնները [18.04.2016]
Моника Белуччи: я верю в важность религии, верю... как в философию![14.05.2016]
 Արխիվ » 2011-14
© 2010-2014  Կապը »  Contacts Այցելեք » Facebook