Armweeklynews.am

 

  Հայաստանում թավշյա հեղափոխության արձագանքները կարող են ցնցել նաև Ադրբեջանը  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախը պետք է լիարժեք մասնակցի ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, ինչպես դա եղել է նախկինում:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հիմնավորեց, թե ինչու Արցախը պետք է մասնակցի բանակցություններին և ինչու Հայաստանը դե յուրե չի կարող ներկայացնելկ Արցախի բնակչության շահերն այդ բանակցություններում:

Սա մեսիջ էր Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Ադրբեջանի արտգործախարարն արդեն հայտարարել է , որ Արցախի բանակցային գործընթացում ներգրավելու Հայաստանի ղեկավարության ցանկությունը նշանակում է, որ Երևանը ցանկանում է վերջ դնել խաղաղության գործընթացին:

Սակայն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովի այն միտքը, որ Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի Արցախի մասնակցությանը բանակցություններին, եթե Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեն այդ հարցում,անչափ կարևոր էր:

Սա նշանակում է, որ Ռուսաստանը համաձայն է, որ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը քննարկվի ապագա Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ:

Առայժմ չկա Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները: Եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ը ևս նույնաբովանդակ հայտարություններ անեն, որպես համանախագահներ, ապա Մադիրդյան սկզբունքները կմղվեն երկրորդ պլան և հիմնական հարցը կլինի Արցախի մասնակցությունը:

  Ադրբեջանն Արցախի մասնակցության հարցի քննարկումը համարում է խաղաղությունից հրաժարվել, ինչը դիվանագիտական առումով խոցելի դիրքորոշում է:

Արցախի բանակցություններին մասնակցության պահանջի դեպքում պատերազմի վերսկսման ադրբեջանական բլեֆը չի աշխատի ոչ Հայաստանի, ոչ Արցախի, ոչ էլ՝ Մինսկի խմբի համանախագահների մոտ:

Հարցը պետք է դառնա քննարկման առարկա բանակցությունների ընթացքում:

Սա բավարար է, որպեսզի Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը լարվի այն աստիճան, որ հետագայում Ալիևի փոխարեն բանակցուևթյուններին մասնակցի այլ անձ, ով ունի Ռուսաստանի և Իրանի ՛՛դաբրոն՛՛ կառավարելու համար այդ երկիրը:


Խմբագրական


_____________________________
Armweeklynews.am [08.06.2018]
Հայաստանում թավշյա հեղափոխության արձագանքները կարող են ցնցել նաև Ադրբեջանը
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Վարկային միջոցներով առողջապահությունը վերաքանդելու ենք, թե ՝ ….. [05.06.2018]
Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում [05.06.2018]
Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ [20.05.2018]
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները [17.05.2018]
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]