Armweeklynews.am

 

  Վարկային միջոցներով առողջապահությունը վերաքանդելու ենք, թե ՝ …..  

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 18-ի ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դիմիտրի Գվինադձեի հանդիպումից հայտնի դարձավ, որ նախարարությունը մտադիր է պետության անունից բանկից վարկային ռեսուրսներ ներգրավել և Երևան քաղաքի ու մարզային հիվանդանոցները հանձնել մասնավոր ընկերություններին՝ կոնցեսիոն կառավարման նպատակով:

Իր հերթին Դիմիտրի Գվինադձեն նշել էր, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է աջակցելու նման ներդրումային ծրագրերին:

Թավշյա հեղափոխությունից հետո արդեն նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դիմիտրի Գվինադձեի հետ:

Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ նոր նախարարն առանձնացրել է ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը որպես առաջնահերթություն և այս հարցում ակնկալում է բանկի աջակցությունը:

 Ինչպես և նախորդ դեպքում, Դիմիտրի Գվինադձեն նշել էր, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է աջակցելու նման ծրագրերին:


Անհրաժեշտ է հստակություն մտցնել, թե արդյոք ուժի մեջ է մնացել Ալթունյանի տխրահռչակ ծրագիրը՝ Երևան քաղաքի ու մարզային հիվանդանոցները հանձնել մասնավոր ընկերություններին՝ կոնցեսիոն կառավարման նպատակով:


_____________________________
Armweeklynews.am [05.06.2018]
Վարկային միջոցներով առողջապահությունը վերաքանդելու ենք, թե ՝ …..
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Նիկոլ Փաշինյան   Nor Zartonq  
  ԼՐԱՀՈՍ  
Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում [05.06.2018]
Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ [20.05.2018]
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները [17.05.2018]
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]
Պուտինը կրճատել է S-400 –ի Թուրքիային հանձնման ժամկետները [04.04.2018 ]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [29.03.2018]
Վանաձորն առաջինը կիրառեց ՏԻՄ օրենքի հոդված 14-ի հնարավորությունները [23.03.2018 ]
Քանի դեռ Ռուսաստանում Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը [28.03.2018]
Արտադրություն չի ստացվում, կանեփ ցանեք Գերմանիայի համար[12.03.2018]