Armweeklynews.am

 

  Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով  

Կառավարության հունվարի 11-ի նիստում հավանություն տրվեց «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերում փոփոխություններին։

Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և առաջարկեց օրենքը անհետաձգելի համարել, ուղարկել այն ԱԺ քանի որ ՍԴ նշանակած ժամկետը մարտին ավարտվում է :

«Հարցը կապված է ՍԴ-ի նոյեմբերի 10-ի որոշման հետ, որի արդյունքում մենք պետք է երկու փոփոխություն կատարենք «ՏԻՄ օրենքում» և «Տեղական ինքնակառավարումը Երևանում օրենքներում»»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ԱԺ 26 պատգամավորների դիմումի հիման վրա կայացրած որոշումը՝ Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ։ Բարձրագույն դատարանը սահմանադրությանը հակասող էր համարել ՏԻՄ մասին օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը և մինչև 2018 թվականի մարտի 31-ը ժամանակ էր տվել՝ համապատասխան դրույթը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։

«Առաջարկում ենք ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի մասին 3-րդ մասում «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին» բառերով, 4-րդ մասից հանել «բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդ» բառերը»,- ասաց նախարարը։

Փոփոխություն է առաջարկվում նաև Երևանի մասին տեղական ինքնակառավարման մասին օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում, որպեսզի դրանք համապատասխանեն ՍԴ որոշմանը։

_____________________________
Armweeklynews.am [12.01.2018]
Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ ՍԴ որոշման պահանջով
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հնարավոր կաշառքի դեպքի քննություն [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում [10.01.2018]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]