Armweeklynews.am

 

  Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում  

Որպեսզի երկար-բարակ չխոսենք և ՛՛բաժակաճառի՛՛ ոճով չբնութագրենք Հայրենասիրություն ասվածը, փաստենք, որ ներկայումս Հայաստանում բնակվող յուրաքանչյուր հայ արդեն իսկ հայրենասեր է:

Ապրում է, հարկեր է վճարում, սահմաններն է պահում, նյութական որևէ արժեք է ստեղծում, զավակներ է մեծացնում Հայոց բանակի և Հայոց Պետականության համար:

Հայաստանից դուրս բնակվող և այլ երկրի քաղաքացի յուրաքանչյուր հայ նույնպես կարող է հանդես գալ հայրենասիրության դիրքերից, սակայն չի ապրում այս երկրում, հարկեր չի վճարում, զավակները չեն ծառայելու Հայոց Բանակի համար և նրանք ուղղակի ներդրում չեն ունենալու Հայոց Պետականության զարգացման մեջ (ընտրելու իրավունք): Նրանք իրենց հեռավոր Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարված կարող են համարել դրամային նվիրատվություններով և անգամ շահութաբեր ներդրումներով տնտեսության մեջ: Գուցե և տեղին չէ համեմատությունը, սակայն դա նույնն է, երբ ՛՛մեղքերի՛՛ տակ ծանրացած անհատը եկեղեցի է կառուցում կամ էլ աղքատներին դրամ բաժանում, համարելով, որ արդեն կարող է ՛՛հանգիստ՛՛ խղճով շարունակել նախկին կենսաձևը: Ճիշտ ձևակերպումը. ՛՛գնել է իր ինդուլգենցիան՛՛: Գանք երկրում ապրող հայրենասերների հարցին:

Հայրենիք ասվածը ոչ միայն հողն ու ջուրն է, որպես՝ Ավետյաց կենսատարածք , այլ նաև պետականությունն ու այն կառավարողներն են՝ ապրող հայրենասերներին ծառայելու համար:

Ինչպես մեր տատերն էին ասում, ծառայելը դեռ ՛՛գլուխը՝քարը՛՛, գոնե տարրական հարգանք դրսևորեն:

 Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում:

Իշխանությունը կարող է չսիրել հասարակ ժողովրդին , բայց տարրական հարգանք պարտավոր է դրսևորել:

Ամանորի նախօրեին , սկսած իշխանության ամենավերին օղակներից մինչև մանր-մունր պաշտոնյաները, առանց հաշվի առնելու դաս ու կարգ , շնորհավորական մաղթանքներ էին հղում հայ ժողովրդին: Յուրաքանչյուր մաղթանք ՛՛սարեր ու այդ սարերի հովի տակ բարօրություն էր խոստանում ՛՛ ամեն հայ ընտանիքին: Հիշենք, դա 2017 թվականի դեկտեմբերի 31-ն էր:

Արդեն հունվարի 1-ից մաղթանքը փոխվեց տարրական արհամարհանքի: Հայրենասերներն արթնացան և տեղեկացան, որ թանկացել է բենզինը, սեղմված գազը և դիզվառելիքը: Պարզ է, որ այդ թանկացումներն իրենց հետ բերելու են նաև առաջին սպառման ապրանքների թանկացումների: Սա դեռ հունվար ամիսն է: Նոր թանկացումների հիմնական ալիքը կլինի գարնան վերջին: Հիշեցնենք, որ 2018 թվականից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող այլ ապրանքատեսակների մասով ևս թանկացումներ են սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային դրույքաչափերը: Ընդ որում, սպասվում է 800 անուն լայն սպառման ապրանքների թանկացում, բայց՝ աստիճանաբար:

Հիմա, որը կլիներ ավելի ազնիվ. Ամանորից առաջ ՛՛սարեր՛՛ խոստանալ, իսկ հաջորդ օրը մասսայական աղքատացման նոր ալիք բարձրացնել, թե՝ Ամանորից առաջ ապաշխարել ՝ Ամանորից հետո անելիքի համար:

Այսուհետ բարձրաստիճան պաշտոնյաների Ամանորի ուղերձները պետք է փոխեն իրենց բնույթն ու բովանդակությունը:

Գոնե հարգեք, չենք ասում՝ սիրեք, հայրենասերներին:


Խմբագրական

_____________________________
Armweeklynews.am [10.01.2018]
Հայրենասիրությունը երկկողմանի սեր է պահանջում
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ [26.12.2017 ]
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]