Armweeklynews.am

 

  FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ  

Տարեվերջի ամենավտանգավոր Thinktank վերլուծությունը ԱՄՆ-ից՝ Այսրկովկասին

ԱՄՆ-ը բացառում է խաղաղությունը մեր տարածաշրջանում առաջիկա տասնամյակում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումից հետո հաջորդ քայլը Այսրկովկասի և Մերձավոր Արևելքի քարտեզափոխությունն է:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կայացրած որոշումը երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ առաջին քայլն էր, որին հաջորդելու են ավելի ազդեցիկ քայլեր, փորձ անելով այժմ էլ ողջ տարածաշրջաններ վերածել ՛՛կառավարվող քաոսի՛՛:

Այս անգամ գլխավոր թիրախն Իրանն է:

FOXNEWS –ը հոդված է հրապարակել , ուր ոչ միայն վերլուծվել է Մերձավոր Արևելքի քաղաքական վիճակը ծայրահեղ իսլամիստական Խալիֆաթի պարտությունից հետո, այլ նաև ուղղակի ՛՛հրահանգներ՛՛ է տրվում Թրամփի աշխատակազմին, թե ինչպես վարվել այդ տարածաշրջանում:

Հոդվածի վերնագիրն արդեն իսկ խոսուն է՝ ՛՛Ի՞նչպես դիմակայել Իրանի ագրեսիային: Փոխել Մերձավոր Արևելքի քարտեզը՛՛:

 One way to counter Iran's aggression? Change the map of the Middle East (FOXNEWS)

Ինչ է առաջարկում Թրամփին հոդվածագիրը, եթե հաշվի առնենք, որ FOXNEWS-ը համարվում է ԱՄՆ գործող նախագահի ՛՛խոսափողը'':

Առաջարկվում է.

-չեզոքացնել Իրանի ազդեցությունը Իրաքի, Սիրիայի , Եմենի և Լիբանանի վրա, այդ երկրների հետ ստեղծելով միակողմանի ազդեցիկ հարաբերություններ և փոխել Մերձավոր Արևելքի քարտեզը, քանի որ այդ չորս երկրներն արհեստածին են և ստեղծվել են Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողների քմհաճույքով:՛

- շարունակել Իրաքի քրդերին ռազմական աջակցությունը և հասնել անկախ Քրդստանի ստեղծմանը: Իրաքի մնացյալ հատվածը դարձնել դաշնային պետություն:

-հասնել Իրանի ժողովուրդների անկախությանը, աջակցելով Իրանի ծովափնյա ալավիներին և արմտյան հատվածում բնակվող քրդերին, առաջացնելով ներքին լարվածություն Իրանում:

- ԱՄՆ-ի հակաշիական դիմագծից խուսափելու համար անհրաժեշտ է սերտ հարաբերություններ ստեղծել Ադրբեջանի հետ, ով Իրանի անմիջական շիա հավատքով պետությունն է (FOXNEWS): Այդ պարագայում Իրանում բնակվող ազերիները ևս քրդերի հետ կձգտեն անկախությանը՝ ԱՄՆ-ի քաջալերանքով:

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանը թույլ չի տա , որ ԱՄՆ-ը նման քաղաքականություն իրականացնի Մերձավոր Արևելքում և փորձի Ադրբեջանն իր միահեծան ազդեցության տակ պահել: Փաստորեն Այսրկովկասը կարող է դառնալմի կողմից Ռուսաստան-Իրան, մյուս կողմից ՝ ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա ռազմավարական դաշնակիցների հակամարտությունների կիզակետ:

Հայաստանին 2018-2019 թվականներին կարող են բաժին հասնել այնպիսի մարտահրավերներ, որ ստիպված լինենք վերանայել մեր պետականության գաղափարախոսությունը և անգամ կրկին վերադառնալ նախագահական կառավարման ձևին:

Պետք է լուրջ վերաբերվել FOXNEWS-ի այս բացահայտ սպառնալիքին և այն համարել նաև զգուշացում տարածաշրջանում ապրող այլ ազգերին, որ ՛՛իրենց գլխի ճարը տեսնեն՛՛ արդեն այսօր:

Հայաստանը պետք է ոչ թե 2040 թվականին ունենա 4 մլն բնակչություն, մոռանանք դա, քանի որ 2040 թվականին հասնելու համար պետք է գոյամարտ մղել արդեն 2018-ից:

Սկսած 2018թվականից այն կառավարությունը և Ազգային ժողովը, որի կառավարման օրոք Հայաստանի բնակչությունը կնվազի, պետք է ոչ միայն ինքահրաժարական տան, այլ ընդհանրապես լքի քաղաքականությունը:

Մեզ վաղն առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ:


Էդիկ Հովսեփյան

_____________________________
Armweeklynews.am [26.12.2017]
FOXNEWS-ը զգուշացնում է. հայերին այսօր առաջնորդներ են պետք, այլ ոչ թե կառավարողներ
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հերոսը դեն նետեց Եռագույնը... [22.12.2017 ]
Մերկելի շնորհիվ Էրդողանի եղբայրը հավակնում է Պոլսո պատրիարքի աթոռին [21.12.2017]ՙ
Ամերիաբանկ-Գոլդեն Սթեյթ բանկ. բիզնես վարեք Կալիֆորնիայում [12.12.2017 ]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով [05.11.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]