Armweeklynews.am

 

  Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով  

Դեկտեմբերի 11-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագնու արտահերթ նիստը:

Նիստին մասնակցում էին ՀՀԿ, ՀՅԴ և «Հայկական Վերածնունդ» կուսակցության ավագանու խմբակցության անդամները: Քննարկվեցին ավագանու որոշումների վեց նախագծեր:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի , պաշտոնական դրույքաչափերի հաստատման վերաբերյալ որոշման նախագիծը , ինչպես նաև համայնքի ոչ առևտրային կազմակերպություննների հաստիքացուցակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծերը:

Ավագանին հաստատեց ներկայացված բոլոր որոշումների նախագծերը:

Տեղեկացնենք հանրությանը, որ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով 2018 թվականին նախատեսվում է 166 հաստիք, թեև 2017 թվականին այն կազմել է 169 հաստիք: Սա այն դեպքում, որ օրենսդրության պահանջով աշխատակազմում պետք էր նախատեսել սոցիալական աշխատողի մեկ հաստիք , ինչպես նաև ևս երկու պատասխանատու հաստիքներ՝ համյանքային ծառայության և հայեցողական , ովքեր համակարգելու են զարգացման և ներդրումային ծրագրերը:

Ընդհանուր առմամբ, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակայության հիմնարկների հաստիքացուցակների օպտիմալացման արդյունքում Վանաձոր համայնքի բյուջեն տարեկան կտրվածքով 2018 թվականին կունենա շուրջ 55 մլն. դրամի խնայողություն:

Ըստ ավագանու որոշման, այսուհետ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը կունենա հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները՝

-ճարտարապետության և քաղաքաշինության բաժին -ֆինանսական բաժին

 -ներքին աուդիտի բաժին

-zարգացման ծրագրերի , արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

-մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժին

-ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին

-իրավաբանական բաժին

- կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պաhպանության բաժին

-բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժին

-եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժին

-առևտրի և տրանսպորտը համակարգող բաժին

-քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժին

-հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժին

Առանձնացված ստորաբաժանումներ՝

1. Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժին

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Վանաձորի տարածքային բաժին


_____________________________
Armweeklynews.am [11.12.2017]
Վանաձորի համայնքապետարանը նոր հաստիքացուցակով և նոր գործիքակազմով
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
Mamikon Aslanyan
  ԼՐԱՀՈՍ  
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք [10.12.2017]
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [09.12.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]