Armweeklynews.am

 

  Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ հրամանագիր ստորագրեց ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ և ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին որոշում կայացրել էր Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահները վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը:

Աշխարհի իսլամ դավանող և ոչ իսլամական երկրները դատապարտեցին այդ որոշումը, այն համարելով սխալ և Մերձավոր Արևելքում նոր լարվածություն առաջացնող:

Իհարկե, թե համաշխարհային մամուլում, թե հայկական մեդիա ու փորձագիտական հանրությունում բազմաթիվ վերլուծություններ եղան այն մասին, թե ինչու է Թրամփը նման ՛՛սխալ՛՛ որոշում կայացրել:

Մինչդեռ կյանքի իրավունք ունի նաև այն տեսակետը, որ Թրամփը հեռահար նպատակներով է նման որոշում կայացրել և այն ամենևին էլ նպատակ չունի ոչ Իսրայելին ու ԱՄՆ-ում հրեական լոբբիին ՛՛հաճոյանալու՛՛ , ոչ էլ՝ արաբական երկրներում նոր վերադասավորումներ առաջացնելու:

Ամերիկացիները գործնական ազգ են և ամեն քայլ առաջին հերթին իրենց շահերին պետք է ծառայի:

Հարց է առաջանում, թե ինչու հենց հիմա Թրամփը նման որոշում կայացրեց

Սիրիայում և Իրաքում Ռուսաստանը և ԱՄՆ-ը ոչնչացրին Իսլամական պետությունը , սակայն լիովին չվերացավ ոչ Խալիֆաթի գաղափարախոսությունը, ոչ էլ անհասցե ՛՛անհետացան՛՛ զինյալ ծայրահեղական իսլամիստները, որոնք կարողացան ողջ մնալ ոչ առանց ԱՄՆ-ի օգնության: Նրանք պարզապես ցրվեցին տարածաշրջանում: Համաշխարհային մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ հազարավոր իսլամիստներ պատսպարվել են ԱՄՆ-ի զինուժի կողմից Սիրիա-Հորդանան սահմանին տեղակայված ամերիկյան ռազմաբազայում: Ու՞ր են գնալու նրանք…

Մինչդեռ թե ԱՄՆ-ի , թե Ռուսաստանի համար կարևոր էր իսլամիստների հավաքական ուժի դեմ պայքարը, քանի որ արդյունքում երկու պետություններն էլ շահում էին: Եթե թվարկենք, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ը ինչ շահեցին Սիրիայում և Իրաքում իսլամիստների դեմ հաղթանակի արդյունքում, ապա մի ողջ հատոր կկազմի թվեարկելը:

Թե ուր գնացին զինյալ իսլամիստների խմբերը , այնքան կարևոր չէ ԱՄՆ-ի համար, որքան այն հարցը, թե որտեղ նրանք կրկին կհավաքվեն և հնարավորություն կլինի կրկին նրանց դեմ կրկին հաղթանակ տանել: Ինչպես ասում են, ՛՛ախորժակն ուտելիս է բացվում՛՛:

Եվ կարևոր է ԱՄՆ-ի համար, որ հենց ինքը նախապես որոշի, թե որտեղ են հավաքվելու իսլամիստները: Առավել ևս , որ չի կարող մի քանի հազար իսլամիստների երկար պահել և անվարձահատույց ՛՛կերակրել՛՛ իր բազայում:

Այն բանից հետո, երբ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարեց, անմիջապես Պաղեստինի Գազայի հատվածում Համաս շարժումը նոր ինտիֆադա հայտարարարեց: Ասել կուզի, պաղեստինցիներն անցնում են անժամկետ զինված պայքարի և անհնազանդության Իսրայելի դեմ:

Թեև Խալիֆաթի իսլամիստների գաղափարախոսությունը և պայքարի մեթոդները դեռևս պարարտ հող չեն ստեղծել պաղեստինյան արաբների մոտ, սակայն նոր ինտիֆադայի պայմաններում չի բացառվում, որ ցաք ու ցրիվ եղած իսլամական ծայրահեղ խմբավորումները, եթե նրանց ՛՛ուղղորդող՛՛ լինի, ոչ միայն հայտնվեն Գազայի հատվածում, այլ անգամ Գազայի կառավարումը Համասից վերցնեն իրենց ձեռքը և սրբազան կրոնական պատերազմ հայտարարեն Իսրայելին:

Իհարկե այս պարագայում ԱՄՆ-ը նոր կոալիցիա կձևավորի Իսրայելի հետ և կվերացնի Գազան ընդհանրապես՝ իսլամիստների հետ միասին…..արաբական աշխարհը ստիպված կլինի լռել, քանի որ պայքարը գնում է ահաբեկիչների դեմ: Գազան կմաքրվի արաբներից և Իսրայելն այնտեղ նոր բնակավայրեր կհիմնի:

Այնպես որ, կարիք չկա թերագնահատել ԱՄՆ նախագահ Թրամփին և այս որոշումը վերագրել նրա ՛՛անփորձությանը՛՛:

ԱՄՆ-ում ՛՛անփորձ՛՛ որոշումներ չեն կայացնում, մնացյալն են դեռևս ՛՛անփորձ՛՛:

Էդիկ Հովսեփյան


_____________________________
Armweeklynews.am [10.12.2017]
Նպատակը Գազան է. ինչու հիմա ԱՄՆ նախագահը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Միքայել Վարդանյան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
Էդիկ Հովսեփյան
  ԼՐԱՀՈՍ  
Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով կկատարվի թվով 242 փոփոխություններ ու լրացումներ [12.11.2017]
Վարձով ենք տալիս ազգային հարստություններ [07.12.2017]
Մարզերում կլինի մեկ մարզպետ, սակայն «երկու մարզպետարաններ» [01.12.2017]
Դե կարևորը մենք ենք ու Ջերսի կղզին, Ամերիկան մանր երկիր է [01.12.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [29.11.2017]
Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ [19.11.2017]
Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին [17.10.2017]
Միքայել Վարդանյանը 85 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի համայնքներին [19.11.2017 ]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ [14.11.2017 ]
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.11.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
ՎՎանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland [03.11.2017]