Armweeklynews.am

 

  Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ  

Հայտարարվեց այն մասին , որ ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։

Լավ նորություն է, քանի որ այս կարգի ներդրումը կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և առնվազն առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի սակագները պահել կայուն վիճակում:

Սակայն միայն էներգետիկ ոլորտը չէ, որ կարիք ունի լուրջ արտաքին ներդրումների: Երբ պետական բարձր մակարդակով խոսում են արտաքին ներդրումների մասին և անգամ ներկայացնում ներդրումային ծրագրեր, սովորաբար խոսք է գնում մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների մասին: Դրանում համոզվելու համար կարելի է այցելել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Investmentprojects կայքը: Այստեղ 5 մլն դոլարից պակաս ներդրումային ծրագիր չկա:

Իսկ միթե մեր երկիրը կարիք չունի ավելի փոքրածավալ ներդրումների, որոնք թույլ կտան զարգացնել փոքր ու միջին բիզնեսը:

 Ասենք , օրինակի համար, արտերկրից կամ՝ մեր իսկ երկրից, մի քանի տասնյակ հազար դոլար ներդրում կատարողը միթե նույն ուշադրությանը չպետք է արժանանա:

Սպասենք մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրողի, երես թեքելով ավելի փոքր գումարներով ներդրողներից, թե ստեղծենք անպիսի միջավայր, որ 10 հազար դոլար ներդրողն ու մի քանի միլոն դոլար ներդրողն անգամ բարոյական առումով նույն ներդրումային միջավայրում գործեն:

 Սա խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել: Մինչդեռ Վրաստանում պետական կառույցները և տեղական ինքնակառավարման մարմինները նույն պայմաններն ապահովում ու նույն վերաբերմունքն են դրսևորում և 10 հազար դոլար ներդրողի, և մեկ միլիոն ներդրողի նկատմամբ:

Մանր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում ներդրումները հոսում են դեպի Վրաստան (անգամ Հայաստանից ), իսկ մենք ՛՛տանը մնացած օրիորդի պես դեռ սպասում ենք կարմիր առագաստներով ասպետին՛՛… ոչ պակաս քան մի քանի միլիոն դոլարը:

Նման ՛՛օրիորդը՛՛ չի կարող ներդրումային գրավչությամբ փայլել:


_____________________________
Armweeklynews.am [14.11.2017]
Հայաստանում ներդրումների մասին՝ անկեղծ
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Արտագաղթը ՝որպէս ցեղասպանութիւն [13.10.2017]ՙ
Տէր Զօրի ազատագրուած Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ առաջին տեսանիւթը [12.11.2017 ]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
Վանաձորում կկառուցվի Disneyland-ի փոքր կրկնօրինակը՝Noyland [03.11.2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]