Armweeklynews.am

 

  Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի  

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել Տարածքային կառավարման հայեցակարգը, որն ամենայն հավանականությամբ կկիրառվի 2018 թվականին , եթե ստանա ՀՀ կառավարության համաձայնությունը և իրականացվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Նոր հայեցակարգին կարելի է ծանոթանալ այս հղումով՝ Տարածքային կառավարման հայեցակարգ

Հայեցակարգի առանցքային նպատակը մարզպետարանների գործառույթների բաժանումն է՝ զարգացման և կառավարման գործառույթներ, ինչն էլ իր հերթին ենթադրում է կառուցվածքային բաժանում: Հայեցակարգն առաջարկում է տարածքային կառավարման համակարգի, կամ մարզպետարaնների գործութնեության արդյունավետության բարձրացմանն ուղղված չորս կարևոր լուծումներ.

1. ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Մարզային խորհուրդը դառնում է մարզի զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները կանխորոշող խորհրդակցական մարմին: Մարզի զարգացման խորհուրդը մարզի զարգացման հիմնադրամի կառավարման բարձագույն մարմինն է: Մարզի զարգացման խորհուրդը բաղկացած կլինի 15-ից 31 անդամից (խորհրդի ձևավորման կարգը կսահմանվի օրենքով): Մարզային խորհրդի անդամների առնվազն 2/3 կլինեն տվյալ մարզի համայնքների ներկայացուցիչները: Մարզպետը կնախագահի մարզի զարգացման խորհրդի նիստերը: Մարզային զարգացման խորհրդի լիազորությունների տիրույթում կընդգրկվեն մարզային թեմատիկ ծրագրերի հաստատման, մարզային հիմնադրամների կողմից համայնքային ծրագրերի ֆինանսական միջոցների բաշխման նպատահարմարության որոշման, մարզերի զարգացման ռազմավարության ընդունման և այլ առացնքային հարցեր:

2. ՄԱՐԶԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
Մարզային ներդրումային և տնտեսական այլ ծրագրերի ֆինանսավորման և իրականացման նպատակով մարզերում ձևավորվելու են մարզային հիմնադրամներ: Հիմնադրամի գործառույթների շրջանակում են լինելու ներդրումների ներգրավումը, դոնորների հետ տարվող աշխատանքը, գործարարության և գյուղատնտեսության աջակցումը, ներդրումային ծրագրերի պատրաստումը, իրականացումը և իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը: Մարզային հիմնադրամի բյուջեն ձևավորվելու է պետական, համայնքային և կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այլ ֆինանսական աղբյուրներից ստացված միջոցներից: Մարզի զարգացման հիմնադրամը կներառի նաև ՓՄՁ ԶԱԿ- ի և ԳԱՀ- ի մարզային գործիքակազմը և միջոցները։ Մարզի զարգացման հիմնադրամը ղեկավարում է տնօրենը, ում թեկնածությունը հաստատվում է մարզի զարգացման խորհրդում մարզպետի ներկայացմամբ՝ նախապես համաձայնեցնելով ՀՀ վարչապետի հետ։

 3. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ և ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ

Մարզպետների գործառույթների շրջանակից աստիճանաբար դուրս կգան քաղաքացիներին ծառայություններ մատուցելուն ուղղված գործառույթները (այդ թվում՝սոցիալական ապահովություն, անասնաբուժական ծառայություններ, մարզային ենթակայության ցանցային ենթակառուցվածքների կառավարում և այլն) և կընդգրկվեն տարածքային (մարզային) զարգացման ապահովմանն ուղղված հարցեր:

4. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

1) սոցիալական աջակցության տարածքային մարմինների կառավարում.

2) ներհամայնքային ճանապարհների կառուցում և պահպանում.

3) անասնաբուժական ծառայությունների ապահովում:

Հետևաբար մարզպետարանները ֆունկցիոնալ առումով կբաժանվեն երկու մասի՝ պետական կառավարչական մարմնի և հիմնադրամի:

Պետական կառավարչական մարմինը կունենա արտակարգ իրավիճակների, զորահավաք և քաղաքացիական պաշտպանության, առողջապահական, կրթական հաստատւթյունների կառավարման, հանրային տրանսպորտի աշխատանքի կազմակերպման , ՏԻՄ— երի մեթոդական և իրավական աջակցության ստորաբաժանումներ:

Հիմնադրամը կունենա ձեռներեցության,գյուղատնտեսության զարգացման, համայնքների և ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական և զբոսաշրջության զարգացման, վերլուծությունների և տեղեկատվության ստորաբաժանումներ:


_____________________________

Armweeklynews.am [03.11. 2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]