Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում  

Ով կլինի երկրի հաջորդ պատմական վարչապետը, կարող ենք այսօր ասել ազգանունը:

Հայաստանն խորհրդարանական հանրապետություն է և նոր Սահմանադրության համաձայն գործադիր իշխանությունն ամբողջովին կենտրոնանալու է վարչապետի ձեռքում, իսկ հանրապետության նախագահը , ինչ-որ առումով լինելու է ՛՛անգլիական թագուհի՛՛ ՝միայն արական սեռի:

Խնդրում ենք չշփոթել տրանսսեքսուալության հետ: Արական սեռի ՛՛թագուհի՛՛ ասածը քաղաքական տերմին է:

Այսօրվանից կարելի է ասել, թե ով կլինի այդ անձը կամ քաղաքական գործիչը: Բոլորին հետաքրքրում է , թե ով կլինի ՀՀ վարչապետը 2018 թվականին, երբ ավարտվի գործող նախագահի լիազորությունները:

Նրա պայմանական ազգանունը կլինի Կամիկաձե (մահապարտ): Միայն ինքնազոհ կամիկաձեն կարող է համարձակվել ստանձնել մի երկրի վարչապետություն, որն ընդամենը երկու տարվա ընթացքում` մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը, պարտավոր է լինելու հավաքել և պահուստավորել 1.4 մլրդ դոլար, որպեսզի կատարի իր միջազգային պարտավորություններն արտաքին պարտքերի մասով:

Ինչի մասին է խոսքը: ՀՀ կառավարությունը 2013 թ. սեպտեմբերին միջազգային շուկայում տեղաբաշխեց եվրաբոնդեր՝ 700 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվեցին Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով:

Այս եվրոպարտատոմսերի շուրջ 420 մլն դոլար տոկոսների վճարի և , չենք բացառում, պարտատոմսերի ետգնման ` ևս 700 մլն դոլար, ժամկետները լրանում են 2020 թվականի սեպտեմբերին: Նույն տարին, նախնական և շատ մոտավոր հաշվարկներով, Հայաստանը պարտավոր կլինի արտաքին պետական պարտքի սպասարկման համար ունենալ ևս 280-ից 300 մլն դոլար, եթե այս տեմպերով շարունակենք կուտակել արտաքին պարտքեր:

Արդյոք ի վիճակի է Հայաստանը երկու տարվա ընթացքում կուտակել 1.4 մլրդ դոլար, որպեսզի կատարի իր միջազգային պարտավորությունները:

Այն քաղաքական գործիչը, ով կարող է տալ այս հարցի պատասխանը և հանդես գալ կամիկաձեի դերում, նա էլ կլինի ՀՀ վարչապետ:


Էդիկ Հովսեփյան

_____________________________

Armweeklynews.am [19.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]