Փայտե վառելիքով բնակարանի ջեռուցման smart վառարաններ
Armweeklynews.am

 

  Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից  

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումին հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որը , ըստ մեր դիտարկումների, բովանդակային առումով ամենակարճն էր այդ ձևաչափով բանակցությունների սկզբից ի վեր:

Դատելով համանախագահների հայտարարությունից, դրական է գնահատվել երկու կողմերի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները և գոհունակություն են հայտնել Սարգսյան-Ալիև թետ-ա-թետ հանդիպումից:

Երկու տասնյակ տարիներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումների արդյունքները կողմերի պատասխանատուները տարբեր կերպ են մեկնաբանել:

Երբեք չի եղել գոնե մեկ դեպք , երբ կարծիքները համընկնեն: Նույնն արել են նաև կողմերի այն լրատվամիջոցները և քաղաքական մեկնաբանները, ում մի ձեռքն ազատ է, իսկ մյուսը խորացել է նախագահական տեղեկատվական ՛՛արտահոսքի՛՛ մեջ:

Անկախ վերլուծաբանները և քաղաքական մեկնաբաններն արդեն սովորել են ՛՛արտահոսքի՛՛ տեղեկատվական բազմաթիվ գունեղ կտորտանքներից հավաքել տվյալ պահի խճանկարը, որն արտացոլում է իրական վիճակը: Դա, իհարկե, լավ կյանքից չէ, սակայն այդ խճանկարը միշտ էլ եղել է այն, ինչի մասին խուսափել են խոստովանել կողմերը:

Ժնևի հանդիպումը յուրահատուկ էր: Փաստենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կողմերը հանդիպեցին թետ-ա-թետ բաց դաշտում , ուր հնարավոր չէր գաղտնալսել (ընդգծում ենք այս պահը) և ճշտեցին իրենց տեսակետները:

Մինչ այս Սարգսյան –Ալիև հանդիպումներն անցել են փակ սենյակներում և միշտ խոսակցությանը ներկա են եղել առնվազն ՛՛երրորդ՛՛ և ՛՛չորրորդ՛՛ կողմերը: Նշանակում է կողմերն ասել են այն, ինչը մինչ օրս չի ասվել:

 Ամեն ինչ սկսվում է զրոյական մակարդակից:

Ինչ է սա նշանակում:

Չկան այլևս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մասնավորապես, սահմանին վերահսկողական մեխանիզմներ դնելու հարցը:

Չկան որևէ նախնական պայմանավորվածություններ, որոնք ուժի մեջ են լինելու:Կողմերը համաձայնել են միայն թուլացնել լարվածությունը շփման գծում և շարունակել շփումներն արտգործնախարարների մակարդակով , մինչև ….. նոր զինված առճակատումը (Հեղ.):

Երկու կողմերն էլ Ժնևի հանդիպման արդյունքում Թայմ Աութ են վերցրել հաջորդ առճակատմանը լավ նախապատրաստվելու համար:

Սպառազինությունների մրցավազքը շարունակվելու է: Ադրբեջանին զինելու է կամ Ռուսաստանը կամ Իսրայելը՝ Թուրքիայի հետ միասին, իսկ Հայաստանին Իրանը կամ Չինաստանը՝ Ռուսաստանի հետ միասին:

Հարցն է այն է, թե կողմերը որքան ներքին ռեսուրսներ ունեն երկարաժամկետ սպառազինությունների մրցավազքի և նույնքան ժամկետով պարբերաբար կրկնվող առճակատումների համար:

Հետաքրքիր է, որ այս պարագայում Հայաստանը կարող է հաղթող դուրս գալ նավթով հարուստ և զգալի ֆինանսական ռեսուրսներ ունեցող Ադրբեջանի նկատմամբ: Եթե Ադրբեջանը նպատակ ունի ետ բերել կուրուսյալ տարածքները, ապա համայն հայությունն ինքնապահպանման և գոյատևման խնդիր ունի :

Չկա Արցախը, չկա նաև Հայաստանը: Սա է 21-րդ դարում մեր տարածաշրջանում գոյատևման ՛՛նոր օրենքը՛՛:

Նա, ով կշեռքի նժարին է դնում իր կյանքը , իր գոյության հնարավորությունը,միշտ էլ կհաղթի նրան, ով ակնկալում է միայն տարածք:

Ադրբեջանը կգոյատևի առանց Արցախի, Հայաստանը՝ ոչ: Աբսուրդ է հնչում, բայց հենց սա է մեր հաղթանակի գրավականը:

Մենք այնքան ներքին ռեսուրս ունենք դիմակայելու, որքան գնահատում ենք մեր կյանքը:

_____________________________

Armweeklynews.am [17.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
Էդիկ Հովսեփյան
  ԼՐԱՀՈՍ  
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]
Կազմուած է Հայերէնի Վերաշխուժացման Մարմին,Լա Գրեսենդա, ԱՄՆ [27.08.2017]
Պուտին-Էրդողան հանդիպումը և թարմ հետհայացք [01.10.2017]
Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև [27.09.2017]
Լեռնային Ղարաբաղ. գայլերը երաշխավորում են «ոչխարների» անվտանգությունը [20.09.2017]
Եկէք ըլլանք անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի [07.08.2017]
Տասը տարի հետո Հայաստանը կլինի հիվանդների երկիր [16.09.2017]
Ճիշտ այսպիսի լռություն էր, երբ բյուզանդացիներին էին հանձնում մեր Անին [13.09.2017]
Ռուսաստանում շաքարի գինը 26 ռուբլի է կամ 208 դրամ [13.09.2017]