Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Արժանապատվության խնդիր է . ոչինչ չի մոռացվել , ոչ ոք չի մոռացվել  

  ՛՛Սասնա ծռեր՛՛ խմբի կողմից զենքի վայր դնելը և արժանապատիվ հեռանալը քայլ էր, որին սպասում էին նրանք, ովքեր վստահ էին , որ հայ գենի իմաստությունը թույլ չի տա սասանել պետականության հիմքերը, թեկուզ և այդ պետականությունը ծանրաբեռնված է ՛՛խառնածիններով՛՛, ովքեր, ի տարբերություն Ծռերի և փողոց դուրս եկած ըմբոստացող մեր հայրենակիցների, մեղքի մեծ ավելի բաժին ունեն:

 Որքան պետք է ապիկար ու անպատասխանատու իշխանություն լինի, որ ապրիլյան հերոսամարտից հետո հիմա էլ դրդի երկու տասնյակից ավելի հայրենասերների զենք վերցնել ու պաշտպանել ազգի արժանապատվությունը:

 Այսպես այլևս մեկ օր անգամ ապրել և կառավարվել հնարավոր չէ: Ապրիլյան պատերազմից հետո էլ հայտարարվում էր , որ պետք է դասեր քաղվեն….քաղվեցի՞ն, հարցնում ենք: Հիմա էլ ասում են հուլիսյան դեպքերից հետո դասեր պետք է քաղել:

 Դուք , իշխանության ամենաբարձր օղակներում, նման եք ծույլ ու անաշխատասեր դպրոցականի, ով ամեն անգամ ՛՛անբավարար է՛՛ ստանում դասերից, սակայն խոստանում է ՛՛դասեր քաղել՛՛:

  Արդեն ազգային արժանապատվության խնդիր է: Ձեր հեռանալն այս պահին անպատասխանատվություն է, քանի որ հեռանալուց առաջ պարտավոր եք մաքրել ձեր հետևից 25 տարում կուտակված ՛՛Ավգյան ախոռները՛՛: Չմաքրելն արդեն իսկապես դանդաղ գործողությամբ ահաբեկչություն է սեփական ժողովրդի հանդեպ:

Նախագահ Սերժ Սարգսյանին եզակի հնարավորություն է տրված գոնե մեկ անգամ ժողովրդին ի ցույց դնել, որ անկախ ընտրությունների ամոթալի պատմությունից, ի վերջո այս երկիրը նախագահ ունի: Չենք ասում՝ առաջնորդ, որովհետև նա կորցրել է առաջնորդ լինելու բազմաթիվ հնարավորություններ: Առաջնորդներն արդեն այլոք են:

Հիմա երկրին սթափ դատող և արագ գործող նախագահ է պետք: Կարող է արդյոք Սերժ Սարգսյանն օգտագործել պատմական հնարավորությունը և այսուհետ, ամեն օր, մեկ քայլ անել դեպի արժանապատիվ պետականություն, որ ժողովուրդը , թեկուզ լռելայն, հավանություն արժանացնի այդ քայլերին: Եթե՝ այո, ուրեմն մենք Սերժ Սարգսյանի կողքին ենք, եթե ՝ ոչ, ուրեմն նա պետք հեռանա իր թիմակիցներով, չենք ասում գաղափարակիցներով, քանի որ վաղուց ՛՛վերևներում՛՛ գաղափարախոսություն չկա, գան նրանք, ովքեր ի վիճակի են մաքրել երկրի ՛՛աղբը՛՛:

Ինչ վերաբերում է ՛՛Սասնա ծռերին՛՛: Եկան , ժողովրդին ի ցույց դրեցին երկրի ողջ աղբակույտը և արժանապատվորեն մի կողմ քաշվեցին: Ով պետք մաքրի այս աղբը և երբ պետք է ազատվենք արդեն մահացու բուրող գարշահոտությունից:

Խմբագրական


_________________________________________________________________

Armweeklynews.am [01.08.2016]
Արժանապատվության խնդիր է . ոչինչ չի մոռացվել , ոչ ոք չի մոռացվել
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ Հարութ Բրոնոզյան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music Գրիգոր Զօհրապ маршал Баграмян Ermeni Vekilime Dokunma Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Վարուժան Ավետիսյան  Լևոն Տեր-Պետրոսյան Վերին Լարս Константин Затулин Bandar Abbas ConIFA Լիբանան Շանթ  Նաիրա Զոհրաբյան Maybrit Illner ermeni soykırımı Vanadzor Technology Center - VTC Սամվել Բաբայան Հայկ Խանումյան Էդիկ Հովսեփյան Միկա ցեմենտ ԳՐԵԿՈ Բիլդերբերգ Жираф большой - ему видней!
  ԼՐԱՀՈՍ  
Սփյուռքն իր կրավորական կեցվածքով ևս պատասխանատվություն է կրում Հայաստանի այս իրավիճակի համար [01.07.2016]
Նիսի Հայկական Եկեղեցւոյ մէջ Պատարագ ի յիշատակ ահաբեկչութեան զոհերուն [24.07.2016]
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականության մեջ թակարդներով որսի սիրահար է [22.07.2016]
Ռուսաստանը փրկեց Էրդողանին և այժմ Մոսկվա է հրավիրել [23.07.2016]
Հայաստանում այս պահին պետականության խորը ճգնաժամ է [21.07.2016]
Վանաձորյան ՏԻՄ ընտրությունների Աքիլլեսյան գարշապարը [02.07.2016]
ՌԱԿ-ը դատապարտում է պետության դեմ ահաբեկչությունը [02.07.2016]
Հայկական կապիտալի և մարդկային ներուժի ներգաղթի գաղափարը քաղաքական ճարտարամտության հիմք [16.07.2016]
Թուրքիայում երկարատև քաոս է . Հայաստանում հեռահար զգուշության կարիք կա [16.07.2016]
ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ չկան , որ զիջեք [15.07.2016]
Հանգստացավ արդյոք ՀՅԴ հավաքական խիղճը [13.07.2016]
Արեն Բաբլումյանը՝ Տարվա Բժիշկ-ուրոլոգ, իսկ "Արմենիա" ՀԲԿ-ի ՈՒԿ-ն՝ Տարվա Բուժհիմնարկ [13.07.2016]
Անսպասելի շրջադարձ . ովքեր են Հայաստանում իրական ընդդիմադիրները [11.07.2016]
Վերջապես Սերժ Սարգսյանը խոսեց. տարածքներ ինքնորոշման իրավունքի դիմաց [09.07.2016]
Հայ Դոն Քիշոտները կան, հողմնաղացներն են շատ արագ պտտվում [07.07.2016]