ARMWEEKLYNEWS
Առ, տար, դրանով բավարավիր. կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն.

Երվանդ Ազատյան. Սփյուռքի կազմակերպությունները պետք է դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության լրացուցիչը

Ռամկավար ազատական կուսակցության սփյուռքյան ներկայացուցիչները եռօրյա այցով Երևանում են՝ ՛՛Վերականգնումի և Միության Շարժումի համագումար ՛՛ կազմակերպչական հավաքով և ներկուսակցական տարաձայնությունները հաղթահարելու նպատակով: Համագումարում առաջնահերթ քննարկման նյութ էր նաև Հայաստանի ու Արցախի առջև ծառացած արդի խնդիրները:

Երվանդ Ազատյանը Հայաստանին և Արցախին զորավիգ կանգնելու հարցում կարևորեց Սփյուռքի կազմակերպությունների դերը, որպեսզի նրանք , մի կողմ թողնելով իրենց ավանդական տարաձայնությունները, այսուհետ համատեղ ուժերով առաջ տանեն հայության խնդիրները միջազգային հարթության վրա:

՛՛ Սփյուռքի քաղաքական միակ անելիքը ուժի վերածվելն է՝ դառնալով Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքականության արտահայտիչը և լրացուցիչը: Վերջին տասը տարիների կուսակցության բարոյալքված, տարալուծված վիճակը չէր գտնվում այն բարձրության վրա, որը քաղաքական առաքելությունն է պահանջում: Այսօրվա շարժումը ուղղված չէ որևէ անհատի, հատվածի, որևէ կառույցի, այլ այս շարժումը իր ներուժը տրամադրելու է միայն ՌԱԿ վերականգնելու և թելադրող իր ճիշտ ուղղու վրա՛՛-ասաց Երվանդ Ազատյանը :

՞՛Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան պատերազմական գործողությունները Ռամկավար ազատական կուսակցությանը ստիպեցին մի կողմ թողնել ներկուսակցական տարաձայնությունները՝ Հայաստանին ու Արցախին օգնելու համար,''- համագումարի ընթացքում ասաց ՌԱԿ հեղինակավոր գործիչ Երվանդ Ազատյանը,- ՛՛Այդ անհրաժեշտությունը մեզ կպարտավորեցնե, որպեսզի ՌԱԿ-ը վերադառնա իր հին ազգային փառավոր առաքելությանը: Առաջին նախապայմանն է՝ վերականգնել իր տունը, որպեսզի կարողանա Սփյուռքին և հատկապես Հայաստանին ու Արցախին ուժ ու թիկունք տրամադրել՛՛։

Մեր կողմից հավելենք , որ Հայաստանի իշխանությունները ևս պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը և համագործակցության մակարդակը Ռամկավար ազատական կուսակցության և նրա կազմակերպչական կառույցների հետ տարբեր մայրցամաքներում:

Երվանդ Ազատյանի այն միտքը, որ Սփյուռքի կառույցները կարող են և պարտավոր են դառնալ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքականության արտահայտիչը և լրացուցիչը ,պետք է վերածվի նաև Հայաստանի արտգործնախարարության և Սփյուռքի նախարարության հայեցակարգային գործելակերպի:

Հայության կյանքում 131-ամյա քաղաքական արմատներ ունեցող և 95 –ամյա կուսակցական կենսագրություն ունեցող Ռամկավար Ազատական Կուսակցությունը միշտ, անվերապահ եղել է Հայոց երեք հանրապետությունների կողքին և իր ներուժը ծառայեցրել է Հայ Դատի արդարացի պահանջին և հայկական անկախ պետականությունների բարգավաճմանը:

Հեռու չենք լինի ճշմարտությունից , եթե ասենք, որ ի տարբերություն Սփյուռքի, Հայաստանի հանրությունը դեռևս լիարժեք չի գնահատել Ռամկավար ազատական կուսակցության դերը անցյալ դարասկզբին և 21-րդ դարում հայության շահերի պաշտպանության գործում:

Հիշեցնենք, որ ՌԱԿ-ը սատարել է նաև Խորհրդային Հայաստանին, չնայած , որ իր գաղափարախոսությամբ հեռու էր համայնավարական սկզբունքներից: Դեռևս ՌԱԿ-ի 1947թ. 7-րդ համագումարում կուսակցության ընդունած հայտարարության մեջ նշված է , որ ՛՛…. կուսակցությունը հավատարիմ է մնում բուրժուական տեսաբանությանը և իդեալներին, որը սակայն պատճառ մը չէ որ Ռամկավար Ազատականը կորսցնե իր իրատեսությունը և պայքարի ելլե բոլոր անոնց դեմ, որոնք կդավանին ընկերային, տնտեսական և քաղաքական տարբեր վարդապետություններ՛՛:

Անուրանալի և գնահատելի է նաև կուսակցության աջակցությունը Արցախի ազատագրական պայքարին և 21-րդ դարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրա ներդրումը:

Ինչպես համագումարում ներկա Սփյուռքի փոխնախարարին ի գիտություն հայտարարեց Հակոբ Վարդիվարյանը .՛՛ 71 տարի Խորհրդային Հայաստանի նկատմամբ մեր ունեցած պրոպագանդը ոչ գաղափարական այլ հայրենասիրական իր մեծ դերն ունեցավ և այդ դերը կարող եմ ձեզ ասել՝ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո 100 000 մարդ (ՌԱԿ մամուլի) աշխատանքի շնորհիվ է, որ ներգաղթեցին Հայաստան: Պատերազմի տարիներին Սասունցի Դավիթ հրասայլերի շարքը և այլ օգնություն տրամադրվեց Հայաստանին: Այդ տարիներին գաղափարները տարբեր էին, սակայն ՌԱԿ-ի մամուլը իր դերը կատարեց ճիշտ պահին և ճիշտ ժամանակին:Իսկ երկրաշարժին նույնպես հսկայական օգնություն տրամադրվեց՛՛:

Մեր կարծիքով (խմբագրական) Ռամկավար ազատական կուսակցությունը լրջորեն պետք է վերանայի իր գաղափարական և գործնական ներկայությունը Հայաստանյան ներքաղաքական կյանքում:

Ինչու հայրենի խորհրդարանում ներկա են այնպիսի կուսակցություններ, որոնց կենսագրությունը անհամամետ կարճ է և որոնք չեն կարող համեմատվել ռամկավարների հետ հայության կյանքում ունեցած իրենց պատմական և ժամանակակից դերով:

Հայաստանի հանրությունը պետք է տեղեկացված լինի և արժանվույնս գնահատի Ռամկավար ազատական կուսակցության դերն ու ներուժը 21-րդ դարում հայության առջև կանգնած ներքին և արտաքին մարտահրավերների դիմակայման հարցում:

Իրինա Սարիբեկյան / Armweeklynews [20.04.2016]
Երվանդ Ազատյան. Սփյուռքի կազմակերպությունները պետք է դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության լրացուցիչը
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
    
ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ռուսական Տրոյական ձիու համար փարախ է փնտրում Արցախում [20.04.2016]

Ռուսաստանին. տալու բան չունենք, բացի Հայաստանի ներկայիս իշխանության մանկուրտներին և նրանց պալատները [20.04.2016]

Բերենք փաստ. Թուրքիայից զինյալների մասնակցություն Արցախի ապրիլյան պատերազմին [19.04.2016]

Խոսքի ազատությունն այսուհետ հանդես կգա առանձին-առանձին՝ խոսքը և ազատությունը [19.04.2016]

Իսկ ով է հաջորդը, որ իր հեռացմամբ ուզում է վերացնել ՛՛գաղջ՛՛ մթնոլորտը [18.04.2016]

Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական և ռազմական փակուղում [18.04.2016]

Հատուկ հեքիաթասացների համար. ռուսական զինատեսակները Հայաստանում չեն [18.04.2016]

Խորհրդավոր լռություն է Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատային հատվածում [17.04.2016]

Թուրքական մատրյոշկա. ուշքի եկեք, մեզ մոլորեցնում են բոլոր կողմերից [16.04.2016]

Իսկ եթե որեւէ մեկը հավաքի գրոհայինների մի խումբ, հարձակվի որեւէ օլիգարխի պալատի վրա … [16.04.2016]

Պետբյուջեի թալանը սահմաններ չի ճանաչում. օրը 1 մլն դրամի թարգմանություն [15.04.2016]

Ապրիլյան դեպքերից հետո առաջինը առողջապահության նախարարությունը սկսեց վնասարարությունը [15.04.2016]