Շաբաթաթերթ Թիվ 10-11
awn08.03.2011 20:31 Yerevan Գլխավոր էջ AWN 35
 
Share on Facebook

aafՍա արդեն Armleaks է: Խայտառակ ենք լինելու: Լուրջ մեղադրանքներ է ներկայացվել “Հայաստան” համահայկական հիմնադրամի և շատ բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության վերաբերյալ : Հիմնադրամի գործադիր տնօրենը չի կարող հեռուստաբանավեճում քննարկել խնդիրներ, որոնք իր լիազորությունից դուրս են: Մեղադրանքները ծանր են և բոլորն էլ ենթադրում են բազմակողմանի քննություն` դրանք հերքելու համար: Բարձրացված որոշ հարցեր էլ պահանջում են համահայկական քննարկում: Հետաքննող լրագրող և իրավապաշտպան Արա Խ. Մանուկյանի հեղինակած "Անե՞լ նվիրատվություն, թե չանել" "Հայաստան" համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցը (thetruthmustbetold.com) մեծ աղմուկ է հանել Սփյուռքում և կարող է դառնալ Wikileaks –ի հայկական տարբերակը` Armleaks. Իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ կհեղինակազրկեն ոչ միայն Հայաստանի նախկին և ներկա նախագահներին ու նրանց շրջապատին, այլև Հայկական բանակի գեներալիտետի մի մասին: Սակայն ավելի ցավալի է, որ բերված փաստերի անգամ չնչին մասի ճշմարտացիության դեպքում կարող է հեղինակազրկվել համահայկական ամենաարդյունավետ գաղափարներից մեկը` հիմնադրամը: Կարիք չկա այս հոդվածում քննարկել մեղադրանքները, քանի որ յուրքանչյուրը կարող է ընթերցել սկզբնաղբյուրը և ինքնուրույն եզրահանգումներ անել: Այս պահին մտահոգիչն այլ խնդիր է: Բանն այն է, որ  ուղեցույցը առաջիկայում     կդառնա Լոս Անջելեսում ուղիղ եթերով հեռարձակվելիք հեռուստաբանավեճի առարկա: Ըստ նախնական պայմնավորվածության՝ բանավեճի մասնակիցներն են. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը և վերոնշյալ ուղեցույցի հեղինակ Արա Խ. Մանուկյանը: Արա Վարդանյանը հերքել է ուղեցույցի բովանդակությունը՝ ասելով, որ հոդվածում ներկայացված բոլոր փաստերը բամբասանքներ են և, ավելին, ոչ մի կապ չունեն “Հայաստան” համահայկական հիմնադրամի հետ: Այո, Արա Վարդանյանը կարող է ասել, որ գեներալների և բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ ներկայացված մեղադրանքներն իրավապահների գործն է, սակայն ուղեցույցում բարձրացված են նաև այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են հիմնադրամի գործունեության հետ,  և հիմնադրամի գործադիր տնօրենն էլ, իր կարգավիճակից ելնելով, իրավասու չէ պատասխանելու այդպիսի հարցերի:  Ուղեցույցում նշված է, որ հիմնադրամի գումարների մի մասը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը տեղափոխել է արևմտաեվրոպական բանկերի իրենց անձնական հաշիվներին: Հիմա ին՞չ, գործադիր տնօրենն ասելու է, որ դա այդպես է, կամ `այդպես չէ: Կամ , մեղադրում են, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ոչ ոք չի պատժվել հիմնադրամի գումարները յուրացնելու կամ անարդյունավետ օգտագործելու համար: Հիմա ի՞նչ, գործադիր տնօրենն ասելու է, որ պատժվե՞լ են: Այդ դեպքում ովքե՞ր և ինչպե՞ս: Իսկ գուցե ասելու՞ է, որ չարաշահումներ չեն եղել, այդ պատճառով էլ չեն պատժվել: Բայց այդ մեկնաբանությունները կարող են տալ միայն վերոհիշյալ նախագահները, ոչ թե գործադիր տնօրենը: Եթե պարոն Վարդանյանը և պարոն Քոթանջյանը ԱՄՆ-ում շրջելու նպատակ ունեն , թող այլ ճանապարհ գտնեն:    Ուղեցույցում պնդվում է, որ եթե Հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմում մեծամասնություն չլինեին  իշխանության ներկայացուցիչները և  իշխանությանը մոտ կանգնած   անհատները, այլ լինեին միայն համայն հայության մեջ հեղինակություն վայելող անկախ գործիչներ, ապա նվիրատուների վստահությունն էլ ավելի կբարձրանար, քանի որ ներկայումս ժողովուրդը հիմնադրամը նույնացնում է իշխանության հետ: Սա արդեն գործադիր տնօրենի մակարդակի հարց չէ, որ քննարկվի հեռուստաբանավեճի ընթացքում: Այս խնդիրը Սփյուռքի համաժողովի խնդիր է և բանավիճել պետք է այդ մակարդակում :Ուղեցույցում պնդվում է, որ “Հազարամյակների մարտահրավերներ” ծրագիրն  ավելի մտահոգ է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդրով (նկատի ունեն նաև Մարտի 1-ը), քան “Հայաստան” համահայկական հիմնադրամը: Այսինքն առաջ է քաշվում հիմնադրամի քաղաքականացման հարցը, որին միանշանակ կարող է պատասխանել միայն Ափյուռքի հանձնաժողովը, և ոչ ոք մինչ այդ իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, այլապես Սփյուռքը կերկփեղկվի: Գաղափարի հիմքում ընկած է այն “միամտությունը”, որ համահայկական հիմանդրամն իր ազդեցությամբ կարող է ներազդել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Ամեն դեպքում Լոս Անջելեսում կայանալիք հեռուստաբանավեճն էլ ավելի է խորացնելու հակասությունները և շատ ավելի նոր հարցեր է առաջացնելու, որոնց պատասխանները մասնակիցները իրավասու չեն տալու: Էդիկ Հովսեփյան 08.03.11

Գուցե փոփոխվեն ՀՀ նախագահի նախընտրական ծրագրային խոստումները: Հայաստանի արտաքին պարտքը 3.79 մլրդ դոլարէ,  Ադրբեջանինը`2.73 մլրդ դոլար: Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ պետական երաշխիքի հիման վրա վերցրած արտաքին պարտքը կազմում է 3 մլրդ 736 մլն դոլար, ինչն էլ երկրի ՀՆԱ-ի 7,9 տոկոսն է: Իսկ Հայաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ մեր երկրի արտաքին պարքը կազմում է 3, 79 մլրդ դոլար և այն կազմում է ՀՆԱ-ի 44 տոկոսը: Մեկը պարտքեր ունի նավթի և ապաշնորհ կառավարման պայմաններում, մյուսը` պարտքով է ապրում, քանի որ այլ ձևով գոյատևել հնարավոր չէ ահագնացող կոռուպցիայի պայմաններում: Ադրբեջանում մեկ շնչին ընկնող պետական պարտքի մասնաբաժինը կազմում է 380 դոլար: Հայաստանում այն կազմոմ է  1184 դոլար: Յուրաքանչյուր Հայաստանցի երեք անգամ ավելի շատ պարտք ունի, քան` յուրաքանչյուր ադրբեջանցին: Թե ինչու նրանք այդքան մեծ ծավալով նավթի  ու գազի արտահանման պայմաններում այդքան էլ մեծ պարտք ունեն` իրենց խնդիրն է: Թող փորձեն պարզել, թե ուր են գնացել այդ գումարները , եթե միայն գյուղատնտեսության ոլորտում Ադրբեջանը ներգրավել է շուրջ 1 մլրդ դոլար, սակայն վերջին երեք տարիների ընթացքում գյուղմթերքների աճ չի արձանագրվել: Մի խոսքով , գողանում են դոլարները խանությունում: Հիմա գանք մեր վիճակին: Եթե ադրբեջանցիները արտաքին ներդրումները կարող են և գողանալ, և անարդյունավետ օգտագործել, քանի որ այն կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 7,9 տոկոսը, ապա Հայաստանում 50 տոկոսանոց “կարմիր” նիշին հասնելու համար մնացել է ընդամենը 6 տոկոս: Բավ է, պարոնայք, կանգ առեք: Հայաստանից յուրաքանչյուր արտագաղթող անձ իր արտաքին պարտքի մասնաբաժինը հավասարապես բաշխում է մնացյալի ուսերին: Յուրաքանչյուր պաշտոնյա իր հափշտակած արտաքին փոխառության չափը հավասարապես բաշխում է մնացյալի ուսերին: Որևէ մեկն այս երկրում հաշվետվություն չի ներկայացրել  վիճակագրական “Պողոս Պողոսյանին”, թե նա ինչու՞ է նա այդքան շատ պարտք կուտակել և դրա որ մասն է արդյունավետ ծախսվել: Արդյո՞ք այդ պարտքերի մի մասը չի գնացել այնպիսի բյուջետային ծախսեր փակելու համար, որոնք կարող էին և չլինել: Միայն ԱԺ-ի Վերահսկիչ պալատի թվերը բավական են համոզվելու համար, որ մեր վրա “տղերքը” պարտքեր են բարձում: Ինչու ՀՀ նախագահն իր նախընտրական ծրագրում և հետընտրական խոստումներում  փոփոխություն չի կատարում և չի նախատեսում Հայաստանում մեկ շնչին ընկնող արտաքին պարտքի մասնաբաժնի նվազեցումը, ասենք` 10 տոկոսով: Թող խոստանա և իրագործի: Դրա համար մեծ ջանքեր պետք չեն, ընդամենը կամք է անհրաժեշտ : Դադարեցվում է արտագաղթը, երկրում աճում է ծնելիությունը, դադարում են “դոլարային գողությունները” պետական վերին համակարգում և արդյունավետ ծախսվում է յուրաքանչյուր եվրոն ու դոլարը: Այսքան պարզ ու հասարակ: Այդ դեպքում նոր պարտքերն էլ սարսափելի չեն: Գրիգոր Պետրոսյան 08.03.11

Հայաստան –Ադրբեջան հակամարտությունը սառեցվում է, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ջերմացվում է: Մարտի 15-ից 26-ը Մոսկվայում կկայանա ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մոսկվա է ժամանելու շուրջ մեկ տասնյակ նախարարներով և 200 գործարարներից բաղկացած պատվիրակությամբ:  Գործարարների խումբը մարտի 13-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ, իսկ այնուհետ ` Մոսկվա: Ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը շատ բուռն է զարգանում: Մեկ ամսվա այցելություննների համար վիզաների վերացումը, Մերսինի Աքքույու բնակավայրում ատոմային էլեկտրակայանի կառուցումը, Սամսուն –Ջեյհան նավթամուղի կառուցումը և նմանատիպ այլ ծրագրերի իրականացումը թույլ է տալիս ասելու որ վեց տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրի և տարբեր ծրագրերի ծավալն անցել է 100 մլրդ դոլարը: Թուրքական կողմի տվյալներով  (աղբյուրը` tccb.gov.tr) միայն 2011թ-ի փետրվար ամսին թուրքական ընկերություններն Ռուսաստան են արտահանել 482 միլիոն դոլարի արտադրանք: 2011թ-ին թուրքերը պլանավորում են զբոսաշրջության ոլորտում ռուսական ուղղությունից ստանալ 4 մլրդ դոլարի եկամուտ: Կարելի է ասել, որ Ռուսաստանը դառնում է Թուրքիայի տնտեսության զարգացումը խթանող հիմնական երկրներից մեկը: Եվ այս պայմաններում մտածել, որ Թուրքիան կարող է մի քանի տարի հետո որևէ քայլ ձեռնարկել Անդրկովկասում, ինչը կարող է առաջացնել Ռուսաստանի դժգոհությունը` առնվազն միամտություն է: Այսպիսի առևտրային ու ներդրումների պայմաններում Թուրքիան կարող է “թքած” ունենալ անգամ “մեկ ազգ, երկու պետություն” կարգախոսի վրա, որն ադրբեջանցիներն են հնարել մխիթարանքի համար: Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2010թ-ին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 2.5 մլրդ դոլար, իսկ վեց տարվա ընթացքում 7 մլրդ դոլար (Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզ): Որտե՞ղ 100 մլրդ դոլարը, որտեղ ` 7 մլրդ դոլարը: Քաղաքականության մեջ տնտեսական շահն առաջնային է: Հետևաբար Ռուսաստանն առնվազն 10 անգամ ավելի մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, քան` Ադրբեջանցիները: Եվ առնվազն տարօրինակ է, որ ադրբեջանական լրատվամիջոցները Էրդողանի Մոսկվա այցից առաջ տպագրում են Թուրքիայի ԱԳ նախարարի խորհրդականի օգնականի այն խոսքերը, որ Հայաստան-Ադրբեջան ռազմական հակամարտության դեպքում Թուրքիան կարող է հանդես գալ Ադրբեջանի կողմից:Այսպես որ գնա,կարող են անգամ Թուրքիայի ԱԳՆ-ի հավաքարարի խոսքերն էլ տպել: Դեռևս ոչ մի ղեկավար “խելքը ետ չի տվել” որ վտանգի ենթարկի 100 մլրդ դոլարանոց տնտեսական համագործակցությունը, եթե կարող է ետ պահել Ադրբեջանին անիմաստ քայլեից, որոնք կարող են կործանարար լինել ագրեսորի համար: Ադրբեջանցիները դեռևս ապրում են երևակայական աշխարհում,քանի որ դեռևս չեն ազատվել պարտվողի հոգեբանությունից և շարունակում են հույսը դնել “քամիների” վրա:  Էդիկ Հովսեփյան 08.03.11

kovkasՀյուսիսային Կովկասի ճակատագիրը որոշվում է Լեռնային Ղարաբաղում: Հայ-ռուսական հարաբերությունները մասամբ հիմնված են նաև “առասպելների “ վրա: Եվ այդ առասպելների հեղինակներն ավելի շատ հայկական ծնունդ են: 21-րդ դարում չկան բարեկամ ազգեր և հավատակից “եղբայրներ”: Ռուսաստանն առաջնորդվում է միմիայն սեփական ազգային շահով և եթե այն այս պահին համընկնում է մեր շահերի հետ, դա դեռ չի նշանակում, որ “հավերժ սեր” են խոստացել: Սակայն իրականությունն այն է, որ այս պահին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի “ստատուս քվոն” օդի ու ջրի պես անհրաժեշտ են Ռուսաստանին` Հյուսիսային Կովկասն իր ձեռքում պահելու համար: Գաղտնիք չէ, որ Վրաստանը, սերտ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ, քաջալերում է Հյուսիսային Կովկասի հանրապետություններում անջատողական գաղափարախոսության տարածմանը:Սրանք անհիմն մեղադրանք չեն հարևան հանրապետության արտաքին քաղաքականության նկատմամբ: Հյուսիսային Կովկասի բնակիչների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը, Կովկասյան միասնական ընտանիքի ձևավորման վերաբերյալ Վրաստանի նախագահի հայտարարությունը և այդ տարածաշրջանում ռուսալեզու նոր հեռուստաընկերության հիմնադրումն այն բացահայտ գործողությունների մի փոքրիկ մասն են, որոնք վկայում են Վրաստանի հակառուսական քաղաքականության մասին Հյուսիսային Կովկասում: Չեչեն անջատողականներն արդեն հարմարվել են նոր իրավիճակին և արդեն հայտարարում են Հյուսիսային Կովկասում 15 մլն բնակչությամբ իսլամական պետության ստեղծման նպատակի մասին: Այժմ էլ ամենաակտիվ ահաբեկչական գործողությունները և զինված ընդհարումները տեղի են ունենում Դաղստանում : Քաղաքական կոռեկտությունը մի կողմ թողնենք և ասենք, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանն ամեն ինչ անելու են Հյուսիսայի Կովկասը Ռուսաստանից անջատելու համար: Հիմա պատկերացնենք, որ Ադրբեջանին հաջողվում է որևէ մի ձևով ազատվել Ռուսաստանի գերակայող միջնորդությունից Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրում: Կարևոր չէ, թե ինչպես: Անգամ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական բանակցությունների միջոցով: Այս դեպքում անխուսափելի է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի սերտ համագործակցությունը Հյուսիսային Կովկասում անջատողականներին աջակցելու համար; ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կովկասյան սահմանի երկայնքով` Սև ծովից մինչև Կասպից ծով , ճակատ կբացի “իսլամական” գործիքն արդյունավետ կիրառելու համար: Ահա թե ինչու են Ադրբեջանցիները սպառնում այլ հարթակ տեղափոխել    Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցությունները, իսկ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ոչ մի կեր չեն կարողանում ազատվել այդ բանակցություններում Ռուսաստանի գերակայող միջնորդի դերից: Ռուսատանն այլև չի թողնի, որ եռակողմ հանդիպումների ձևաչափը փոխվի, կամ որևէ բազմակողմ հանդիպման ժամանակ ամենաչնչին առաջընթաց գրանցվի ԼՂՀ կարգավորման շուրջ: Սա իհարկե ձեռնտու է Հայաստանին: Սակայն այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղն է որոշում այսօր Հյուսիսային Կովկասի ճակատագիրը, պետք է մեզ համարձակություն ընձեռի վերադառնալ կոմպլեմենտար (փոխլրացման) արտաքին քաղաքականությանը: Ներկայումս վարվում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Դրանք տարբեր իմաստ են կրում ու գործնական քայլերի տարբեր  հաջորդականություն են ենթադրում: Այսինքն, եթե այսօր Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի “ստաուս քվոն” առնվազն մի քանի տարի օդի ու ջրի պես անհրաժեշտ է պահապանել, նույնիսկ այն դեպքում, եթե կան նախնական որոշակի համաձայնություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև, նշանակում է, որ մենք կարող ենք ավելի ազատ ու համարձակ արտաքին քաղաքականություն վարել եվրոպական ուղղությամբ: Եթե Ռուսաստանը կորցնում է Լեռնային Ղարաբաղը, հատուկ ընդգծում ենք . ոչ թե Հայաստանը, այլ` Ռուսաստանը, ապա նա կորցնում է նաև Հյուսիսային Կովկասը: Այս իրողության գիտակցումը մեզ թույլ կտա փոքր ինչ բարձրացնել մեր գլուխը “ առասպելների” թմբիրից և ավելի սթափ ու ազատ շուրջը նայել: Երբ դաշնակիցդ ավելի մեծ շահագրգռվածություն ունի քո անվտանգության ու հզորության համար, ապա դու ավելի ազատ ես նաև սեփական շահերով շարժվելու համար:  Արմեն Արազ 07.03.11

22Սրբ. Էջմիածինը բարի գործերի ու նպատակների մասին էլ է լռում: Երբ որևէ հոգևորականի կարգալուծ են անում Սրբ. Էջմիածնում, ապա ողջ աշխարհն է իմանում: Չգիտես ինչու Մայր Աթոռի դիվանը կարծում է , որ ամենից շատ դա է հետաքրքրում հասարակությանը: Բայց երբ Հայ Առաքելական եկեղեցին նաև մեր ազգի համար կարևորագույն հարց է քննարկում միջեկեղեցական համաժողովում և վավերացնում ամփոփիչ արձանագրությունը, այդ մասին հարկ չեն համարում տեղյակ պահել հասարակությանը: Մարտի 4-ից 6-ը Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանում տեղի է ունեցել Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները քննարկել են ծնելիության նվազման և ժողովրդագրական  խնդիրները նախկին ԽՍՀՄ երկրներում : Մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, հաղորդում է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը: Այս խնդիրը կարևորագույն խնդիր է նաև Հայաստանում: Քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները վավերացրել են ամփոփիչ փաստաթուղթ, որով միջեկեղեցական հանձնաժողովն առաջարկում է նախկին ԽՍՀՄ և Բալթյան երկրների եկեղեցիներին`

  • քրիստոնեկա հասկացության հենքի վրա ստեղծել հասարակական շարժում մարդու և ընտանիքի արժանապատվության պաշտպանության համար

  • ստեղծել միջեկեղեցական համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ընտանեկան արժեքների պաշտպանության նպատակով

  • համարել, որ ընտանիքը հովվապետական հոգածության ամենակարևոր ոլորտն է

  • կոչ անել եկեղեցիներին զարգացնել բարեգործական ծառայություններն  ընտանիքի, մայրության և երեխաների պաշտպանության նպատակով

  • գործարար աշխարհին կոչ անել աջակցել հասարակության մեջ առողջ և բազմազավակ ընտանիքների դրական կերպարը ձևավորելու գործում

  • ԶԼՄ –ներով վկայել ընտանեկան արժեքների, հայրության ու մայրության  պահապանության անհրաժեշտության մասին

  • սերտ համագործակցել բոլոր մակարդակների պետական մարմինների հետ դեռևս դպրոցական տարիքից սերմանել ընտանեկան արժեքներն ու քրիստոնեական գաղափարները

  • Իրապես եկեղեցին մեծ դեր ունի ծնելիության աճի և ընտանեկան արժեքների պահապանության գործում: Ո՞վ, եթե ոչ քահանան պիտի յուրաքանչյուր օջախից ներս հասու դարձնի ազգապահպան ու քրիստոնեական այս գաղափարները: Հայաստանում “կեղծ” եվրոպական արժեքներով առաջնորդվող մի ստվար զանգված արդեն գրավել է հեռուստատեսությունն ու ժամանցային ոլորտը:

    Հովսեփ Վարդումյան  07.03.11  

    abdullahԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի համար մարտի 11-ը “սև” օր է: Սաուդյան Արաբիայում բարեփոխումներ իրականացնելու վերջնագրով 20 հազար սաուդցիներ մարտի 11-ին գործադուլ են սկսելու, հաղորդում է AFP գործակալությունը: Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան զինված ուժերին բարձր պատրաստության անցնելու հրաման է տվել: Թեև թագավորը 36 մլրդ դոլար արժողությամբ սոցիալական բարեփոխումների փաթեթ է պատրաստել, այժմ էլ նախատեսում է կանանց ընտրելու իրավունք վերապահել, սակայն սաուդցիներին դա չի բավարարում: Իր գոյության ընթացքում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքն առաջին անգամ վտանգ է զգում իր գահակալության համարհամար: Եվ վտանգը գալիս է իր սեփական հպատակներից: Սաուդցիները, ոգևորված Թունիսում, Եգիպտոսում, Եմենում , Լիվիայում կատարվող իրադարձություններով, բարեփոխումների իրականացման վերջնագիր են ներկայացրել թագավորին, որի տակ ստորագրել են շուրջ 300 մտավորականներ, գործարարներ, կրոնական հայտնի գործիչներ: Վերջնագիր ներկայացնողները հայտարարել են, որ բողոքի ցույցերը և գործադուլները կիրականացվեն մարտի 11-ից մինչև մարտի 20-ը: Թագավորական ընտանիքը հատուկ զինված ստրոբաժանումներ է ուղարկել բացառապես շիաներով բնակեցված թաղամասերը: Ինչպես տեղեկացնում է El Vatan թերթը, սպասվող ցույցերը կանխելու նպատակով թագավոր Աբդուլլան առաջարկել է բարեփոխումների 12 կետից բաղկացած նոր փաթեթ, որը հիմնականում նախատեսում է թագավորին կից կառավարության ստեղծում, ժողովրդի կողմից հավանության արժանացած սահմանադրություն, անօրինականության դեմ պայքար, ընդհանուր ընտրություններ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն, հասարակական կազմակերպությունների գործունեության թույլտվություն, կանաց իրավունքների պաշտպանություն: Սակայն պատահական չէ, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը հատուկ հսկողության տակ են վերցրել շիաներով բնակեցված թաղամասերը: Այս իրադարձություններն էլ ավելի կխորացնեն թագավորական ընտանիքի անվստահությունը Իրանի նկատմամբ:Նույն օրը, մարտի 11-ին , բողոքի ցույցերի կոչ են արել նաև ադրբեջանցի երիտասարդները, որոնց հատարարությունը տեղադրված է Facebook-ում: Նրանք ևս պահանջում են բարեփոխումների իրականացնում, խոսքի և մամուլի ազատություն և պայքար կոռուպցիայի դեմ, հաղորդմ է  TEHRANTIMES-ը: Ադրբեջանական իշխանությունները, լուրջ ընդունելով ինտերնետային կոչը, ձեռնարկել են աննախադեպ անվտանգության միջոցներ: Իրականացվել են նաև ձերբակալություններ, քանի որ Նարդարանում այդ օրերին սպասվում են նաև բողոքի երթեր, կապված այդ բնակավայրում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Ադրբեջանի այդ ըմբոստ բնակավայրում մինչ օրս չի հաջողվում ձևավորել ՏԻՄ մարմիններ: Facebook-ում տարածած հայտարարության մեջ մարտի 11-ը Ադրբեջանցի երիտասարդների կողմից հայտարարվել է “Ժողովրդական մեծ օր”: Դժվար է պատահականություն համարել Սաուդյան Արաբիայում և Ադրբեջանում միևնույն օրը պլանավորված ցույցերն ու բողոքի գործողությունները: Չի բացառվում, որ նախաձեռնությունը գալիս է մեկ աղբյուրից: Համենայն դեպս, մեր ընդդիմությունը հաջորդ հանրահավաքը կազմակերպում է մարտի 17-ին: Սա արդեն ուրիշ աղբյուրից է և կապ չունի մարտի 11-ի հետ: Հիմա տարբեր երկրներում բողոքի ցույցերն ու գործողությունները դասակարգելու համար պետք է տարբերակել ամսաթվերով: Էդիկ Հովսեփյան 06.03.11    

    coffeԱվարտվեց “ամենահանելուկային ” հանդիպումը Սոչիում: Երեք նախագահները, համաձայն РИА НОВОСТИ գործակալության հաղորդագրության, 8-րդ անգամ քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մի գավաթ սուրճ խմել և վայելել ձմեռային հանգիստը` յուրաքանչյուրն իր նախընտրած ձևով: Համատեղ հայտարարության մեջ ասված է, որ կողմերն ընդգծում են իրենց ձգտումը բոլոր վիճահարույց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով և բաժանարար գծի երկայնքով անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: Կողմերը քննարկել են նաև 2010թ-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման արդյունքում ընդունած համատեղ հայտարարության լույսի ներքո համաձայնությունների գործնական կիրառումը և պայմանավորվել կարճ ժամկետում փոխանակել ռազմագերիներին: Սա վերջին տարիների ‘ամենահանելուկային ’ հանդիպումն էր: Նախ այդ հանդիպմանը չմասնակցեցին Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նախապես շրջանառվում էր ԶԼՄ-ներում:Եվ հետո էլ երեք նախագահները համաձայնել են շարունակել հանդիպումներն այդ ձևաչափով`ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի: Պատահական չէ,որ համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է այս ձևաչափով հանդիպումների շարունակականությունը: Ռուսաստանն այլևս ձեռքից բաց չի թողնի նախաձեռնությունը:Եթե նախորդ բոլոր եռակողմ հանդիպումները նախապես ուղեկցվում էին ակտիվ մաքոքային դիվանագիտությամբ և հանդիպումներից հետո շիկանում էր իրադրությունը տարածաշրջանում,ապա այս “հանելուկային ” հանդիպումից առաջ չափից դուրս հաճախակի դարձած ԱՄՆ-ի, Ռուսաստան-ի և Եվրաիության բարձրաստիճան պատասխանատուների այցելություններից հետո տիրեց կատարյալ լռություն: Հետաքրքիր է,որ ադրբեջանական կողմն էլ հանդիպումից առաջ ակտիվություն չէր դրսևորում մամուլում և նախորդ հանդիպումների նման սպասվող արդյունքների մասին քննարկումներ չէր կազմակերպում:Անշնորհակալ գործ է աննուղակի իրադարձությունների և միտումնավոր “ապակողմնորոշող” իրադարձությունների հիման վրա լուրջ եզրահանգումներ կատարելը, սակայն համարձակվում ենք նշել, որ Սոչիի հանդիպումից կարճ ժամանակ առաջ հնարավոր է, որ միջնորդավորված ձևով կայացել է համաձայնություն Լռնային Ղաաբաղի խնդրի կարգավորման շուրջ որոշակի սկզբունքային հարցերում, սակայն երեք նախագահներն այդ մասին հայտարարելը ժամանակավրեպ են համարել, քանի որ Հայաստանում և Ադրբեջանում հասարակությունն այս պահին ունակ չէ ընկալելու այն: Կա աննախադեպ քաղաքական ու սոցիալական լարվածություն թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում: Հետևաբար անհրաժեշտ էր լրացուցիչ համաձայնությամբ լցնել առաջիկա մի քանի տարին: Իսկ լրացուցիչ համաձայնություն կարող էր լինել այս պարագայում միայն մեկ հարցի շուրջ. կողմերը մնում են հավատարիմ իրենց դիրքորոշմանը և ձեռք բերված պայմանավորվածությանը, սակայն շարունակում են պահպանել հանդիպումների "ինտրիգայնությունը" և ամեն մի հանդիպման ավարտից հետո փոքրիկ քայլ են կատարում շփման գծում հրադադարն ամրացնելու նպատակով:Այսինքն հակամարտություն կարգավորումն անորոշ ժամանակով սառեցվում է, սակայն միջազգային հանրությանը վստահեցվում է, որ այսպիսի հանդիպումները կարող են փոքրիկ առաջընթաց ապահովել և բացառել ռազմական գործողությունների վերսկսումը:Այս հադիպումներն արդեն թատերականացված բեմադրություններ են հիշեցնում, որոնք կշարունակվեն մինչև երկու հանրապետություններում կայանան առաջիկա նախագահական ընտրությունները: Եվ այս դեպքում իրապես մի բաժակ սուրճ խմելու անհրաժեշտություն կար: AWN team 06.03.11  

    Իշխանությունը և ընդդիմությունն ազնիվ չեն “ խաղում ”: Մարտի 1-ի դեպքերից և անմեղ հայորդիների արյունը հեղելուց հետո դասեր չեն քաղել ոչ ներկայիս իշխանությունը, ոչ էլ` ընդդիմությունը: Թեև երեք տարի առաջ բոլորը կուրծք էին ծեծում, որ կատարվածը հարիր չէ հայի նկարագրին, որ հայը հայի վրա ձեռք չի բարձրացնի, որ այսուհետ այնպես կանեն , որ հասարակության մեջ վերանան բարիկադները և ձևավորվի փոխադարձ վստահության մթնոլորտ: Երեք տարի անց ցանկություններն այդպես էլ մնացին ցանկություն: Իշխանությունը շարունակում է նույն քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դրդում է նրան էլ ավելի խրվել ճահճի մեջ` իր հետ տանելով նաև ողջ ժողովրդին: Մարտի 1-ի դեպքերի հիշատակման իրավունքի ժառանգորդը ոչ ՀԱԿ-ն է, ոչ էլ` իշխանությունը: Մեղավորները չեն կարող զոհերի հիշատակի կրողները լինել: Նրանք միայն մեղքի կրողներն են: Ոչ մի արժանապատիվ հայ չի կարող ներել, երբ իր աչքի առաջ հեղում են իր ազգակցի արյունը: Մի՞թե ՀԱԿ-ը և իշխանությունը կարծում են, որ մարտի 1-ի էջը փակված է, և հիմա կարելի է հանգիստ առաջ շարժվել: Գործող իշխանությունը և ՀԱԿ-ը դեռ պատասխան չեն տվել քաղաքական դաշտում և դեռ պիտի հայցեն ընտրազանգվածի ներողամտությունը: Իշխող կոալիցիան մարտի 1-ից առաջ մի համաձայնագիր է ստորագրում, որով կանխորոշում է ապագա ԱԺ և նախագահական ընտրությունների արդյունքները` դրանով իսկ չերաշավորելով ազատ և արդար ընտրությունները: Այսինքն “կրակի վրա յուղ է լցնում”; ՀԱԿ-ը  մարտի 1-ին 15 կետից բաղկացած պահանջագիր է ներկայացնում իշխանությանը` համոզված, որ իր ոչ ճկուն քաղաքական գիտակցության շնորհիվ նա չի համաձայնի և ոչ մի կետի հետ, քանի որ դա ընդդիմությունն է հրապարակել: Իսկ ինչու՞ 15 կետ և ոչ թե  25 : Ի՞նչ է, բացի Լևոն Տեր-Պետրոսյանի թվարկած խնդիրներից Հայաստանի ժողովուրդն այլ լուրջ խնդիրներ չունի: Եթե երկրի խնդիրներն այդ տասնհինգն են, ուրեմն այս երկիրը դրախտ կարող է հիշեցնել : Նույնիսկ դրախտում եթե լավ փնտրես, ապա առնվազն երկու տասնյակ թերություններ կգտնես: Նախ, քաղբանտարկյալների ազատ արձակումը պիտի իրականացվեր շատ վաղուց և այդ խնդիրը հարիր չէ մեր այսօրվա հասարակությանը: Իշխանությունն իր համար լրացուցիչ պրոբլեմներ է ստեղծում երկրի ներսում և դրսում: Հետո էլ մարտի 1-ի դեպքերի համար մեղավորներն այդ բանտարկվածները չեն: Թեև իրավաբանորեն հնարավոր չէ կոլեկտիվ պատասխանատվություն սահմանել, սակայն ՀԱԿ-ի և իշխանության մեղքով այս պահին այդ տղաներն են գտնվում անազատության մեջ: Միայն այս կետն է, որ տեղավորվում է տրամաբանության մեջ: Մնացյալը կարծես ՀԱԿ- ի և իշխանություն միջև հեռահար երկխոսություն լինի` լեզվակռվի պես մի խաղ: Օրինակ, ի՞նչ շահ ունի ՀԱԿ-ը , որ փորձում է իր պաշտոնում թողնել ՊԵԿ-ի նախագահին: Հիմա, եթե իշխանությունը փորձի ՊԵԿ-ի նախագահին ազատել պաշտոնից, ինչը հնարավոր է, ապա ընդդիմությունը կասի.” Տեսաք, արդեն զիջում են”: Բայց եթե իշխանությունը մինչ այժմ միտք էլ ուներ կադրային լուրջ փոփոխություններ կատարել ՊԵԿ-ում, ապա հիմա չի անի, քանի որ լեզվակռվի խաղի կանոններն այլ բան են թելադրում.” Քանի որ ՀԱԿ-ն է պահանջել, ուրեմն չենք անի”: Հիմա եթե որևէ ընդդիմադիր կուսակցություն խորհուրդ տա իշխանության ներկայացուցչին անձրևանոց կրել անձրևի ժամանակ, ի՞նչ է, նա արդեն գլխաբա՞ց է քայլելու:  Պիտի խոստովանել, որ մեր ընդդիմությունը լիովի արժանի է այս շխանությանը, և` հակառակը: Կարծես երկվորյակ եղբայրներ լինեն, որ արդեն քսան տարի է հաջորդում են միմյանց: Ցուցարարները պահանջել են  հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով: Վատ միտք չէ, թեև դրանից ոչինչ էլ չի փոխվի: Երբ հրապարակվի ցանկը, կպարզվի, որ այդ մարդկանց մեծամասնոյունը միևնույն դարբնոցում են կռել իրենց “հոշոտող ատամները” և միևնույն ջրից են ջուր խմել նրանց հետ, ովքեր այսօր պահանջում են հրապարակել իրողությունը:  Եթե այսպես շարունակվի ապա մեկ տարի հետո Հայաստանի քաղաքացին , որն ուզում է արժանապատվորեն տեր կանգնել իր քվեին ԱԺ ընտրությունների ժամանակ, պիտի պարզի , որ զրկված է այլընտրանքից: Նրա առաջ դնելու են երեք սպիտակ թուղթ և ասելու են .”Ազատ ու արդար ընտրիր որ գույնն ուզում ես”: Իսկ նախագահական ընտրություններում քաղաքացին չի կարողանալու կողմնորոշվել “երկորյակների” միջև: Միայն “փոխկապների” գույնն է տարբեր լինելու:  Էդիկ Հովսեփյան  05.03.11      

    sochiԱՄՆ-ը չի վստահում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի խնդրում: Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ները բավականին հավաստի տեղեկություններ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ այն բանից հետո , երբ Բաքվում իր դիվանագիտական պաշտոնավարմանն անցավ Մեթյու Բրայզան: Առաջինը Բաքուն տեղեկացրեց մարտի 5-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման մասին Բրայզայի շնորհիվ, մինչ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հասարակական կազմակերպությունների իր “մանկապարտեզն” էր ձևավորում հանդեսից առաջ: Հիմա էլ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ են մասնակցելու Սոչիում կայանալիք Մեդվեդև-Սարգսյան- Ալիև հանդիպմանը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ համանախագահների մասնակցությունն առանձին կարևորություն է տալիս այս հանդիպմանը և կտրուկ առաջընթացի հույս կարող է ներշնչել: Սակայն իրականում  ԱՄՆ-ը չի վստահում Ռուսաստանին և ցանկանում է տեղեկություններ ստանալ անմիջապես բանակցությունների ընթացքից, այլ ոչ թե` միջնորդավորված: Հնարավոր է, որ ԱՄՆ-ը որոշակի տարբերություններ է նկատել այն տեղեկությունների մեջ, որոնք նրան եռակող հանդիպումների մասին տալիս են Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Պատահական չէ, որ Սոչիում կայանալիք հանդիպումից աաջ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը Բրատիսլավայում կայացած Globsec (Global Security) խորհրադաժողովի անդրադարձել է այս խնդրին և հայտարարել, որ ԱՄՆ-ը համաձայն չէ այն մտքի հետ, որ Ռուսաստանն աստիճանաբար իր “հսկողության” տակ է վերցնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, հաղորդում է Mediamax գործակալությունը: Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ ԱՄՆ-ը վստահում է Ռուսաստանին, քանի որ նա գործում է թափանցիկ  և նախորդ բոլոր 7 հանդիպումների ընթացքի վերաբերյալ ԱՄՆ-ը և Ֆրանսիան  մշտապես տեղեկացվել են Ռուսաստանի կողմից: Սակայն հետաքրքիր է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնայի այն մեկնաբանությունը, թե ինչու է Ռուսաստանը նախաձեռնում այդպիսի հանդիպումներ: “Ռուսաստանն աշխարհագրորեն ավելի մոտ է Հայաստանին և Ադրբեջանին և նրա համար ավելի հեշտ է կազմակերպել հանդիպումներ Աստրախանում , Սոչիում, քան ասենք ` Վաշինգտոնում ”: Սակայն դեռ մեկ տարի առաջ պետքարտուղարությունը պնդում էր, որ Ռուսաստանը պատմականորեն ավել մեծ ազդեցություն ունի Անդրկովկասում և նրա նախաձեռնությունները եռակողմ հանդիպումների առումով կարող են շատ արդյունավետ լինել: Հիմա պարզվեց, որ միայն աշխարհագրական դիրքն է կարևորվում: Հետևաբար Սոչիի հանդիպումը կլինի ստուգողական , որի ընթացքում համանախագահները կփորձեն վերականգնել վստահության մթնոլորտը Մինսկի խմբում, ինչն էլ թույլ կտա ամրապնդել միջազգային հանրության այն տեսակետը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա: Այս առումով իսկապես Աստանայից հետո Սոչիի հանդիպումը կարող է առաջընթաց գրանցել և ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունը: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս իր դժգոհությւնն էր հայտնել Մինսկի խմբի գործունեությունից , այդպիսով փորձելով նաև անվստահություն սերմանել համանախագահող երկրների միջև: Այս հանդիպումը թույլ կտա լուծել այդ խնդիրը և զրկել Ալիևին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այլ հարթակ տեղափոխելու  շանտաժից: Մյուս կողմից, բնական է, որ ամեն դեպքում Ռուսաստանը փորձելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը տանել իր ազգային շահերին համահունչ: Եվ դա բնական է: Միամտություն է կարծելը, որ այդ նպատակը չունեն նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Հետևաբար, համանախագահող երկրները շահերի համաձայնեցման խնդիր ունեն Սոչիում: AWN team  04.03.11      

    tsapՕրախնդիր է երկու նոր քաղաքական ուժերի ձևավորումը Հայաստանում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում կուսակցությունների մարտավարություններն այլևս գաղափարական հենքի վրա չեն: Ավելին, կուսակցությունների ղեկավարները տարբեր տնտեսական, խնամի-բարեկամական կապերով կապված են թե' իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի, թե' ընդդիմության հետ: Անկախության քսան տարիներն առաջընթաց չապահովեցին կուսակցությունների կայացման առւմով և այսօր կուսակցությունները դարձել են ընդամենը գործիք` որոշակի խումբ մարդկանց կարիքները հոգալու համար, թեև յուրաքանչյուրի կանոնադրությունն ու ծրագիրն անթերի է կազմված : Եթե գործիք են ` ուրեմն վերաբերվենք որպես գործիքի: Այս դեպքում Հայաստանում օրախնդիր է առնվազ երկու ազդեցիկ կուսակցությունների առաջացումը: Մեկը իր հիմնական խնդիրը պետք է դիտի Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին` որպես հակակշիռ ներկայումս վարվող արտաքին քաղաքականությանը, մյուսն էլ` պայքարի հայ-թուրքական հարաբերությունները ստորագրված արձանագրությունների շրջանակներում իրականացնելու դեմ: Այս երկու կարևորագույն ազգային խնդիրների լուծումը դարձել է իշխանության մեջ գտնվող մի քանի անհատների մենաշնորհը և կարող են անակնկալներ լինել, ինչպես դա տեղի ունեցավ Ցյուրիխում, և հետագայում դրանք շտկելն անհնար էր: Չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում էլ փաստի առաջ կանգնենք:  ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն մեկ անգամ արդեն գտվել են միևնույն իշխող "ընտանիքի" մեջ, և չնայած ,որ մեկը Նժդեհի գաղափարախոսության հենքի վրա է, մյուսն էլ` ազգայնական, սակայն դրանք այսօր միայն հեքիաթներ են: ԲՀԿ-ի հիմնական նպատակը  ԱԺ-ում տեղ գրավելն է և կարիք չունի նման խնդիրներով հակասության մեջ մտնել իշխանության մյուս թևերի հետ, իսկ  ՀԱԿ-ին ընդհանրապես նման խնդիրները չեն հետաքրքրում: Միայն այն, որ հավաքում են տասնյակ հազարավոր մարդկանց և պահանջում անհատների հրաժարականը, արդեն իսկ բավական է, որ անլուրջ համարես այդ շարժման գոյությունն  իսկ: Չկան լուրջ հակակշիռներ Լռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությւնների խնդիրներում: Սրանք համայն հայությանը հուզող խնդիրներ են և դրանք վստահել միայն իշխող կոալիցիային, քաղաքական դաշտում իր տեղը չգտնող ՀՅԴ-ին կամ էլ այդ երկու խնդիրներից "խորշող" ՀԱԿ-ին, կնշանակի սպասել նոր անկնկալների , որոնք չեն բխի ազգային շահերից: Եթե, նույնիսկ, ներկայիս իշխանությունը ճիշտ է համարում փոխզիջումների գաղափարը Լեռնային Ղարաբաղի խնդրում և հայ-թուրքական հարաբերությունների հարցում, միևնույն է, նա իր թիկունքում միշտ պետք է զգա այն քաղաքական ուժերի շունչը, որոնք չեն ընդունում ոչ մի փոխզիջում: Եվ իշխանությունը, և ընդդիմությունը, և Ադրբեջանը ու Թուրքիան, պետք է հաշվի առնեն, որ երկրի ներսում կան անհաշտ ուժեր, որոնց հետ պետք է հաշվի նստեն նրանք, ովքեր որոշում են այսպիսի ճակատրագական հարցեր: Եվ այդ "մեկ նպատակի" կուսակցությունները պետք է արագ ձևավորվեն և անպայման ներկայացուցիչ ունենան Ազգային ժողովում: Ոչ ոք չի պնդում, որ ներկայումս գործող կուսակցությունների ղեկավարները պակաս հայրենասերներ են, քան նրանք, ովքեր կստեղծեն այդ "մեկ նպատակի" կուսակցությունները: Սակայն արտաքին քաղաքականության մեջ ճկունություն դրսևորելու համար յուրաքանչյուր բանագնացի թիկունքում պետք է դամոկլյան սրի պես կախված լինի անզիջում պայքար պահանջող ուժերի տեսիլքը, և այն պետք է տեսնեն նաև հակառակ կողմը ներկայացնող պետությունների ներկայացուցիչները: Միայն կոալիցիոն համաձայնագրի անարժեք թղթով չես կարող դրքերդ ամրացնել Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարբերություների կարգավորման ինտրիգային բանակցություններում: Չկա այլևս վստահություն հասարակության մեջ ներկայումս գործող կուսակցությունների և իշխանավորների նկատմամբ : Անհրաժեշտ են հակակշիռներ: 2011-ը լինելու է Լեռնային Ղարաբաղի անկախության և Հայոց ցեղասպանության ճանաչման համար կարևոր տարի և այդքան ժամանակ ու ներուժ չկա անիմաստ եգիպտական սցենարներ քննակելու համար: Մեզ մեր սցենարներն էլ են բավական:Այսօր, եթե սոցիալական անարդարության դեմ պայքարելու համար տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս գալիս, վաղը, երբ որևէ միջազգային փաստաթղթով վիրավորես հայի ազգային արժանապատվությունը, կարող են հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս գալ, որոնք արդեն ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց ազգային արժանապատվությունից: Եվ ոչ ոք չի համաձակվի մահակ բարձրացնել այդպիսի հայորդու վրա, եթե իհարկե նա հայի արյուն չի կրում իր երակներում: Էդիկ Հովսեփյան 03.03.11     

    100Ռուսական ենթատեքստով Միջուղղափառ հանձնաժողովը մերժել է Վրաց եկեղեցու խնդրանքը: Համայն Վրաստանի Պատրիարք-կաթողիկոս  Իլյա Երկրորդը հանդես է եկել հայտարարությամբ, ուր կոչ է անում Ռուսաստանին և Վրաստանին երկխոսություն սկսել: Հյատարարության տեքստը տպագրված է Սուրբ Սինոդի պաշտոնական կայքում: ”Կոչ եմ անում երկու երկրների իշխանություններին, ցուցաբերել իմաստություն, համարձակություն և սկսել երկխոսությունը տարբեր մակարդակներով, որպեսզի լուծում ստանան կուտակված բարդ հարցերը”, ասվում է Պատրիարք-կաթողիկոի անունից: Այս հայտատարությանը նախորդել է Վրաց եկեղեցու պատվիրակության այցը Մոսկվա, ուր բանակցություններ կվարվեն Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Սակայն հարց է առաջանում, թե ինչու Իլյա Երկրորդն այսպիսի հայտարարություն չէր անում, ասենք` մեկ տարի առաջ:Բանն այն է, որ բավականին սրվել են հարաբերությունները Վրաց ուղղափառ  և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջև այն բանից հետո, երբ  Վրաստանի Սուրբ Սինոդն իր որոշմամբ Ցխում-Աբխազական թեմի կառավարումը, ելնելով ստեղծված իրավիճակից, հանձնեց  Համայն Վրաստանի Պատրիարք-կաթողիկոս  Իլյա Երկրորդին: Իլյա Երկրորդի Պատրիարք-կաթողիկոսի կոչումը փոխվեց և այն հնչում է հետևյալ կերպ. Նորին Սրբություն Իլյա Երկրորդ, Համայն Վրաստանի Պատրիարք-կաթողիկոս, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Պիցունդայի ու Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ: Սակայն ռուսական ուղղափառ եկեղեցին մինչ օրս չի ճանաչում այդ նոր կոչումը, քանի որ Պատրիարք Կիրիլն իր Վրաց եկեղեցուն հղած Սուբ Ծննդյան շնորհավորանքում չի հիշատակել  “Պիցունդայի ու Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ” բառերը: Ստացվում է, որ կոչումը կա, սակայն կառավարումը` չկա: Վրաց եկեղեցին փորձում է Ռուս եկեղեցու հետ համաձայնեցնել Իլյա Երկրորդի այցը Աբխազիա: Եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է առանց Իլյա Երկրորդի էլ այցելել Ջավախք, սակայն հետաձգում է իր այցը , ելնելով Վրաց եկեղեցու նկատմամբ հարգանքից, ապա Իլյա Երկրորդն առանց Ռուս ուղղափառ եկեղեցու համաձայնության ու երաշխավորության չի կարող այցելել Աբխազիա: Սակայն կա ևս մի պատճառ, որը ստիպում է Վրաց եկեղեցու առաջնորդին այդպիսի հայտարարություն կատարել: Համաշխարհային ուղղափառ եկեղեցիների շրջանում խաթարվել է Վրաց եկեղեցու հեղինակությունը, քանի որ չկա այլևս Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությունը: Ինչպես պաշտոնապես իր կայքում տեղեկացնում է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը, Շվեյցարիայի Շամբեզի քաղաքում Կոստանդինապոլիսի պատրիարքարանում կայացած  Սուրբ և Մեծ ուղղափառ եկեղեցու տիեզերական ժողովի նախապատրաստման  Միջուղղափառ հանձնաժողովը մերժել է Վրաց եկեղեցու առաջարկությունը Սուրբ պատարագների ժամանակ հիշատակումների և եկեղեցական պատկերների հերթականության մեջ Վրաց եկեղեցուն հինգերորդ  տեղը հատկացնելու վերաբերյալ: Հանձնաժողովը մերժել է առաջարկությունը, քանի որ հանձնաժողովում չկա համաձայնություն Վրաց եկեղեցու կարգավիճակի մասին: Այս իրադարձությունը բավականին խաթարել է Վրաց եկեղեցու հեղինակությւնը համաշխարհային ուղղափառ եկեղեցիների ընտանիքում և Իլյա Երկրորդը փորձում որևէ կերպ շտկել իրավիճակը: Հովսեփ Վարդումյան 02.03.11  

    despanԱՄՆ-ի դեսպանը միջնորդավորված ուղերձներ է հղել ՀՀ իշխանություններին: Մարտի 1-ի նախօրեին ԱՄՆ-ի Արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Յովանովիչը ելույթ է ունեցել Պետական ամալսարանի ուսանողների առջև` “Քաղաքացիական հասրակությունը Հայաստանում” թեմայով: Սակայն նրա ելույթն ուներ այնպիսի բովանդակություն, որ կարելի է այն համարել միջնորդավորված ուղերձներ Հայաստանի իշխանություններին: Կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարական պետություն կառավարելու ճանապարհին դեսպանը` մի քանի միջնորդավորված ուղերձներ է հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ նախագահին, իշխող կոալիցիային և Սահմանադրական դատարանին: Ահա այդ ուղերձները, որոնք առանձնացվել են դեսպանի ելույթից.

    ՀՀ կառավարությանը – “Ճիշտ այնպես, ինչպես տնտեսությունը չի կարող ծաղկում ապրել, երբ նոր գաղափարների մենաշնորհը կառավարության պաշտոնյաների ձեռքին է, այնպես էլ երկիրը կհայտնվի լճացման մեջ, եթե ողջ իշխանությունը կառավարության ձեռքին է: Քաղաքացիական հասարակությունն անհրաժեշտ է կառավարությանը ` որպես քննադատ, որպես գործընկեր, որպես պահանջներ ներկայացնող, որպես ուսումնական իմք և որպես նորարարության աղբյուր: Կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը պետք է միասին աշխատեն, ինչպես նավակի թիերը: Եթե թիերից միայն մեկն է գործի դրված, ապա նավակը կորցնո է ուղղությունը և չգիտես, թե ուր կգնա:”

    ՀՀ նախագահին – “Այսօր առավել տարածված խնդիրը քաղաքացիական հասարակության օրինական գործունեության հանդեպ կառավարության կողմից խիստ սահմանափակումների կիրառումն է, և պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դրսևորվող հալածանքները: Որպես ամերիկացի ես այն հիմնարար համոզմունքին եմ, որ երկրներն ավելի ամուր ու ավելի ծաղկուն կդառնան, եթե հասարակությունները լինեն բաց, իսկ կառավարությունները՝ արձագանքող: Եթե ինձ չեք հավատում, ասածս մի կողմ թողեք: Նայեք աշխարհին: Ո՞ր երկրներն են, որտեղ տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ եռուզեռ է և ո՞ր երկրներն են քայքայվում: Այն կառավարությունները, որ փորձում են նորմավորել տեղեկատվությունը կամ խեղդել քննադատությունը միայն ու միայն վնաս են հասցնում իրենց լեգիտիմությանը և խարխլում են տնտեսությունը բարեփոխելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու, ազատ ընտրություններ անցկացնելու ու հարևանների հետ հարաբերությունները տնօրինելու իրենց հնարավորությունները”:

    Կոալիցիոն կուսակցություններն“Պարզ է, որ լուծումը խոսքի ազատության կամ գաղափարների հասանելիության սահմանափակումը չէ, կամ այս գաղափարների պաշտպանության նպատակով քաաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը, այլ այն, որ այդ գաղափարները, նույնիսկ մեր ընդդիմադիրներից եկող քննադատությունը, պետք է ընդունել լրջորեն և հրապարակավ բանավիճել դրանց արժանիքների շուրջ: Քաղաքացիներն ինչքան շատ տեղեկատվություն ունենան, այնքան ավելի լավը կլինեն նրանց կայացրած որոշումները: Ամբողջ աշխարհում էլ քաղաքական երկխոսության մեջ կա բևեռացման, քննադատությունը չափազանցնելու, ընդդիմադիրներին ոչ միայն որպես սխալ, այլ նաև կոռումպացված ու ոչ հայրենասեր ներկայացնելու միտում: Սակայն անկեղծ քաղաքական երկխոսությունը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ մենք բոլորս, և նույնիսկ նրանք, ովքեր համամիտ չեն մեզ հետ, առաջնորդվում են մեր երկրի հանդեպ տածած սիրով: Մենք կարող ենք լինել ճիշտ կամ սխալ, սակայն միայն Հայաստանի ժողովուրդն է, որ իրավասու է եզրահանգում անել`բոլորի համար ազատ բանավեճի ու ազատ և արդարացի ընտրությունների միջոցով”:

    ՀՀ Սահմանադրական դատարանին- “Կպահանջվի, որ կառավարությունը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը, քաղաքական կուսակցությունները ապահովեն հետագա ընտրությունների համապատասխանությունը ոչ միայն միջազգային ստանդարտներին, այլ նաև դրանց համապատասխանություն Հայաստանի ժողովրդի պահանջներին ու ակնկալիքներին:

    Սակայն տիկին դեսպանն իր եույթում նաև նշել էր, որ ինքնը չի խորշում քննադատությունից: Իսկ ինչու ԱՄՆ-ի դեսպանն այսպիսի ելույթներ չէր ունենում մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, երեք տարի առաջ: Գուցե այն ժամանակ լռելն էր շահեկան: Հիմա, երբ ողջ աշխարհն է ցնցվում բողոքի ցույցերով, խոսելն է ձեռնտու: Ամեն խոսք պիտի իր ժամանակին ասվի, որ չարժեզրկվի:

    Էդիկ Հովսեփյան 01.03.11  

    Դեռևս որևէ մեկին հետաքրքրու՞մ են այս երկու անձերի խնդիրները: Հայաստանի լրատվամիջոցների էջերում են հայտնվել Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ , նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը և մեկ ուրիշ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Հնարավոր է համարվում Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երվանդ Զախարյանի աթոռին: Եթե հանրապետությունում դեռ կան մարդիկ , որոնց հետաքրքրում է այս նորությունը, այն էլ մարտի 1-ն, ուրեմն մեր հասարակությունը հիվանդ է: Առողջ հասարակությունում մոռացության կմատնեին այս երկու նախկին քաղաքապետերին, քանի որ յուրաքանչյուրն իր հերթին արել է ամեն ինչ մոռացության մատնվելու համար: Համոզված եմ, որ մարտի 1-ին ամենաքիչը մարդիկ կցանկանային լսել կամ ակարդալ այս երկու մարդկանց մասին: Սա արդեն խնդիր է, որն առնչվում է տեղեկատվության կառավարման հետ: Վրատանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բոսսը, ելույթ ունենալով վրացական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է ներկայումս Վրաստանի խորհրդարանում քննարկվող օրենսդրական նախագիծը, որը նախատեսում է թափանցիկություն ապահովել ԶԼՄ գործունեության մեջ և հասարակությանը հնարավորության տալ տեղեկանալու, թե ովքեր են այդ լրատվամիջոցների սեփականատերերը և ովքեր են կառավարում այդ լրատվամիջոցների տեղեկատվական հոսքերը: Մի խոսքով, նպատակ ունեն ընտրություններից առաջ հասրակությանը տեղեկացնել, “թե ովքեր են պատվիրում երաժշտությունը” ԶԼՄ-ներում: Այն , որ թե Վրաստանի իշխանությունները, թե ԱՄՆ-ի դեսպանատունը հստակ տիրապետում այդ տեղեկությանը, գաղտնիք չէ: Սակայն նրանք ցանկանում են, որ ընտրողներն էլ օրենսդրական կարգով տեղեկանան այդ մասին, ինչը թույլ կտա խուսափել մոլորությունից և նվազեցնել տեղեկատվական դաշտում մենաշնորհների հնարավորությունը: Ճիշտ նույն իրավիճակն է նաև Հայաստանում: Ինչ- որ առայժմ “անհայտ” ուժեր լիովին վերցրել են իրենց ձեռքն էլեկտրոնային լրատվամիջոցները: Այսուհետ նրանք են որոշելու, ինչպես և ինչը լուսաբանել : Լրատվությունն է բիզնես է և եթե որևէ մեկ խիստ շահագրգռված է այդ բիզնեսով, իր խնդիրն է: Սակայն հասարակությունը պետք է իմանա, թե որ լրատվամիջոցին որ ուժն է թելադրում, լինի դա հանրապետության ներսից, թե` դրսից: Հետևելով վերջին ամիսների իրադարձություններին, կարելի է փաստել, որ շուտով մեր խորհրդարանում էլ կհայտնվի այդպիսի օրենսդրական նախաձեռնություն: Քանի որ այն, ինչ կատարվում է Վրաստանում, ոոշ ժամանակ անց փորձվում է կրկնել Հայաստանում: Որքան ցավալի կլինի տեղեկանալը, որ մի խումբ մարդիկ “փայատեր” են համարյա թե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցների մեջ: Փորձվում է ընտրական այլընտրանքի վերացման հետ վերացնել նաև տեղեկություն ստանալու այլընտրանքը: Իհարկե, ինտերնետի պայմաններում դա անիմաստ գործ է: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունը մնացել է 20-րդ դարում և ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել դարաշրջիկ ժամանակի վախը: ԶԼՄ-ների մենաշնորհին ձգտելն էլ լիովին կարող է տեղավորվել կոալիցիոն հուշագրի տրամաբանության մեջ: Իշխանությունը` Ձեզ, տնտեսությունը` ձեզ, Ազգային ժողովը` ձեզ, նախագահի աթոռը` ձեզ, մաքսային հասույթի կեսը` ձեզ … հիմա էլ ԶԼՄ-ները` ձեզ: Օդանավակայանը բաց պահեք, որ մենք Ձեզ չխանգարենք: Հովսեփ Վարդումյան  01.03.11

    deputyՓաստաթուղթը կա, իսկ կոալիցիոն անորոշությունը շարունակվում է: Armweeklynews.am –ն արդեն  անդրադարձել է այն փաստին, որ կոալիցիոն հուշագիրը ՀՀ նախագահի կողմից կոպիտ ռազմավարական սխալ էր: Նախագահականը կարճաժամկետ առավելության ակնկալիքով տանուլ տվեց երկարաժամկետ պայքարը: Կարիք չկար ժամկետից շուտ փաստաթղթային ձևակերպում տալ և հանրությանը ներկայացնել այն, ինչը սովորաբար արվում է կուլիսների ետևում: Այստեղ էլ մենք չունենք քաղաքական ինտրիգների ու փոխզիջումների մշակույթ:  Հուշագիրն  առիթ տվեց մնացյալ քաղաքական ուժերին խստացնել իրենց պայքարի մեթոդները, քանի որ փաստաթղթով ձևակերպվում էր ապագա Կոալիցիոն Ազգային Ժղով: Մնացյալը կարող են հույս չունենալ: Փաստաթուղթը կա, սակայն կոալիցիոն անորոշությունը շարունակվում է: Կոալիցիոն գործընկերներից և ոչ մեկը մինչ օրս սպառիչ բացատրություններ չի տալիս այդ փաստաթղթի բովանդակության մասին: “Վերջերս գործող նախագահը իր քաղաքական  գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ, ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակությանը, որ “պետությունը ես եմ, և իմ դեմ խաղ չկա”, ասել է “Ժառանգություն” կուսակցության հիմնադիր Ռաֆֆի ՀովհաննիսյանըԱԺ-ում կուսակցության կողմից նիստերը բոյկոտելուց  վայրկյաններ առաջ: Եթե կոալիցիոն գործընկերների գերնպատակը մնացյալ բոլորին դուրս թողնելն է ապագա Ազգային Ժողովից, ինչը խիստ կասկածելի է այս հուշագրի հայտնվելուց հետո, ապա ճիշտ է վարվում “Ժառանգությունը”: Իսկ Հանրապետության Նախագահը դեռևս հրապարակավ իր կարծիքը չի հայտնել հուշագրի վերաբերյալ: Նա պարտավոր է հրապարակայնորեն ասել` արդյո՞ք պետք է առաջնորդվի քաղաքական հակակշիռների ստեղծման տրամաբանությամբ, թե՞ կոալիցիոն “Առք ու վաճառքի” պայմանագրով: Այստեղ է, որ ՀՀ Նախագահը կարող է լիցքաթափել իրավիճակը` հանրությանը ներկայացնելով այդ հուշագրի այդպես հապճեպ ու ցայտնոտային պայմաններում հայտնվելու իրական պատճառները, եթե այդպիսիք կան: Եթե ՀՀ Նախագահն էլ հաստատի այն , ինչի մասին խոսում են բոլոր ոչ կոալիցին ուսակցությունները, իսկ հասարակական կարծիքը գրեթե հատում է վիրավորական արտահայտությունների սահմանագիծը, ուրեմն իրապես մեր երկրի ապագան վտանգված է: Եթե դեռ չի հայտնել, ուրեմն պատգամավորը կրկնակի անգամ իրավունք ուներ հայտարարելու.” Այս խորհրդարանի առարկայական պատկերը արտացոլանքն է հերթական խեղված և կեղծված ընտրությունների, բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը մեծամասնության և ընդդիմության չի բավականացնում կոալիցիայի հախն ու ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամ եւ երբեք հեգնանքով` առեք, կերեք, սա է ժառանգությունը ձեր”: Իրականում այդ հուշագիրը արժանի չէ այն ուշադրությանը, որին արժանանում է հասարակության կողմից: Այն բովանդակային առումով հիշեցնում է թաղային հեղինակությունների “բարիշելու” թուղթ և ոչ` քաղաքական ուժերի համաձայնությունը վավերացնող փաստաթուղթ: Պարզապես, հուշագիրն իր անմակարդակ ու “բազարային” բովանդակությամբ վարկաբեկել է նաև կոալիցիա կազմող կուսակցություններին: Ոչ մի արժանապատվություն ունեցող “ ոչ նոմեկլատուրային” ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական դրական չի կարող արտահայտվել այս հուշագրի բովանդակության մասին: Երեքը դեռևս հազարները չեն: Կա նաև Սահմանադրություն , առայժմ կա նաև Նաագահի ինստիտուտ:  Պարոն Հովհաննիսյանն էլ է սխալվում` կարծելով, որ այսուհետ որևէ փաստաթղթով կկանխորոշվի ժողովրդի ընտրությունը: Կուսակցապետերը դեռևս կուսակցությունները չեն: Դեռ կոալիցիոն կուսակցություններն էլ պետք է վաստակեն ընտրողների վստահությունը, որ գոնե տեղ ունենան ապագա Ազգային Ժողովում: Գետն այլևս նախկին հունով չի գնում: Եվ կարող է միայն իր անունից ասել` առեք, կերեք, սա է Ձեր ժառանգությունը: Ժողովուրդը դեռևս ոչ մի կուսակցության իր ժառանգորդը չի ճանաչել և չի էլ ճանաչի: AWN team 28.02.11

    navtudolarԱդրբեջանի նավթագործները և թուրք գործարարները բացահայտեցին “մեծագույն “ պետական գաղտնիքը: Այն, որ Ադրբեջանի տնտեսությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում և այդ պայմաններում պետությունն ի վիճակի չէ իր բյուջեից 2011 թվականին 2-ից 3 մլրդ դոլար հատկացնել պաշտպանությունը, նշել են բազմաթիվ վերլուծաբաններ: Այդ թվերը “նկարված են” և հայտարարվում է միմիայն միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու և հայկական կողմի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու համար: Ադրբեջանի նաթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանի իշխանություններից պահանջում է վերջ դնել պաշտպանության համար նախատեսված հիմնադրամին իրենց աշխատավարձից ամեն ամիս ստիպողաբար 2 տոկոս մասնահանում կատարելը, հաղորդում է Թուրան գործակալությունը: Նավթագործները տարակուսում են, թե ու՞ր են գնում նավթի ստացված եկամուտները և ինչու՞ է պետությունը կարծում, որ 2 մլրդ դոլար ռազմական բյուջեն պիտի համալրվի նաև ողջ երկրում պաշտոնապես աշխատավարձ ստացողների հաշվին: Նրանք պահանջում են, որպեսզի այդ մասնահանումը լինի կամավորության սկզբունքով, ինչպես նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամ:  Փաստորեն, Ադրբեջանի նավթագործների միջին աշխատավարձը կազմում է 550 դոլար և նրանք ամեն ամիս շուրջ 11 դոլար տալիս են , որ Ալիևն անիմաստ ռազմական ծախսեր կատարի: Իսկ նավթագործների քանակը շուրջ 85 հազար է: Ադրբեջանի զինված ուժերի աջակցության հիմնադրամը ստեղծվել է Ալիևի հրամանով  2002թ-ին: Սակայն սա դեռ բոլորը չէ: Այս եղեկատվությաը բլոգներում արձագանքել են նաև թուրք գործարարները, բողոքելով, որ ամեն ամիս բոլոր իրավաբանական անձանց ստիպում են իրենց շահույթի 5 տոկոսը մուտքագրել Հեյդար Ալիևի հիմնադրամին: Եվ այն էլ ոչ թե բանկային հաշվանցումով, այլ` առձեռն: Թուրք գործարարները նույնպես պահանջում են այդ մասնահանումները դարձնել կամավոր, կամ էլ բերել օրինական դաշտ:  Թուրքական բեռնափոխադրող ֆիրմաների ղեկավարներից մեկը, որը հադես էր գալիս իր գործընկերների անունից, բողոքում էր, որ ամեն տարի ինքը խնդիրներ է ունենում գործընկերների և թուրքական հարկային մարմինների հետ, քանի որ դժվար է բացատրել, թե ամեն ամիս 5 տոկոս շահույթն ուր է անհետանում: Իսկ մեծածախ առևտրի կետերում և սուպերմարկետներում այս մասնահանումը 2010թ-ին դարձել է 7 տոկոս: Գործարարները և աշխատողները տարակուսում են, թե ուր՞ են գնում այդ գումարները, եթե SOCAR նավթային ընկերությունն ամեն տարի հայտարարում է միլիարդավոր դոլարների եկամուտի մասին: Սակայն դեռևս Ադրբեջանի իշխանություն չի կարողանում պատասխանել նավթագործների և թուրք գործարարների հարերին: Որովհետև, եթե բացահայտվի ճշմարտությունը, ապա կպարզվի , որ Ալիևների և Փաշաևների ընտանքը ոչ միայն յուրացրել է նավթադոլարները, այլև չի խորշել անգամ մարդկանց աշխատավարձերից մասնահանվող գումարների յուրացումից : Միայն նավթագործենրը 2002թ-ից մինչ օրս վճարել են 700 մլն դոլար: Իսկ ինչքա՞ն է հավաքվել  այլ ոլորտների աշխատողներից` այդ թվում նաև պետական ծառայողներից: Ոչ ոք չգիտի: Իսկ ինչպես՞ են ծախսվել գործարարներից բռնագանցվող գումարները, որոնք հասնում են միլիարդավոր դոլարների: Չէ որ երկրում առկա տնտեսական և ֆինանսական ճգնաժամը չեն կարող երկար թաքցնել, ստիպելով մարդակց վճարել անտնտեսվար կառավարման համար և նրանց մշտապես կերակրել ռազմական բյուջեի աստղաբաշխական թվերի հեքիաթներով:  Հովսեփ Վարդումյան  28.02.11

     polic Սրբ. Էջմիածնի լռությունն ընդունելի չէ: 2011թ-ին լրանում է Պոլսո Հայոց պատրիարքարանի 550 ամյակը: Թուրքիայի և թրքահայության համար այս շրջադարձային պատմական պահին կարևոր իրադարձություն է:    1453 թ. սուլթան Մեհմեդը գրավեց Պոլիսը, 8 տարի հետո` 1461 թ., Բուրսայի եպիսկոպոս Հովակիմին բերեց Պոլիս և պատրիարք հռչակեց և հիմնեց Պոլսո հայոց պատրիարքարանը:  Այժմ Պոլսո պատրիարքարանը ձևավորել է հանձնախումբ, որը պետք է համակարգի հոբելյանական միջոցառումները: Սակայն հանձնախումբը որոշել է մնալ նեղ հոգևոր միջոցառումների մեջ, քանի որ հիվանդ է Պոլսո Հայոց պատրիարքը, և համայնքում շարունակվում են ընդվզումները Պատրիարքական ընդհանուր փոխանորդի կոչման գոյության դեմ: Այս հոբելյանը նախնական դիտարկումներով կանցնի անշուք և շատ համեստ կրոնական միջոցառումների շրջանակում: Հնարավոր է, որ այս տեսակետն ունենա նաև Թուրքիայի իշխանությունը, որպեսզի խուսափի ավելորդ հայկական աղմուկից: Պատրիարքարանի ողջ պատմության ընթացքում Սրբ. Էջմիածինը ոչ մի անգամ ակտիվ չի մասնակցել Պոլսո պատրիարքարանի հոբելյական միջառումներին: Սակայն այս անգամ Սրբ. Էջմիածնի պասսիվությունն ընդունելի չէ: Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանը գտնվում է որոշիչ պատմական փուլում: Եվ խնդիրը միայն հոբելյանական միջոցառումների անցկացումը չէ: Անհրաժեշտ է օգտագործել այս հոբելյանը, և միջկրոնակա եկխոսություններով և եվրոպական երկրներում կազմակերպվող գիտաժողովների միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի խնդիրների վրա: Չենք կարող սպասել ևս 50 տարի, որ այդ խնդիրների լուծումը հիմա էլ մասսայակն միջացառումներով  իրականացնենք`հիմա էլ պատրիարքարանի 600 ամյակին: Այս խնդիրը չի կարող լուծել Պոլսո պատրիարքարանը, քանի որ պատրիարքը անկողնային հիվանդ է, իսկ փոխանորդը ունի շատ քիչ թվով կողմնակիցներ համայնքում: Այս խնդիրը պետք է առաջ մղի Սրբ . Էջմիածինը` եվրոպական քույր եկեղեցիներ միջոցով: Եվախորհրդում մեր ներկայացուցիչները ևս պետք է նախաձեռնեն լսումներ տարբեր հանձնաժողովներում: Այնպես չստացվի, որ Պոլսո պատրիարքարանի ստեղծման 550-ամյակը նշվի միայն հոբելյանական Սուրբ պատարագով և վերջ: Անկախ նրանից` ով ինչպես է ընդունում Պոլսո պատրիարքարանի կարգավիճակը, հոբելյանը կարող է առիթ հանդիսանալ հայ համայնքի բազում խնդիրները լուծելու համար: Ներկայումս նախկին Օսմանյան կասրության տարածքում եղած 2000 եկեղեցիներից մնացել են թվով 44 եկեղեցիներ Պոլսո Հայոց պատրիարքարանի հովանու ներքո: Պոլսի մեջ  առկա են  37 եկեղեցիներ: Մի գործող հայկական եկեղեցի կա Կեսարիայում, 3-ը` Իսքենդերունում, որոնցից մեկը` Վաքըֆ գյուղում, 2-ը` Տիգրանակերտում, մեկն  էլ` Մարդինի Դևրիքում:  Օսմանյան կայսրության շրջանում 1400 գույքային սեփականությունից այսօր գոյություն ունեն միայն 100, որից միայն երկուսն է ետ ստացել հայկական համայնքը: Մնացյալ 98-ը սպասում են իրենց վերադարձին: Թեև այլ աղբյուրներ նշում են, որ հայկական համայնքների գույքային (վաքըֆներ) սեփականության թիվը 142 է: Իհարկե սեփականության իրավունքի վերհաստատումը բավականին բարդ խնդիր : Մյուս կողմից Վրաստանը փորձում է միջպետակա փաստաթղթերում  վրացական ներկայացնել Արևմտյան Հայաստանի հինգ եկեղեցիները, որոնց վերականգնումը վրացի ճարտարապետների մասնակացությամբ իր վրա է վերցրել Թուրքիայի կառավարությունը: Նշենք, որ Թուրքիայի մեջ ամենամեծ եկեղեցին   Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին է` յոթը խորաններով, մոտ 1400 քմ: Տիգրանակերտի եկեղեցու վերանորոգումը պահանջում է բավականին մեծ գումար, և հայկական համայնքի ուժերն առայժմ չեն բավականացնում այն վերականգնելու համար: Թուրքիայում հայ համայնքի, Հայոց պատրիարքարանի և հայ ինքնության վերականգնման խնդիրը միայն պոլսահայերինը և պատրիարքարանինը չեն: Դա նաև համայն հայության և Հայ Առաքելական եկեղեցու խնդիրն է: Պետրոս Սիմիտչիօղլյան 27.02.11 

    pministerՊատասխաններ, որոնք ծնեցին նոր հարցեր: Հաշվի առնելով, որ հասարակության մոտ կուտակվել են բազմաթիվ հարցեր` ՀՀ վարչապետը , հանդիպելով լրագրողների հետ, փորձեց տալ այդ հարցերի պատասխանները և պարզաբանել այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը մակրոտնտեսական ցուցանիշները բարելավելու և գնաճը եղմելու ուղղությամբ: Թերևս միայն վրացական համարներով մեքենաների մաքսազերծման հարցը քննարկվեց բավականին երկար, ինչին այդ հարցն արժանի չէր և ներկա լրագրողները կարող էին մեկ պատասխանով սահմանափակվել: Քանի որ հանդիպմաը մասնակցում էին հիմնական հեռուստաընկերությունների լրագրողները, իսկ Հանրային հեռուստատեսությունը հանդիպումը հեռարձակեց ամբողջությամբ, հետևաբար, ողջ հանրապետությունը կփորձի հասկանալ, թե ինչու այդ հիմնավորված և տնտեսագիտական բարձր մակարդակով հաշվարկված բարեփոխումները կամ չեն տալիս իրենց արդյունքները գնաճի մասով, կամ էլ` տնտեսական աճի մակարդակը չի հասնում կանախատեսվածին: Ի պատիվ վարչապետի պետք է ասել, որ բավականին համոզիչ էր նրա խոսքը: Սակայն կան հարցեր, որոնց չանդրադարձավ ՀՀ վարչապետը, կամ էլ փորձեց շրջանցել այդպիսի թեմաները, քանի որ այդ հարցերի պատասխաններն իր լիազորության սահմաններում չէին: Սակայն նրա պատասխանները ծնեցին նոր հարցեր: Մենք կփորձենք հնչեցնել այն հարցերը, որոնց պատասխաններին հույսով սպասենք Հանրապետության առաջին դեմքից.

  •  Արդյո±ք հնարավոր է իրականացնել տնտեսական բարեփոխումներ առանց ժողովրդի կողմից գործադիր և օրենսդիր մարմինների  նկատմամբ վստահության բավարար պաշարի

  • Արդյո±ք հնարավոր է իրականացնել տնտեսության ազատականացում և մանր ու միջին բիզնեսի իրավունքների պաշտպանություն Ազգային Ժողովի այսպիսի կազմով և օրինաստեղծ աշխատանքի այսպիսի մակարդակով

  • Արդյո±ք հնարավոր է հիմնովին բարեփոխել մաքսային և հարկային ոլորտների աշխատանքը , երբ այն կառավարում են նույն այն մարդիկ, որոնք արմատավորել են այնտեղ հոռի բարքերը

  • Քանի± նախարար կառավարության կազմում կարող է կապակցված խոսքով բացատրել կառավարության ծրագրերը և ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող բարեփոխուների ռազմավարությունը, ինչպես դա ներկայացնում է ՀՀ վարչապետը

  • Արդյո±ք հնարավոր է իրականացնել տնտեսական բարեփոխումներ և խուսափել ցնցումներից, երբ մարզերում և համայնքներում դեռևս առկա են "ֆեոդալական" կարգերը: Մտովի թող ՀՀ Նախագահն ու վարչապետը վերհիշեն տարածքային կառավարումն իրականացնող մարզերի և համայնքների ղեկավարներին և ազնվորեն խոսովանեն , թե դրանցից քանիսն են հասկանում և քանիսին է հետաքրքրում կառավարության աակնոտ ծրագրերը երկրի տնտեսության վերականգնման համար

  • Արդյո±ք հնարավոր է իրականացնել բարեփոխումներ մենաշնորհային տնտեսության մեջ, երբ այդ տնտեսության մենաշնարհի "քաղցկեղն" ավելի է խորանում, և որոշ օլիգարխներ, ի տարբերություն նախորդ տարիների , ներկայումս ավելի վստահ են զգում իրենց, կարծես ստացել են անձեռնմխելիության երաշխավորություն "անհայտ" վայրից

  • Բացառու±մ է արդյոք ՀՀ Նախագահն այն իրողությունը, որ հասարակության մի ստվար հատված կարող է լրջորեն վերաբերվել կառավարւթյան ծրագրերին, իսկ իշխանության վերին օղակներում մի ստվար հատված "կառաարողներ" քմծիծաղով մոտենան այդ գաղափարներին` ասելով. "Խելոք բաներ է ասում, թող ասի: Կարևորը խոսքը գործի չվերածի"

  • Արդյոք ՀՀ վարչապետը չի կարծում, որ ինքը շարունակում է պաշտոնավարել միայն այն պատճառով, որ իր անձն ընդունելի է հասարակության գոնե մի հատվածի կողմից և չկա այն երկրորդ անձը, որին որպես պաշտոնյա կամ քաղաքական գործիչ վստահեն անգամ իր նեղ շրջապատում, ուր մնաց թե` հասարակության մեջ 

  •  Էդիկ Հովսեփյան 26.02.11

    Վատ նախադեպ` լավ մտադրությամբ: Բա հետո՞: ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ՀՀ քաղաքացիների կողմից ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին վարկերի տրամադրման կարգը, այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնելով 300 մլն ՀՀ դրամ: Այն մարդկանց, ովքեր ունեն մինչև 2005թ. արտադրության մեքենա, որի արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը,պետությունը նրանց անհապաղ տրամադրում է այդ ֆինանսական օժանդակությունը, և նրանք կարողանում են մաքսազերծման իրենց գործառույթն իրականացնել ամբողջ ծավալով`6 ամսվա ընթացքում այդ անտոկոս գումարը վերադարձնելով պետությանը ։ Վանաձորի և Գյումրիի վարորդների բողոքի ցույցերից հետո իշխանությունը փորձել է այս ճանապարհով լուծել խնդիրը: Սակայն վարորդների պահաջը ոչ թե վարկերի ստացումն էր, այլ մաքսազերծման գումարի նվազեցումը: Հասկանալի է, որ ՀՀ կառավարությունը չուներ այդպիսի լիազորություն: Մաքսավճարի փոփոխություն կարելի է կատարել միայն օրենսդրական փոփոխությումբ և դա ԱԺ-ի խնդիրն է: Թե որքանով գոհ կմնան վարորդները , կպարզվի կարճ ժամանակ հետո: Մանավանդ , որ գործը հանձնարարված է “ամենավստահելի” գումար տնօրինողներին` մարզպետներին: ԱԺ Վերահսկիչ պալատն արդեն պլանավորում է ստուգում անցկացնել այդ մասով` հաջորդ տարի: Ինչպես ասում են.” Դեռ որսի չեն գնացել, արդեն որսի միսն են բաժանում”: Սակայն եթե հարցին նայենք այլ տեսանկյունից, ապա կառավարությունը յուրօրինակ նախադեպ է ստեղծել, որի հետևանքներն անկանխատեսելի են: ՀՀ կառավարությունը որոշակի ժամկետով անտոկոս վարկ է տրամադրում  քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան կատարել օրենքով սահմանված իրենց պարտավորույունները պետության հանդեպ: Սա նոր երևույթ է մեր անկախ պետաանության պատմության մեջ: Իսկ ինչու՞ այդ նույն քաղաքականությունը չվարել առողջապահության, կրթության ոլորտներում: Իսկ ինչու անտոկոս վարկ չտրամադրել մանր ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան վճարել ՊԵԿ-ի կողմից սահմանված տուգանքերը, իսկ գուցե նաև ֆինանսավորվեն այն քաղաքացիները , որոնք պարքեր են կուտակել պետության հանդեպ այս կամ այն պատճառով` անգամ դատարանի որոշմամբ: Համաձայն եմ, որ մաքսավճարն անհիմն բարձր է, բայց այս ճանապարհով էլ չի կարելի հարցը լուծել:  Փաստորեն , այն քաղաքացիները, որոնք մաքսազերծել են իրենց մեքենաները որպես օրինապահ քաղաքացիներ, այսօր հայտնվել են անհավասար պայամններում նրանց համեմատ, ովքեր չեն մաքսազերծել և պահպանել են վրացական համարները: Իկ ինչ է պատասխանելու այն օրինապահ քաղաքացիներին  կառավարությունը, որոնք բանկից են վարկ վերցրել, որպեսզի մաքսազերծումով վրացական համարները փոխարինեն հայկական համարներով: Հարցը վրացական համարները չեն: Հարցը նախադեպն է: Նշանակում է, կարելի է վատ օրենքի հետևանքները վերացնելու և սոցիալական դժգոհությունը կանխելու ճանապարհին պետության միջոցներով վարկավորել քաղաքացիների պարտավորություններն այդ նույն պետության հանդեպ: Սա նշանակում է լայն ճանապարհ բացել հակասոցիալական և անտրամաբանական օրենքների առաջ: Էհ, ինչ է եղել, որ: Կարող են օրենք ընդունել որևէ ծառայության դիմաց մեծ գումար գանձելու համար, և  եթե հանկարծ ու դժգոհություններ կլինեն` կարելի է վարկավորել դժգոհներին, որ էլի այդ գումարը վճարեն:   Գրիգոր Պետրոսյան 24.02.11

    ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգը և Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը փետրվարի 23-ին Երևանում հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին , իսկ փոտրվարի 24-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Երկու հանդիպումներում էլ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչպես միշտ, հայտարարվել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է հնարավորինս արագ կարգավորելու հակամարտությունը միջազգային իրավունքի  և 1975թ-ի Հելսնկա եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Այս հանդիպումներին անմիջապես կհաջորդի ՀՀ նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ հետ Սանկտ Պետերբուրգում, իսկ մարտի 5-ին  Սոչիում, ինչպես և հայտարարվել էր Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի մակարդակով, կկայանա Սարգսյան – Ալիև հանդիպումը: Եթե նախորդ տարիներին ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման նախաձեռնությունը հանձնել էր Ռուսաստանին և պետքարտուղարությունն իր պաշտոնական հայտարարություներում նշում էր, որը ինքը դրական է գնահատում Ռուսաստանի ակտիվ միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի խնդրում, ապա Աստանայից հետո դեռևս ոչ մի առիթով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությւններում նման միտք չի արտահայտել: Նշանակում է, կրկին ԱՄՆ-ը փորձում է դառնալ հակամարտության կարգավորման նախաձեռնող կողմ, գուցե և չվստահելով Ռուսաստանին այն առումով, որ Ռուսաստանը կփորձի հակամարտության կարգավորման գործընթացը հարմարեցնել Անդրկովկասում իր ազգային շահերին:  Երկրորդ առանձնահատկությունն  այն է, որ ԱՄՆ-ը հատուկ ընդգծում է իր շահագրգռվածությունը հակամարտության արագ կարգավորման հարցում: Ինչպե՞ս կարող է արագ կարգավորվել հարցը , եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և այդ կարգավիճակն ապահովող մեխանիզմների վերաբերյալ կողմերն ունեն այնպիսի տարակարծություններ, որոնք կարող են բերել բանակցությունների ընդհատմանը: Իսկ դ նշանակում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգ, որին հոգեբանորեն և զինուժի պատրաստվածությամբ երկու կողմերն էլ լիովին պատրաստ են: Հետևաբար, “արագ կարգավորում” ասելով ամերիկացիները հասկանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համատեղ հայտարարություն կամ փաստաթղթային ձևով ամրագրված համաձայնություն, որը էականորեն չի փոխի “ստաուս քվոն”, սակայն կգրանցի այնպիսի առաջընթաց, ինչը թույլ կտա նվազեցնել ռազմական գործողությունների վերսկսման վտանգը և ապահովել բանակցությունների ակտիվ ընթացքն առաջիկա տարիներին: Այսինքն, կկատարվի քայլ առաջ` մնալով նույն տեղում, սա է ԱՄՆ- ցանկությունը: Հստակ երևում է, որ ԱՄՆ-ին չի բավարարում հակամարտության “սառեցված” վիճակն այս մակարդակում և նրանք ցանկանում են նորից այն պահել նույն վիճակում, սակայն այնպիսի մակարդակում, որը ետին պլան կմղի Անդրկովկասում ռազմական գործողությունների վերսկսումը, որի դեպքում, անհրաժեշտ է նշել, որ Վրաստանը   լինելու է տուժող կողմ ամեն  դեպքում, անկախ նրանից, թե ով կլինի հաղթող կողմը: Հնարավոր է, որ գտնվել է այն “ոսկյա միջինը”,որը  թույլ կտա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար դեռևս պահպանել “ստաուս քվոն”, իսկ Ադրբեջանի համար ապահովել որոշակի հույս ԼՂ ՊԲ-իկողմից  ազատագրված տարածքները ետ ստանալու համար: Հակամարտության այս նոր մակարդակում “սառեցված”  վիճակը կպահպանվի մինչև 2015թ-ի վերջը: Այս են փորձում ասել վերջին մեկ ամսում դիվանագիտական լռությամբ  բարձր մակարդակի ակտիվ շփումները տարածաշրջանում,  ինչպես նաև Հայաստանում ու Ադրբեջանում ընթացող ներպետական գործընթացները: Ամեն դեպքում կլինի այնպիսի միջանկյալ լուծում, որը չի ցնցի երկու երկրների ներքաղաքական կյանքը, ինչպես նաև կփակվեն այն սողանցքերը, որոնիցից կարող են օգտվել Մինսկի խմբի անդամ չհանդիսացող երկրները` տարածաշրջանում անկայունություն առաջացնելու նպատակով:  Հովսեփ Վարդումյան 24.02.11

     

     
     
       
    Խմբագիր` Էդիկ Հովսեփյան  Հեռ: +374 55 212102 Այլընտրանքային շաբաթաթերթ N: 1-11

    Editor: Edik Hovsepyan  inform_lori@yahoo.com

    armweeklynews online weekly journal issues N:1-11