Օրվա լրահոսը

Երուսաղեմի հայակական եկեղեցապատկան հողերի ճակատագիրը վտանգի տակ է

Հռոմի Կաթոլիկ եկեղեցին միակողմանի բանակցություններ է վարում Իսրայելի հետ, մինչդեռ պայմանավորվածություն կար, որ բոլոր երեք Եկեղեցիները միասին պետք է հանդես գային:

Ինչպես տեղեկացնում է Ալ Արաբիա հեռուստաընկերությունը, Պաղեստինի ղեկավարությունն անհանգստություն է հայտնել, որ Հռոմի Պապի ներկայացուցիչը բանակցություններ է վարում Իսրայելի հետ Կաթոլիկ եկեղեցու տարածքներին հատուկ կարգավիճակ տալու նպատակով: Պաղեստինցիները հայատարել են , որ Հռոմի կողմից Երուսաղեմում Իսրայելի կողմից զավթած տարածների ճանաչման դիմաց, Հռոմը պահանջում է հատուկ իրավական կարգավիճակ իր եկեղեցապատկան տարածքների համար: Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին հաստատել է բանակցությունների փաստը:

Մինչդեռ Համաս կազմակերպությունը պաշտոնապես հայատարել է , որ իսլամական և քրիստոնեական սրբավայրերը մշտապես կգտնվեն արաբական ենթակայության տակ և չեն հանձնվի զավթիչներին: Սակայն անգամ Համասը ճշմարտությունը մասնակի է հայտարարում: Բանն այն է, որ հայտնի է դարձել, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարները Մերձավորարևելյան Քառյակին ` Եվրամիություն, Ռուսաստան, ԱՄՆ և ՄԱԿ, վաղուց ներկայացրել են Իսրայելի հետ տարածքների փոխանակման իրենց առաջարկությունները:

Առաջարկում, որը ներկայացվել է 2011թ-ի նոյեմբերի 14-ին, մասնավորապես ասվում է, որ պաղեստինցիները պատրաստ են փոխանակել Արևմտյան Ափի տարածքների միայն 1.9 տոկոսը:Հիմնավոր կասկածներ կան , որ այդ 1.9 տոկոսի մեջ մտնում են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եկեղեցապատկան հողեր: Հիշեցնենք, որ Մերձավորարևելյան Քառյակը կողմերին առաջարկել էր տարածքների փոխանակման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել մինչև 2012թ-ի հունվար ամսվա վերջը:

Սա միայն Պաղեստինի ինքնավարության և Իսրայելի խնդիրը չէ, քանի որ 2011թ-ի նոյեմբերին Al Jazeera արաբական հեռուստաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ դեռևս 2008թ-ին Պաղեստինյան ինքնավարության իշխանությունները գաղտնի բանակցել են Իսրայելի հետ` համաձայնելով հին Երուսաղեմի մի մասը` այդ թվում և Հայ եկեղեցուն պատկանող տարածքի մի հատվածը հանձնել Իսրայելին։

Այժմ, համաձայն իսրայելական մամուլի տեղեկությունների, պաղեստինցիները վերջնականապես ձևավորել են իրենց առաջարկները: Սակայն ինչպես իսրայելական , այնպես էլ պաղեստինյան կողմը գաղտնի են պահում առաջարկություններում ներառված և փոխանակման համար նախատեսված տարածքների աշխարհագրական անվանումները և չափերը:

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները համատեղ դիրքորոշում էին արտահայտել, որ սրբավայրերը և եկեղեցիները պետք է ունենան հատուկ կարգավիճակ և դրանց վերաբերող հարցերը չպետք է քննարկել այլ ձևաչափով:

Սակայն այժմ պարզվում է, որ չնայած նախանական պայմանավորվածության, Վատիկանը միակողմանի բանակցություններ է վարում Իսրայելի հետ, թեև այդ բանակցությունները պետք է վարվեին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Հույն Ուղղափառ եկեղեցու մասնակցությամբ:

Էդիկ Հովսեփյան

 12.06.12

Source

 Վերադառնալ գլխավոր էջ

 

Այլ նյութեր

Պատրիարք Կիրիլ. Կիպրոսը նորից միացյալ կլինի և հյուսիսի հայկական և հունական սրբությունները կվերականգնվեն

Գերմանիան չի կրկնում Հիտլերի սխալը, սակայն նվաճում է Եվրոպան 

Վերջերս հաճախ է շրջանառվում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը

Գերմանիան չի կրկնում Հիտլերի սխալը, սակայն նվաճում է Եվրոպան

Ադրբեջանի և Հայաստանի “աղավնիները” կհավաքվեն Վրաստանում, “բազեների” մտուքն արգելված է

Ադրբեջանի զինված ուժերի երկու կապիտաններ պայթել են ականի վրա

Հունիսի 8-ին Վրաստանը վավերացված փաստաթղթով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 

Ֆրանսիայի սոցիալիստները բացարձակ մեծամասնություն կկազմեն խորհրդարանում

Ռուսաստանը Թուրքիայում երկաթգծի կառուցման ծրագրեր իրականացնելու ցանկություն է հայտնել

Թուրքական վարկած. Աթաթուրքը 1924 թվականի փոձել է քրիստոնեություն ընդունել և սահմանադրությամբ ամրագրել

Խորհրդարանում պատգամավորական տեղերն էլ չփրկեցին

Սիրիայի ընդդիմությունը սուննիների անհաջողությունը փորձում է փոխհատուցել քրդերի ներգրավմամբ 

2013-ին Ռուսաստանում և Հայաստանում ընդդիմության գործողությունների սցենարը նույնն է լինելու

Սիրիայի ընդդիմությունը սուննիների անհաջողությունը փորձում է փոխհատուցել քրդերի ներգրավմամբ

Եվ այս կարգի մենթալիտետով ազգի հետ գլուխ ենք դնում

Ռուսաստանը մրցութային կարգով շահեց Եգիպտոսին կերկրողի իրավունքը

Սերժ Սարգսյանին հղված ամեն մի բաց նամակ ասես խարան լինի հասարակության ճակատին

Թուրքիային պարտադրում են պետության դաշնային կառուցվածք

Այս տարի օձերն իրենց տարօրինակ են պահում

Tag: Սամվել Ալեքսանյան /Նաթալի ֆարմ

 
to_facebook  Share