Loading

Օրվա լրահոսը


Ինչպես սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հիշեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը , մեր երկրում կան 1 մլն դրամ կենսթոշակ ստացողներ և կան 35 հազար դրամ կենսաթոշակ ստացողներ:

Հիշեցնեք, որ դատախազների կենսաթոշակի մինիմումը 300 հազար և ավելի դրամ է, իսկ 50 տարվա աշխատանքային փորձ ունեցող իմ ծանոթ գյումրեցու կենսաթոշակը` 55 հազար դրամ:

Մեկը 50 տարի շարունակ էլեկտրաքարշի ղեկն է պտտել, մյուսը` 25 տարի շարունակ կաշառք է վերցրել ու պարբերաբար բանտերը լցրել նաև անմեղ մարդկանցով: Մեր պետությունը երկրորդի աշխատանքն ավելի ազգանվեր է համարում: Դա արդեն ճաշակի հարց է:

Սակայն առանձին հետաքրություն է ներկայացնում պետական հատված աշխատողների ախքատավարձի բարձրացման խոստումները.

Սերժ Սարգսյան, 18 մարտի 2013 - “Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը”:

Սերժ Սարգսյան , 28 օգոստոս 2013 – “Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է”:

Տիգրան Սարգսյան, 28 սեպտեմբեր 2013 – “2014 թվականի հունվարի մեկից թոշակները կավելանան 15 տոկոսով, և 2014 թվականի հուլիսի մեկից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով:”

 Անհրաժեշտ է հստակ ժամկետ խոստանալ, որպեսզի պետական հատվածի աշխատակիցները կարողանան կառավարել իրենց կուտակած կենսական պարտքերը:

 

28.09.13

SOURCE

  

to_facebook   Armweeklynewson Google+

 

 Այլ

Հայկական թվաբանություն. նոր երևույթ դատական պրակտիկայում
Երբ խոսքը հայրենի քաղաքի ապագային է վերաբերում, քաղաքականությունը բացակա է
ՀՀ կառավարությունն առաջարկում է հարկային վարչարարությանը դուրս գալ միջնադարից
Զգույշ, պետական և մասնավոր բյուջեների ճողվածքները քեզ են սպասում
Եվրոպացիները հավանել են Մերկելի «երակթյա ձեռքը»
Մեթյու Բրայզա. Ադրբեջանը կարող է գազ մատակարել Թուրքիային Իսրայելից
 Լոռու մարզպետարանը պետբյուջեի 13 մլն դրամը կծախսի ոչխարաբուծության և տուրիզմի զարգացման նպատակով
 Պուտինը և Սարգսյանը սեպտեմբերի 23-ին կրկին կհանդիպեն
Մուսա Լերան Հերոսամարտին ոգեպնդող աւանդը
Գործազուրկի մցունակությունն աշխատաշուկայում նույնպես գին ունի
Սիրիայից հետո Իսրայելն է պարտավոր ոչնչացնել քիմիական զենքը
Ռայներ Լինդներ. Հայաստանի Մաքսային միության անդամությունը բացառում է ԵՄ հետ ազատ առևտուրը