Մեկ պատգամավորական տեղի համար չարժե հեղինակազրկել ողջ ընտրական գործընթացը

Սիրիայի արտգործնախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

less  more  Փոխել

   Երևանում անշարժ գույքի գներն ուռճացված են առնվազն երկու անգամ

Այս փաստը կարելի է վեր հանել երևանյան գործակալությունների կողմից առաջարկվող գները համեմատելով Կիպրոսի ծովափնյա Լիմասոլի էլիտար առանձնատների գների հետ:

Համեմատության համար դիտարկում ենք էլիտար բազմաբնակարան շենքերը և առանձնատները , քանի որ եթե այդ կարգի բնակմակերեսների գները մոտենան իրական շուկայական արժեքին, այլ ոչ թե արհեստականորեն պահպանվեն բարձր մակարդակի վրա, ապա մնացյալ բոլոր կարգերի բնակարանների գներն էլ կիջնեն` հասնելով  իրենց իրական արժեքին:

Եվ հետո, միայն էլիտար շենքերի և առանաձնատների գներն են , որ կարող ենք համեմատել այլ երկրների նմանատիպ բնակմակերեսների գների հետ, քանի որ Երևանի ոչ էլիտար համարվող կամ նախկին սովետական կարգերի ժամանակ կառուցված բնակարանները ենթակա չեն վաճաքի միջազգային անշարժ գույքի շուկայում: Միջազգային հաշվարկների չափորոշիչներով դրանք ընդհանրապես արժեք չունեն և առաջարկ չեն կարող ունենալ:

Որպես օրինակ վերցնենք Կիպրոսի Amaryllis Hills ընկերության կողմից Լիմասոլ քաղաքում , Միջերկրկան ծովի ափից ընդամենը 250 մ հեռավորության վրա գտնվող նորակառույց առանձնատների գները և համեմատենք նմանատիպ բնակարանների գների հետ Երևան քաղաքում:

Լիմասոլում առաջարկվում է նորակառույց առանձնատներ` 193 քառ.մ. բնակտարածքով, 410 քառ.մ. ձևավորված պարսպով հողատարածքներով, որից 42 քառ.մ. –ը` սալահատակված բակեր են: Այս առանձնատների համար ֆիրման պահանջում է 590 հազար ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ այս կարգի բնակմակերեսի գնորդը Կիպրոսի օրենքներով մեխանիկորեն ստանում է նաև ժամանակավոր կացության իրավունք` հետագայում քաղաքացիություն ստանալու առավելությամբ: Համարենք, որ առաջարկվող առանձատան արժեքի 10 տոկոսը ներառում է ժամանակավոր կացության իրավունքի ստացումը, որպես տվյալ երկրում էլիտար սեփականություն ունեցող անձ: Համարենք նաև , որ կարելի է նաև սակարկել գնի մինչև 5-7 տոկոսի չափով, ինչն ընդունված կարգ է նման գործարքների համար և ստացվում է, որ առաջարկվող առանձատունը` որպես զուտ բնակմակերես և հողատարածք, վաճառվում է 500 հազար դոլարով:

Եթե Լիմասոլի համար առավելություն է բնակտարածքի Միջերկրական ծովի ափին գտնվելը, ապա Երևանի համար առավելություն համարենք բնակտարածքի քաղաքի կենտրոնում գտնվելը: Թեև գիտակցում ենք, որ միջազգային անշարժ գույքի շուկայում բնակմակերեսի քաղաքի կենտրոնում գտնվելը հարմարվում է մեծ թերություն:Սակայն հարցին մոտենանք հայկական անշարժ գույքի գործակալությունների տրամաբանությամբ:

Պատահական փնտրում ենք տալիս էլիտար բնակարաններիի և առանձնատների հայկական անշարժ գույքի վաճառքի կայքերում, նշելով որպես բնակարանի գին` 500 հազար դոլարը,  որպես գտնվելու վայր` Երևանի կենտրոնը: Ամիջապես կարող ենք ստանալ համադրելի բնակարաներ`

Երևանի Բելյակովի փողոցի վրա 4 սենյականոց բնակարանը 9 հարկանի շենքի 4-րդ հարկում առաջարկվում է գնել 470 հազար ԱՄՆ դոլարով, մակերեսը` 187 քառ.մ:

Թումանյան փողոցի վրա 3-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանը 198 քառ.մ. տարածքով վաճառվում է 500 հազար դոլարով, սակայն սակարկելի է:

Եվ այդպես կարելի է Երևանում բազմաթիվ բնակարաններ գտնել, որոնց գները համադրելի են Կիպրոսի ծովափնյա էլիտար առանձնատների գներին: Բայց նրանք , ովքեր այդպիսի գումարներ ունեն և կարող են իրենց թույլ տալ գնել 500 հազար դոլարով առանձնատներ կամ բնակարաններ, վստահորեն կարող են ասել, որ Երևանում էլիտար բնակարանների գներն առնվազն կրկնակի բարձր են , քան դրանց իրական արժեքն է միջազգային անշարժ գույքի շուկայում:

18.03.12 

Վերադառնալ  

armweeklynewsto_facebook   SShare  Armweeklynews