Armweeklynews.am   » »  ՄՇԱԿՈՒՅԹ

Արա Օշական. «Լուսանկարել սովորեցի Ղարաբաղում»

 
  Արա Օշական. ''Լուսանկարել սովորեցի Ղարաբաղում''

 Սփյուռքահայ հայտնի գրող Հակոբ Օշականի թոռը, Արա Օշականը , 2012 թվականի Հոկտեմբերի 1-14 «Shushi art project» փառատոնի շրջանակներում ժամանել էր Արցախ և իր հարցրույցներից մեկում ասել, որ լուսանկարել սովերել է Ղարաբաղում:

 Արա Օշականը ծնունդով Բեյրութից է և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Մասնագիտությամբ ֆիզիկ է և շարունակում է աշխատել այդ ոլորտում, սակայն լուսանկարչությունը նրա համար արդեն առաքելություն է:

 ‘’ 1998թ. սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ եւ 1999թ. որոշեցի հորս հետ գալ Ղարաբաղ լուսանկարելու: Այդ տարիներին հայրս դասավանդում էր Արցախի պետական համալսարանում, եւ նրա հետ մեկտեղ որոշեցինք համատեղ գիրք պատրաստել: Հորս հետ այցելությունից հետո, սկսեցի հաճախակի գալ Ղարաբաղ, որտեղ էլ զարգացրեցի «լուսանկարչիս աչքը»: Առաջին այցելությունից հետո հորս հետ նորից եկանք Ղարաբաղ՝ հաջորդ տարվա սեպտեմբերին եւ մնացինք երեք շաբաթ:

 Երբ հետ եկանք Ամերիկա՝ գրքի համար տեքստն արդեն պատրաստ էր: Հայրս սրտի խնդիր ուներ եւ 2000թ., չդիմանալով թեթեւ վիրահատությանը, մահացավ: Ես բավականին լուսանկարներ ունեի եւ կարող էի հորս գրած տեքստի հետ հենց այդ ժամանակ էլ գիրքը հրատարակել, ինչպես եւ մտադրված էինք: Բայց ես տակավին ինձ սկսնակ էի զգում, գործը դեռ խակ էր, դեռ պետք է հասունանար, խորանար եւ ընդլայնվեր: Որոշեցի վերադառնալ Ղարաբաղ:

 Այդպես մինչեւ 2007թ. պարբերաբար գալիս էի Ղարաբաղ, շրջում գյուղերում եւ լուսանկարում: 2010թ. Նյու Յորքում հրատարակիչ գտա, ով հետաքրքրվեց եւ հրատարակեց «Հայրենի հող» (''Fatherland'') խորագրով գիրքը` իմ լուսանկարներով եւ հորս գրած տեքստի հայերեն եւ անգլերեն տարբերակներով (Karabakh-open.info)’’:

 2016 թվականի փետրվարին Գլենդելի Թուֆենկյան գեղեցիկ արվեստների թանգարանում (Tufenkian Fine Art Gallery)բացվեց ՀԱՅԵԼԻ ինտերակտիվ ցուցահանդեսը, ուր արդեն հանրահայտ լուսանկարիչ Արա Օշականը և երգահան Գոռ Մխիթարյանը (Ara Oshagan and Gor Mkhitarian) ներկայացրին իրենց արվեստը և ‘’լուսանկարները նաև երգեցին’’:

  Ցուցահանդեսում ներկայացվեց Արա Օշականի ՀԱՅԵԼԻ (Mirror) ինտերակտիվ գիրքը, ուր ներառված էին Օշականի 102 գունավոր և սև-սպիտակ լուսանկարները և Գոռ Մխիթարյանի 22 երգերը, որոնք նա գրել էր վերջին տասը տարվա ընթացքում: Համոզված ենք, որ մի օր էլ Հայաստանի արվեստասեր հանրությունն առիթ կունեն ծանոթանալու ՀԱՅԵԼԻ (Mirror) ինտերակտիվ գիրքի հետ` հեղինակների ներկայացմամբ:

Իրինա Սարիբեկյան/Armweeklynews.am [17.04.2016]
ՄՇԱԿՈՒՅԹ ԼՐԱՀՈՍ

Է.Հ.-ԻՄ ԽԱՉԱՓԱՅՏՆ ԻՆՁ ՇՆՈՐՀ ԱՐԵՑԻՆ [16.03.2016]

Կ.Շ.- Չարենցյան ողջույն եմ հղում քեզ, իմ բարեկամ.. [13.03.2016]

Նորաձևություն. Սյուռեալիզմը Ռիք Օուենսի արվեստում [08.03.2016]

Արաքս. Հայելի՛ս, եկուր հաշտուինք, մահկանացու եմ եւ մեղաւոր [07.03.2016]

Ջեմմա Բաղդադյան-Մենք կորցրել ենք ամենանվիրականը, բայց ոչ՝ արժանապատվությունը [04.03.2015]

ԱԶԷԶԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՔԻԼԻՍՑԻ,ԱՅՆԹԷՊՑԻ,ԿԻԼԻԿԵՑԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ ԷՐ [24.02.2015]

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան-ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒԻՆ [22.02.2015]

Բաղդասար Արզումանյան-Վանաձորը հիշում է իր երախտավորներին [16.02.2016]

Տեառնընդառաջը՝ Վանաձորի Մէջ [15.02.2015]

Bedros Turyan (1851-21 Ocak 1872) - ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ [28.01.2016]

Մոնթե- Ամեն հայու առաջին փափագը պիդի ըլլա հայրենիքի ազատագրումը [22.01.2016]

ԱՆՄԵՂ ՁԱՅՆԸ ԽՂՃԻՍ- ՔՐԻՍՏԻՆԱ ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ [18.01.2016]

Քնացած Տօնածառը... Այնճարէն Պէյրութ ընդամէնը մէկ ժամ է [16.01.2016]

ԿԱՆԹԵՂ - ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՉԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ [15.01.2016]

Խաչատուր Ա. Քհնյ. Պօղոսեան-ՆԱՀԱՏԱԿ ԱՂԱՒՆԻՆ ՛՛ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՛՛[13.01.2016]

Երկրաչափական արվեստը - 1,618 [08.01.2016]

Էդիկ Հովսեփյան- Իմ առաջին հոքքուն [02.01.2016]

Վանաս – Սերը ջանք է, ցավ է, հոգս է, ամենօրյա ծանր գործ է [02.01.2016]

Օվսաննա Բաղումյան – Հուսահատ երազողների ժամանակը [27.12.2015]

(Տեսանյութ)Հեղափոխություն շոու բիզնեսում.ձայնը հաղթեց կիսամերկ մարմիններին [26.12.2015]

Отец Савва. что такое Божий промысел и как он проявляется [26.12.2015]

 Արխիվ » 2011-2018
© 2010-2018Այցելեք » Facebook